Անտուան դը Սենտ Էքզյուպերի

Անտուան Մարի Ժան-Բատիստ Ռոժե դը Սենտ-Էքզյուպերի  , հունիսի 29, 1900 ԼիոնՖրանսիա

_6-4″ class=»reference» style=»line-height: 1em; unicode-bidi: isolate; white-space: nowrap;»> — հուլիսի 31, 1944 Տիրենյան ծով), ֆրանսիացի գրող, բանաստեղծ և պրոֆեսիոնալ օդաչու։ Առավելապես հայտնի է իր «Փոքրիկ իշխանը» հեքիաթ-վիպակով, որը թարգմանված է աշխարհի բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաև հայերեն։ Նա ասել է. «Մարդիկ երազում են երկինք բարձրանալ և արդեն բարձրանում են։ Բայց պարզվում է, որ երկնքում էլ երազողներ կան, որ ուզում են Երկիր իջնել…»։

Կենսագրություն

Մանկություն, պատանեկություն 

Անտուան դը Սենտ-Էքզյուպերին ծնվել է ֆրանսիական Լիոն քաղաքում։ Նա Վիկոնտ Ժան դը Սենտ-Էքզյուպերիի ու Մարի դը Ֆոնկոլոմբի հինգ երեխաներից երրորդն էր։ Չորս տարեկան հասակում կորցրել է հորը, երեխաների դաստիարակությամբ զբաղվել է մայրը։

1912 թվականին Ամբերի ավիացիոն դաշտում առաջին անգամ ինքնաթիռով օդ է բարձրացել։

Նա կատարելագործել է իր գիտելիքները, բայց…

1921 թվականին զորակոչվում է ֆրանսիական բանակ։ Չնայած ուներ տարկետման իրավունք, որ ստացել էր բուհ ընդունվելիս, Անտուան դը Սենտ-Էքզյուպերին մեկնում է բանակ՝ ընդգրկվելով Ստրասբուրգի՝ կործանիչ ավիացիայի 2-րդ գունդ։ Նախ նրան ուղարկում են վերանորոգման արհեստանոց, սակայն շուտով նրան հաջողվում է քաղաքացիական ինքնաթիռի օդաչուի քննություն հանձնել։ Նրան տեղափոխում են Մարոկկո, որտեղ ստանում է ռազմական ինքնաթիռ վարելու իրավունք, իսկ այնուհետև ուղարկվում է Իստր՝ վերապատրաստվելու։ 1922 թվականին Անտուանը Ավորում ավարտում է պահեստի սպաների կուրսերը և դառնում կրտսեր լեյտենանտ։ Հոկտեմբերին ուղարկվում է Բուրժա (գտնվում է Փարիզի մոտակայքում)՝ ավիացիոն 34-րդ գունդ։ 1923 թվականի հունվարին ենթարկվում է ավիավթարի, նա ստանում է գանգուղեղային վնասվածք։ Էքզյուպերին բնակություն է հաստատում Փարիզում, որտեղ սկսում է զբաղվել գրականությամբ։ Սկզբնական շրջանում հաջողության չհասնելով, նա անցնում է շատ դժվարությունների միջով։

Լյուֆտվաֆֆեի օդաչուն, ասել է, որ հենց ինքն է կործանել Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ինքնաթիռիը։ Նա ասել է, որ չի իմացել, թե ով է եղել թշնամու ինքնաթիռի ղեկին։

Մահվան հանգամանքները

Երկար ժամանակ նրա մահվան մանրամասները հայտնի չէին։ Եվ միայն 1998 թ. մի ձկնորս Մարսելի մոտ ծովում գտնում է թևնոց։

Նրա վրա կա մի քանի գրություն՝   (այսպես էր նրա կնոջ անունը) և    ։ Դա այն հրատարակչության հասցեն է, որտեղ լույս էին տեսնում նրա գրքերը։ 2000 թ. մայիսին ջրասուզակ Լյուկ Վանրելը հայտարարում է, որ 70-մետր խորության վրա հայտնաբերել է ինքնաթիռի մնացորդներ, որը, հնարավոր է, պատկանում է Սենտ-Էքզյուպերիին։. Ինքնաթիռի մնացորդները ցրված էին մեկ կիլոմետր երկարությամբ և 400 մետր լայնությամբ։ Գրեթե անմիջապես Ֆրանսիայի կառավարությունը արգելում է որևէ հետազոտություն կատարել այդ տարածքում։ Թույլտվությունը ստացվում է է միայն 2003 թ. աշնանը։ Փորձագետները բարձրացնում են ինքնաթիռի բեկորները։ Նրանցից մեկը օդաչուի խցիկն էր։ Պահպանվել է ինքնաթիռի սերիական համարը՝ 2734-L։ Ըստ Ամերիկյան ռազմական արխիվների գիտնականները համեմատել են բոլոր ինքնաթիռների համարները, որոնք անհետացել են այդ ընթացքում։ Այսպիսով, պարզվել է, որ ինքնաթիռի խցիկի սերիական համարը՝ 2734-L համապատասխանում է այն ինքնաթիռին, որը գտնվում է ԱՄՆ օդուժի թիվ 42-68223, այսինքն օդանավը  , նորացված   ( ֆոտոհետախուզական ինքնաթիռ) ն էր, որը վարում էր Սենտ-Էքզյուպերին։

1944 թ. հուլիսի 31-ին Լյուֆտվաֆֆեի տեղեկագրերում այդ տարածքում խփված ինքնաթիռների մասին գրառումներ չեն գտնվում, նաև գտնված բեկորների վրա՝ կրակի ակնհայտ հետքեր չեն լինում։ Այդպիսով վթարի բազմաթիվ տարբերակներ առաջադրվեցին, ինչպես օրինակ՝ տեխնիկական անսարքությունը, օդաչուի ինքնասպանությունը։ Ըստ մամուլի 2008 թ. մարտի հրապարակումների  , Լյուֆտվաֆֆեի 86-ամյա գերմանացի վետերան Հորստ Ռիպպերտը, «Յագդգրուպպե 200» էսկադրիլիայի օդաչուն, ասել է, որ հենց ինքն է իր «Մեսերշմիտտ M-109» ինքնաթիռով կործանել Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ինքնաթիռիը։ Ըստ նրա հայտարարության, նա չի իմացել, թե ով է եղել թշնամու ինքնաթիռի ղեկին։

Aquote1.png Օդաչուին ես չեմ տեսել, ավելի ուշ իմացա, որ դա եղել է Սենտ-Էքզյուպերին Aquote2.png

Այն մասին, որ խփված օդանավի օդաչուն Սենթ Էքզյուպերին էր, գերմանացիներին հայտնի է դարձել, այդ օրերին ռադիոէլեկտրոնային հետախուզությունից՝ Ֆրանսիական օդակայանների բանակցությունները լսելով ։