Ավստրալիա և Օվկիանիա աշխարհամասի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները

Ավստրալիա և Օվկիանիա աշխարհամասը բաղկացած է Ավստրալիա մայրցամաքից և դրան հարակից բազմաթիվ կղզիներից, որոնք միասին կազմում են Օվկիանիա կոչվող տարածաշրջանը:
1. մայրցամաքի կենտրոնով անցնում է հարավային արևադարձը, որին ավելի մոտ է հյուսիսային եզրը (Յորք հրվ.), քան հարավայինը
2. մայրցամաքն ամբողջությամբ գտնվում է Տաք ջերմային գոտում, իսկ աշխարհամասը՝ նաև Բարեխառն
3. ինչպես մայրցամաքի, այնպես էլ աշխարհամասի ափերը ողողում են Հնդկական (մայրցամաքի արևմտյան ափեր) և Խաղաղ օվկիանոսի (մայրցամաքի արևելյան ափեր) ջրերը
4. աշխարհամասը գտնվում է միաժամանակ բոլոր 4 կիսագնդերում, քանի որ Օվկիանիայում գտնվող Կիրիբատի կղզին միակն է, որի տարածքով անցնում է և՛ հասարակածը և՛ 180° միջօրեականը, իսկ մայրցամաքն ամբողջությամբ գտնվում է հարավային և արևելյան կիսագնդերում
5. մայրցամաքին առավել մոտ է Ասիան, որից այն բաժանվում է մի խումբ կղզիներով և Թորրեսի նեղուցով:
Australia and Oceania with island.jpg

Տնային աշխատանք

  1. Բնութագրեք Կանադայի աշխարհագրական դիրքը:

 

 

Կանադա, պետություն Հյուսիսային Ամերիկայում, Ազգերի բրիտանական համագործակցության անդամ։ Զբաղեցնում է Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի հյուսիսային մասը։ Սահմանակցում է միայն ԱՄՆ-ին։ Ողողվում է Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների ջրերով։ Տարածությունը 9.976.000 կմ² է, բնակչությունը՝ 35 մլն մարդ (2015 թվականի դրությամբ)։ Մայրաքաղաքը՝ Օտտավա։ Վարչականորեն բաժանվում է 10 նահանգի և 2 տերիտորիայի։

2Որո՞նք են Կանադայի զարգացման նախադրյալները:

Տարածքի մեծ մասը հարթավայրային է, արևմուտքում՝ լեռնային. 800 կմ լայնությամբ ձգվում է Կորդիլիերների լեռնային համակարգը: Մեծ ձգվածության (մոտ 4600 կմ) հետևանքով երկիրը գտնվում է արկտիկական, մերձարկտիկական և բարեխառն կլիմայական գոտիներում: Ձմռանն ամենուրեք առաջանում է կայուն ձնածածկույթ (հաստությունը`   մինչև 150 սմ): Երկրի հյուսիսում բազմամյա սառածություն է: Գետային ցանցը խիտ է, հարուստ`   ջրաէներգետիկ պաշարներով: Հարթավայրերում ձևավորվում են լճագետային համակարգեր:

Մեծ լճերի Ֆինլի-Փիս-Ստրկական-Մակենզի համակարգն ընդգրկում է Փոքր Ստրկական, Աթաբասկա, Մեծ Ստրկական, Մեծ Արջի լճերը:

 

Ատլանտյան օվկիանոսը Մեծ լճերին է կապում Սուրբ Լավրենտիոս գետը, որը փոխադրական կարևոր ուղի է: Ծովային նավերն այդ գետով հասնում են մինչև լճերը: Գետը հոսում է Քվեբեկ նահանգի խիտ բնակեցված հարավային շրջաններով. ափերին փռված են խնամքով մշակված հողերով, բանջարանոցներով ու այգիներով շրջապատված ագարակներ:

Անտառները, որոնք զբաղեցնում են Կանադայի տարածքի կեսից ավելին, երկրի գլխավոր հարստություններից են: Անտառներում կան հազվագյուտ շատ ծառատեսակներ, օրինակ՝ թավոտ, փոքր-ինչ կապտավուն ասեղնատերևներով ճերմակ եղևնին, շաքարաթխկին, կարմիր թխկին և այլն: Ահա թե ինչու Կանադայի դրոշի վրա պատկերված է թխկու տերևը, իսկ կանադական բնափայտն ու թուղթը հայտնի են ամբողջ աշխարհում:

  • Որո՞նք են Կանադայի տնտեսության առաջատար ճյուղերը

Կանադան զարգացած արդյունաբերական և գյուղատնտեսական երկիր է: Բնակչության 1 շնչին ընկնող արդյունաբերական ու գյուղատնտեսական արտադրանքով Կանադան զիջում է միայն ԱՄՆ-ին ու Շվեյցարիային: Այն աշխարհում առաջինն է ուրանի, ցինկի, ասբեստի, արծաթի, կալիումական աղի, երկրորդը՝ ալյումինի, նիկելի ու մոլիբդենի, երրորդը՝ երկաթի, բնական գազի, պղնձի, կոբալտի հանույթով: Անբարենպաստ կլիմայական պայմանների պատճառով երկրում մշակվում է հողերի միայն 15 %-ը: Մշակում են ցորեն, գարի, կարտոֆիլ և այլն: Զարգացած է նաև ձկնորսությունը: Նյուֆաունդլենդ կղզու մոտ կան ընդարձակ ծանծաղուտներ, որտեղ կուտակվում են ձողաձկների վիթխարի վտառներ: Այս ծանծաղուտներում ձուկ են որսում ոչ միայն Կանադայի, այլև ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի ձկնորսանավերը:

Քվեբեկ նահանգում է գտնվում Կանադայի ամենամեծ քաղաքը՝ արդյունաբերական և մշակութային խոշորագույն կենտրոն Մոնրեալը (մոտ 3 մլն բնակիչ): Աշխարհի ոչ մի քաղաքում, Փարիզից բացի, չկան այնքան ֆրանսիախոս մարդիկ, որքան Մոնրեալում: Քաղաքը գտնվում է մի ընդարձակ կղզու վրա, որի գործարար կենտրոնում վեր են խոյանում բանկերի, ապահովագրական գրասենյակների, առևտրական և արդյունաբերական ֆիրմաների բարձրաբերձ շենքերը:

Կանադայի մայրաքաղաք Օտտավան համեմատաբար ոչ մեծ, խաղաղ քաղաք է, որտեղ չկան արդյունաբերական խոշոր ձեռնարկություններ, բայց շատ են վարչակառավարական հաստատությունները, օտարերկրյա դեսպանատներն ու պետական ծառայողների առանձնատները:

Ֆրեյզեր գետի ստորին հոսանքում է գտնվում Արևմտյան Կանադայի կարևոր տնտեսական կենտրոնը՝ Վանկուվերը, որտեղ կլիման մեղմ է, և 10 ամիս լողափերը բազմամարդ են:

 

Տնայն աշխատանք

  1. Բնութագրեք ԱՄՆ- աշխարհագրական դիրքը:

Ամերիկայի Միացյալ Նահանգները (ԱՄՆ) գտնվում է Արևմտյան կիսագնդում, Ամերիկա աշխարհամասում, Հյուսիսային Ամերիկա մայրցամաքում: ԱՄՆ-ի որոշ տարածքներ գտնվում են Հյուսիսային Ամերիկա մայրցամաքից և նույնիսկ Ամերիկա աշխարհամասից դուրս, օրինակ՝ Օվկիանիայում և կոչվում են կղզային տարածքներ:

 

 

ԱՄՆ-ի տեղագրական քարտեզ

ԱՄՆ-ի կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38°, արևմտյան երկայնության 97°:

 

  1. ինչն է ԱՄՆ- զարգացման նախադրյալները:

 

Գտնվելով երկու  օվկիանոսների միջև՝ ԱՄՆ-ը կապ ունի բոլոր մայրցամաքների հետ և ունի ռազմավարական-պաշտպանական առավելություն: ԱՄՆ-ն ունի օգտակար շատ հանածոներ՝ քարածուխ, նավթ, գազ, երկաթի հանքաքար, պղինձ, ցինկ, կապար, մոլիբդեն, ուրան, ոսկի և այլն: ԱՄՆ-ի արևելյան շրջաններում գտնվող ջրառատ գետերն ու մեծ լճերը ինչպես նաև զարգացացած զբոսաշրջունությունը ԱՄՆ-ի զարգացան նախադրյալներից են։

 

  1. Որո՞նք են ԱՄՆ-ի խոշոր Ագլոմերացիաները:

ԱՄՆ-ի մեծ ագլոմերացիաներն են Նյու Յորքը, Դետրոյթը, Չիկագոն, Լոս Անջելեսն ու Ֆիլադելֆիան:

 

  1. Ինչպես է ամենրիկացի ազգը

Տնային աշխատանք

Կենտրոնական Ասիայի երկրներն են

Քարտեզի վրա նշել Կենտրոնական Ասիայի երկրները ու դրնաց ափերը ողողող ջրային ավազանները: 

World_map_blank 1

 

Բնական պայմաններ

Կենտրոնական Ասիան հարուստ է  հանքային ռեսուրսներով։ Ղազախստանի և Թուրքմենստանի տարածքում կան բնական գազի և նավթի հարուստ պաշարներ։  Ոսկու պաշարներով Ուզբեկստանը գտնվում է 3-րդ տեղում։ Ղազախստանի տարածքը հարուստ է բազմապիսի մետաղներով։ Կան նաև ֆոսֆորի, ցինկի և կապարի պաշարներ։

Կլիմա

Կլիման բազմազան է։ Կենտրոնական Ասիայի տարածքը գտնվում է միևնույն ժամանակ հինգ կլիմայական գոտիներում։ Հիմնական գետիները կիսաանապատային և մերձարևադարձային կլիմայական գոտիներն են։

 

Ճապոնիա

1. Քարտեզի վրա նշել Ճապոնիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

Blank_map_of_Japan_and_Korea

2. Բնութագրեք Ճապոնիայի աշխարհագրական դիրքը:

Ճապոնիան ծովային երկիր է, քանի որ այն ամբողջությամբ գտնվում է կղզիների վրա: Ճապոնիան լեռնային է և այն գտնվում է աշխարհի ամենաերկրաշարժավտանգ գոտիներից մեկում: Երկրի տարածքի 2/3-ը ծածկված է անտառներով:

3. Ի՞նչ դեր ունի Ճապոնիան հարավ-արևմտյան Ասիայում և ամբողջ աշխարհում:

Ճապոնիան իր բնակչության թվով աշխարհում դասվում է 10-րդը: Ճապոնիան ունի աշխարհի <<ամենածերացած>> բնակչությունը, քանի որ ամբողջ աշխարհում իր բնակչությունը առանձնանում է ցածր մահացությամբ և կյանքի ամենամեծ տևողությամբ: Ճապոնական ապրանքներն իրենց բարձր մրցունակության շնորհիվ աշխարհում մեծ պահանջարկ ունեն: Ճապոնիան նավաշինությամբ աշխարհում առաջինն է:

4. Որո՞նք են Ճապոնիայի զարգացման նախադրյալները:

Ճապոնիայի զարգացմանն է նպաստում այն փաստը, որ այն լրիվ շրջապատված է ջրով: Անտառները ունեն բավականին մեծ ռեկռեացիոն նշանակություն: Ճապոնիան նաև գտնվում է աշխարհի երկու ամենազարգացած երկրների կողքին: 2011 թվականից տնտեսական ներուժով Ճապոնիան աշխարհի երրորդ երկիրն է: 1980 թվականից սկսած Ճապոնիան ավտոմեքենաների արտադրությամբ աշխարհում առաջին տեղում է:

5. Որո՞նք են Ճապոնիայի տնտեսության առաջատար ճյուղերը:

Ճապոնիայում բարձր զարգացած ճյուղ է էներգետիկական արդյունաբերությունը: Պողպատի ձուլմամբ Ճապոնիան աշխարհում երկրորդն է: Մեքենաշինությունը երկրի արդյունաբերության առաջատար ճյուղն է: Մեքենաշինության ճյուղային կառուցվածքում հատկապես մեծ կշիռ ունեն տրանսպորտային, ռադիո-էլեկտրոնային, էլեկտրատեխնիկական, ծանր մեքենաշինությունը և հաստոցաշինությունը:

Արևելյան Ասիա

  1. Ի՞նչ առանձնահատկություններ ունի Արևելյան Ասիա տարածաշրջանը:

Առանձնահատկությունը այն է, որ այնտեղ լինում են ցունամիներ, տայֆուններ, երկրաշարժեր:

2.Ի՞նչ դեր ունի Արևելյան Ասիան համաշխարհային տնտեսությունում:

Արևելյան Ասիան ունի մեծ դեր աշխարհի տնտեսության համար: Աշխարհին տալիս է նավթի, ուրանի, բնական հանածոների, մանգանի, անագի, ալյումինի, ցինկի, երկաթի, քարածուխի պաշարներ:

3.Որո՞նք են Արևելյան Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:

Տեքստիլը, մեքենայաշինությունը, ձկնորսությունը, սև մետաղաձուլությունը:

4. Քարտեզի վրա նշել Արևելյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:

Безымянный.png

Տնային աշխատանք

  1. Բնութագրեք Ադրբեջանի աշխարհագրական դիրքը:

Ադրբեջանը լեռնային երկիր է: Նրա  հյուսիսում Մեծ Կովկասի լեռներն են, հարավում՝ Փոքր Կովկասի: Ծայրի հարավ արևելքում ձգվում են Թալիշի լեռները: Նախիջևանի հյուսիսում Զանգեզուրի լեռներն են:

Ադրբեջանն ամբողջությամբ գտնվում է մերձարևադարձային գոտում, հյուսիսային մասում:

  1. Ի՞նչ դեր ունի Ադրբեջանը հվ-արմ Ասիայում:

Կասպից ծովին բաժին է ընկնում թառափի համաշխարհային որսի ավելի քան 80%-ը:

Կասպից ծովն էժան տրանսպորտային միջավայր է և միավորում է ավազանի 5 պետությունները:

Փոքր Կովկասի հյուսիսարևելյան ստորոտներում հայտնաբերվել են բուժիչ մածուցիկ նավթի հանքավայրեր, որը հանդիպում է միայն Ադրբեջանում և որի հիման վրա գործում է Նավթալան առողջավայրը:

Ադրբեջանը նավթի ու գազի հանույթի հնագույն շրջաններից մեկն է է աշխարհում :

1913 թ. Բաքուն տալիս էր Ռուսաստանի արդյունահանվող նավթի 7/10–ը:

 

  1. Որո՞նք են Ադրբեջանի զարգացման նախադրյալները:

Վիթխարի է Կասպից ծովի տնտեսական նշանակությունը Ադրբեջանի համար: Կասպիական ջրերը պարունակում են միլիոնավոր տոննա տարբեր աղեր, հատակում կան նավթի և բնական գազի պաշարներ:

Կասպից ծովը հարուստ է արժեքավոր ձկնատեսակներով (սաղմոն, թառափ):

Ադրբեջանի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով, հատկապես նավթով և բնական գազով: Զգալի են նաև երկաթի հանքերի, ալյոմինի հումքի, մոլիբդենի, քարաղի պաշարները:

Շատ են հանքային աղբյուրները:

Տնային աշխատանք

1) Իրանն ունի ընդարձակ տարածք, որը ձգվում է Կասպից ծովից մինչև Պարսից և Օմանի ծոցեր, Թուրքիայի ու Իրաքի սահմաններից մինչև Աֆգանիստան ու Պակիստան։ Այն գտնվում է ԱՊՀ անդամ երկրներից դեպի Հնդկական օվկիանոս և Հարավային Ասիայից մինչև Միջին Արևելքի երկրներ ձգվող ցամաքային և օդային ճանապարհների խաչմերուկում։

2) Իրանը տարածքով և բնակչության թվով Հարավարևմտյան Ասիայի ամենամեծ երկիրն է։

3) Իրանի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով՝ նավթով, բնական գազով, մետաղային պաշարներով, շինանյութերով։ Իրանում են գտնվում նավթի համաշխարհային պաշարների 9%-ը և բնական գազի 17%-ը։

Համաշխարհային ճանաչում ունեն մուգ կապտավուն փիրուզը և մուգ կարմրավուն նռնաքարը։

Տնտեսական մեծ արժեք են ներկայացնում Կասպից ծովի թառափ ձկնատեսակը և Պարսից ծոցի կորալն ու մարգարիտը։

Իրանի համար կարևոր նշանակություն ունեն հանգստի ու զբոսաշրջության ռեսուրսները։

Տնային աշխատանք

2.Ինչպիսին է Հարավ-արևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը:

2.Հարավ-արևմտյան Ասիան գտնվում է Միջերկրական, Սրաբական, Կարմիր,Սև և Կասպից ծովերի,Ադենի, Օմանի և Պարսից ծոցերի միջև: Տարածաշրջանn ընդգրկում է Փոքրասիական, րաբական թերակղզիները, Հայկական լեռնաշխարհը, Իրանական բարձրավանդակը և Միջագետքի դաշտավայրը:

3.Որոնք են հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներն ու խթանիչները:

3. Տարածաշրջանի զարգացման համար կարևոր նշանակություն ունեն օգտակար հանածոները, հատկապես՝ նավթը և գազը: Տնտեսական զարգացումը գլխավորապես հենվում է գյուղատնտեսության և սեփական հանքային ռեսուրսների օգտագործման վրա:

4.Ինչով է պայմանավորված հարավ-արևմտյան Ասիայի մի շարք երկրներում տղամարդկանց մեծ թիվը:

4. Դա պայմանավորված է բնակչոթյան գաղթերով և ազգային, կրոնական սովորույթներով:

5.Ինչ դեր ունի հարավ-արևմտյան Ասիան ամբողջ աշխարհում:

5. Տարածաշրջանը մարդկային քաղաքակրթության հնագույն բնօրրաններից է: Այստեղի ժողովուրդները մեծ ավանդ ունեն համաշխարհային հոգևոր և նյութական մշակույթի գանձարանում:

Այստեղ է կենտրոնացած համաշխարհային նավթի պաշարների 2/3-ը, իսկ գազի՝ 1/4-ը:

 

 

Տնային աշխատանք

1. Իտալիայի դիրքը Միջերկրական ծովի կենտրոնական մասում պատմական վաղ ժամանակներից դրական ազդեցություն է ունեցել նրա զարգացման համար: Երկրի տարածքը կազմված է մայրցամաքային, թերակղզային ու կղզային մասերից: Այն ընդգրկում է ամբողջ Ապենինյան թերակղզին, Սիցիլիա, Սարդինիա և ափամերձ մի շարք մանր կղզիներ: Հյուսիսային Իտալիան ավելի շահեկան դիրքերում է, քանի որ հնարավորություն ունի արտաքին տնտեսական կապեր իրականացնել թե ցամակային, և թե ծովային ճանապարհներով: Իր աշխարհագրական նպաստավոր դիրքի շնորհիվ Ն Ա Տ Ո-ի անդամ Իտալիան նշանակալի տեղ է գրավում այդ դաշինքի ռազմավարական ծրագրերում:

2. Իտալիայի տարածքի մեծ մասը ( 4/5) լեռնային է: Դաշտավայրերից ամենաընդարաձակը Պադանի դաշտավայրն է՝ Իտալիայի հողագործական գլխավոր շրջանը։

Իտալիան աղկատ է օգտակար հանածոներով։ Հարուստ է քիմիական հումքով, բազմատեսակ շինանյութերով, ծծմբի, մարմարի, սնդիկի պաշարներով։ Կան նաև ալյումինի, բազմամետաղների, նավթի ու բնական գազի ոչ մեծ պաշարներ։

Կլիման տիպիկ միջերկրածովային է։ Հողագործության զարգացման տեսակետից ջերմությունը բավարար է, սակայն խոնավությունը ոչ այնքան։ Ռեկրեացիոն նշանակություն ունեն Իտալիայի լճերը, լեռնային անտառները։ Ալպերից բացի հանգստի և զբոսաշրջության մյուս կարևոր շրջաններից են Իտալական Ռիվյերան և Սիցիլիան։

Իտալիայի շատ շրջաններում բնությանը մեծ վնաս են հասցնում տնտեսության տարբեր ճյուղերը՝ քիմիական արդյունաբերությունը և մետաղաձուլությունը։

3. Իտալիան վճռական ազդեցություն ունի համաշխարհային տնտեսության և քաղաքականության վրա։ Չնայած նավթի սեփական հանույթի պակասին, այն դարձել է Եվրոպական նավթավերամշակող խոշորագույն երկիրը։

Իտալիան աշխարհում կոշիկի, կաշվե իրերի և նորաձև հագուստի արտադրության առաջատար երկրներից է։ Արտահանում է տարբեր տեսակի մեքենաներ, քիմիական ապրանքներ, պատրաստի հագուստեղեն, մարմար, ծծումբ, սնդիկ, ձիտապտղի  յուղ, գինի, մրգեր և այլն։ Մեծ նշանակություն ունի միջազգային զբոսաշրջությունը։