Իմ առողջ ամառը

Ամառային արձակուրդները ես անցկացրել եմ ծովի ափին:Աղի ջրում լողալն ու արևի լոգանք ընդունելը շատ օգտակար է առողջության համար: Ինձ համար շատ օգտակար էր նաև տաք ավազի վրա քայլելը: Օդը շատ մաքուր էր, քանի որ մեր հյուրանոցը գտնվում էր բնության գրկում:

Ես առավոտյան շուտ էի արթնանում  և մարմնամարզությամբ զբազվում հենց ծովի ափին: Մենք ոչ միայն լավ ժամանակ անցկացրեցինք ու հետաքրքիր վայրեր այցելեցինք, այլ նաև առողջացած և էնէրգիայով լեցուն հետ վերադարձանք: