Հեղափոխություն

Հեղափոխություն, հիմնաքարային փոփոխություն ուժի կամ կազմակերպչական կառուցվածքների մեջ, որը տեղի է ունենում համեմատաբար կարճ ժամանակահատվածում։ Արիստոտելը բնութագրում է քաղաքական հեղափոխության երկու ձեւ․

1․ Ամբողջական անցում մի սահմանադրությունից մյուսին,
2․ Գոյություն ունեցող սահմանադրության բարեփոխում[1]

Հեղափոխություններ տեղի են ունեցել բազմաթիվ անգամներ մարդկության պատմության ընթացքում եւ տարբերվում են իրարից իրագործման մեթոդներով, տևողությամբ եւ առաջ տանող գաղափարախոսությամբ։ Դրանց արդյունքները ներառում են գլոբալ փոփոխություններ մշակույթում, տնտեսությունում եւ սոցիալ-քաղաքական կառուցվածքներում։

Գոյություն ունեն հեղափոխությունների տարբեր դասակարգումներ հասարակական գիտություններում և գրականության մեջ։ Այսպես, դասական սքոլաստ Ալեքսիս դը Տոքվիլլը տարբերակում է քաղաքական հեղափոխությունները, բիրտ և ինքնաբուխ հեղափոխություններ, որոնք փոխում են քաղաքական վիճակը, սակայն չեն փոխակերպում մի ամբողջ հասարակություն և դանդաղ և տևական հեղափոխությունները, որոնք կերպափոխում են մի ամբողջ հասարակությունը, սակայն որոնք տևում են մի քանի սերունդ (օրինակ՝ կրոնական հեղափոխությունները)։ Մարքսիստական դասակարգումներից մեկի համաձայն՝ հեղափոխությունները լինում են նախակապիտալիստական, վաղ բուժուական, բուրժուական, բուրժուա-դեմոկրատական, վաղ պրոլետարական և սոցիալիստական։

Կաճառական և հեղափոխությունների ժամանակակից ուսումնասիրող Չարլզ Թիլլին տարբերակում է հեղաշրջումը, ուժի վերից վար տեղափոխումը, քաղաքացիական պատերազմը, հեղափոխությունը և մեծ հեղափոխությունը (հեղափոխություն, որը փոփոխում է ինչպես քաղաքական, այնպես էլ սոցիալ-տնտեսական կարգը և քաղաքակրթական կացութաձևը, ինչպես 1789 թվականի Ֆրանսիական հեղափոխությունը կամ Իրանի Իսլամական հեղափոխությունը)

Գունավոր հեղափոխություն կամ Թավշյա հեղափոխություն հավաքական հասկացողություն է, որը կիրառվում է հեղափոխությունը բնութագրելու համար, ինչպես նաև, 20-րդ դարի վերջում և 21-րդ դարի սկզբում տեղի ունեցած լայն արձագանք ստացած, առանց բռնի ուժի կիրառման որոշ խռովություններիզանգվածային բողոքի ակցիաների վերաբերյալ։ Գունավոր հեղափոխությունը, ինչպես բոլոր հեղափոխությունները, իրականացվում է իշխանափոխության նպատակով։

բ․Այն կարող է ավարտվել հաղթանակով կամ պարտությամբ։

գ 2018թ ապրիլ-Հայաստանում թավշյա հեղ․

2003թ․ նոյեմբեր- Վրաստանում վարդերի հեղափոխություն

1789թ․հուլիս- 1799թ․ նոյեմբեր- ֆրանսիական հեղափոխություն

1640-1660թ․թ․ — անգլիական  հեղափոխություն

2013թ․- ուկրաինական հեղափոխություն

Այսօր մեր Երկրում տեղ է ունենում թավշյա հեղափոխություն։ Ես հարգում եմ Նիկոլ Փաշինյանին, քանի որ նրա նպատակն է զարգացնել Հայաստանը ժողովրդավարական ուղիով և վերացնել մենաշնորհները և կաշառակերությունը։

Կոռուպցիա և թրաֆիքինգ

 

Հայաստանը, ինչպես աշխարհի ցանկացած երկիր, ապահովագրված չէ թրաֆիքինգից: Սա  անդրազգայինկազմակերպված հանցավորության ձև է: Ամեն տարի հազարավոր մարդիկ են դառնում թրաֆիքինգի զոհ թե՛ սեփական երկրում, թե՛ երկրի սահմաններից դուրս: Հայաստանում թերեւս վիճակագրությունը նույնն է. զոհերի շարքում կանանց թիվն ավելի մեծ է: Ըստ Հայաստանի ոստիկանության տվյալների, 2008-2017թթ. թրաֆիքինգի զոհերի 73.5%-ը կանայք են, եւ միայն 26.5%-ը՝ տղամարդիկ, իսկ ընդհանուր զոհերի 20.4%-ը` անչափահասներ:

Մրցանակակիր նյութ – Արժանացել է 2-րդ մրցանակի «Մարդկանց թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխություն-2017» լրագրողական մրցույթի «Տպագիր և առցանց լրատվամիջոցներ» անվանակարգում:

Իրավիճակ

Համաձայն ՄԱԿ-ի տվյալների, թրաֆիքինգի զոհերը հիմնականում չզարգացած կամ զարգացող երկրներից են, որոնց շահագործումը տեղի է ունենում զարգացած երկրներում: Սա թրաֆիքինգի հիմնական միտումն է: Այնուամենայնիվ, հանդիպում են նաև ներքին թրաֆիքինգի դեպքեր, երբ զոհը թրաֆիքինգի է ենթարկվում իր իսկ երկրում: Թրաֆիքինգի առավել տարածված ձևերն են սեռական շահագործումը, հարկադիր աշխատանքը, մարդկանց առք ու վաճառքը, օրգանների կորզումը: Տղամարդկանց շրջանում առավել տարածված է հարկադիր աշխատանքի (85.7%), իսկ կանանց շրջանում` սեռական շահագործման թրաֆիքինգը (72%): Կանայք առավել հաճախ են թրաֆիքինգի զոհ դառնում (51%), թեպետ ՄԱԿ-ի վիճակագրության համաձայն, վերջին տարիներին նկատվում է նաև տղամարդկանց (21%) և երեխաների (28%) շրջանում թրաֆիքինգից տուժածների աճ:

Թրաֆիքինգի ենթարկվածների հստակ թիվը դեռևս սահմանված չէ, քանի որ այն հաշվարկելը մեթոդաբանական դժվարություններ է առաջացնում: Այնուամենայնիվ, Աշխատանքի համաշխարհային կազմակերպությունը (ԱՄԿ) հաշվարկել է ժամանակակից ստրկության մեջ գտնվող անձանց մոտավոր թիվը, որի մեջ ներառված են նաև թրաֆիքինգից տուժածները: Ըստ այդ տվյալների, 2016թ. աշխարհում 40.3 միլիոն մարդ տուժել է ժամանակակից ստրկությունից: Նրանցից 16 միլիոնը ենթարկվել է աշխատանքային շահագործման, 4.8 միլիոնը՝ սեռական շահագործման, իսկ 15.4 միլիոնը՝ հարկադրաբար ամուսնության: Ամեն 4 զոհից մեկը երեխա է: Ժամանակակից ստրկության մակարդակը ամենաբարձրը Աֆրիկայում (7.6%) և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում է (6.1%): Սրան զուգահեռ ԱՄՆ պետքարտուղարությունն ամեն տարի հրապարակում է «Զեկույց մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ»: Ըստ զեկույցի, 2016թ. թրաֆիքինգի բացահայտված դեպքերի արդյունքում զոհերի թիվը կազմել է  66520 մարդ: ԱՀԿ-ը նաև հաշվարկել է, որ հարկադիր աշխատանքի արդյունքում ամեն տարի գոյանում է մոտ 150 մլրդ դոլարանօրինական եկամուտ, որի մեծ մասը` 99 միլիարդը՝ հարկադիր սեռական շահագործումից:

Սոցիալական վատ պայմաններ եւ իրազեկման պակաս

Հարցազրույց միգրացիայի գործակալության ղեկավար ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԻ հետ

-Մի քանի տարի առաջ մեր իրականության մեջ թրաֆիքինգ ասելով առավել հաճախ հասկացվում էր մարմնավաճառությունը։ Այսօր ընկալվո՞ւմ է երեւույթն իր ողջ տարողությամբ։
-Այդ տերմինը մեզանում սկսեց կիրառվել 2002 թվականից, երբ ԱՄՆ պետքարտուղարությունը, իր տարեկան զեկույցում առաջին անգամ անդրադառնալով մեր երկրին, Հայաստանը դասեց երրորդ խումբ երկրների շարքը, երկրներ, ուր ոչինչ չի արվում թրաֆիքինգի դեմ պայքարի առումով։
Սա մեզ համար մի կողմից՝ սառը ցնցուղ, մյուս կողմից էլ խթան դարձավ, որ այդ հարցերով զբաղվենք եւ 2002թ. հոկտեմբերին վարչապետի որոշմամբ ստեղծվեց միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն, ըստ էության, դարձավ թրաֆիքինգի դեմ պայքարի մեկնակետը։
-Ի՞նչ եք կարծում, երեւույթը չի՞ ուռճացվում։
-Առաջին փուլում, իմ կարծիքով, փոքր-ինչ ուռճացվում էին թրաֆիքինգի տվյալները. սովորական մարմնավաճառությունը որպես թրաֆիքինգ ներկայացնելու միտում էի տեսնում։ Բայց մարմնավաճառությունը եւ թրաֆիքինգը տարբերվում են։ Վերջինս, ըստ էության, ժամանակակից ստրկությունն է։ Իսկ մարմնավաճառությունը կարող է լինել ստրկության մեջ գտնվող անձի հարկադրանքի մի ձեւ, որի նպատակը շահ ստանալն է։
Թրաֆիքինգը բնորոշվում է երեք առանձնահատկությամբ։ Նախ, այն ենթադրում է տեղափոխություն, ապա՝ փաստաթղթերի առգրավում եւ հետո՝ շահագործում մարդու անպաշտպան վիճակից օգտվելով։
-Որո՞նք են թրաֆիքինգի առումով Հայաստանի համար նշանակետ երկրները։ Ի վերջո, ներքին, ներհայաստանյան թրաֆիքինգի մասին ի՞նչ կասեք։
-Նշանակետ երկրների աշխարհագրությունը նույնն է մնացել. հիմնականում ԱՄԷ, Թուրքիա, Ռուսաստան։ Անցյալ տարի թրաֆիքինգի հատկանիշներով 13 քրեական գործ է հարուցվել 15 դեպքով։ Աշխարհագրությունը հիմնականում՝ ԱՄԷ եւ Թուրքիա։
Մի շարք քրեական գործեր կամ 7 դեպք վերաբերում են ԱՄԷ-ում Հայաստանից փոխադրված կանանց սեռական շահագործմանը, 3 քր. գործեր՝ ՀՀ-ից Թուրքիա փոխադրված կանանց շահագործմանը։ Նորությունն այն է, որ այժմ Հայաստանն էլ նշանակետ երկիր դառնալու նշաններ է ցույց տալիս։ Ի դեպ, մեկ քրեական գործով ՌԴ քաղաքացի մի շարք կանայք փոխադրվել են Հայաստան եւ ենթարկվել սեռական շահագործման՝ տրամադրվելով գիշերային ակումբներին որպես պարուհիներ։ Այսինքն՝ այստեղ եւս առկա է թրաֆիքինգ երեւույթը։
Մեկ այլ նորություն՝ երկու գործ է հարուցվել աշխատանքային թրաֆիքինգի առումով։ Մի դեպքում Հայաստանի քաղաքացիները որպես շինարարներ փոխադրվել են Ուֆա քաղաք եւ ենթարկվել աշխատանքային շահագործման։ Մեկ այլ դեպքում՝ Հայաստանի քաղաքացի կանայք փոխադրվել են Մոսկվա եւ ազգությամբ հայ Ռուսաստանի քաղաքացու կողմից ենթարկվել աշխատանքային շահագործման՝ որպես ռեստորանի մատուցողներ։
2008-ին եւս երկու քրեական գործեր վերաբերել են Հայաստանի ներսում իրականացված թրաֆիքինգին։ Նկատենք, որ վերոհիշյալ գործերի մեջ եղել է նաեւ դեպք, երբ անձին մուրացկանության մեջ են ներգրավել։
-Պարոն Եգանյան, թրաֆիքինգի դեմ պայքարի ներկայիս փուլը համարում եք ակտիվ պայքարի փուլ։ Ինչո՞վ կբացատրեք այդ ակտիվությունը։
-Գիտեք, նախկինում էլ մենք պայքարի միջոցառումներ իրականացնում էինք, բայց ներկայիս հետեւողականությունը չկար։ Չկար, որովհետեւ դրան ուղղված համապատասխան բյուջետային միջոցներ էլ չկային։ Այս փուլում թրաֆիքինգի դեմ պայքար է տարվում մի քանի ուղղություններով, որոնցից առաջինը երեւույթի քրեականացումը եւ պատիժների խստացումն է։ Մշակվել է օրենքի նախագիծ Քրեական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին։ Տեսեք, 2007թ. այս գործերով պատժաչափերը սահմանվել էին 2-5 տարի, 2008-ին պատժաչափերը արդեն 7-7,5 էին։
Թրաֆիքինգի դեմ պայքարը ենթադրում է միջազգային համագործակցություն։ Անցյալ տարի մեր պատվիրակությունը եղավ ԱՄԷ-ում։ Ի դեպ, նրանք եւս ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից տխրահռչակ երկրների ցանկում են հայտնվել եւ նույնքան շահագրգռված են երեւույթի դեմ պայքարով։ ԱՄԷ-ում երկու երկրների միջեւ այս բնագծում համատեղ պայքարի համաձայնագիր ստորագրվեց։
-Ինչո՞վ եք պայմանավորում թրաֆիքինգի առկայությունը Հայաստանում, ի՞նչն է հանգեցնում այս երեւույթին։
-Դասական թրաֆիքինգի պատճառները պետք է փնտրել սոցիալական վատ պայմանների եւ իրազեկման պակասի մեջ։ Սոցիալական վատ պայմաններն են, որ մարդուն ստիպում են ամենատարբեր աշխատանքների մասին մտածել՝ հաճախ հայացքն ուղղելով դրսի աշխարհ։ Ի հավելումն, իրազեկման պակասը եւս պարարտ հող է ստեղծում թրաֆիքինգի համար։

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք «Կոռուպցիա և իշխանության չարաշահում» թեման.
    ա/ Կոռուպցիա /էջ 104-107/
    բ/ Թրաֆիքինգ /Մարդու շահագործում/-/էջ 108-110/-բանավոր, դաս-քննարկում, Հասարակագիտության դասագիրք, 8-րդ դասարան.

  2. Ներկայացրե՛ք կոռուպցիայի պատճառները և հետևանքները՝
    ա/ Պատճառները

    Կոռուպցիայի հիմնական պատճառներն են արհեստական մենաշնորհները, ստվերային տնտեսությունը, իշխանության և բիզնեսի սերտաճեցումը, անարդար դատավարությունը և հովհանավորչությունը, օրենքի արջև ոչ բոլորի հավասար լինելը։
    Այսպիսով Հայաստանում առկա է համակարգչային կոռուպցիա,երբ իշխանության գրեթե բոլոր օղակներում կան կոռուպցիոն երևույթներ։

  3. բ/ Հետևանքները  Կոռուպցիան Հայաստանում, ինչպես և ողջ աշխարհում, տնտեսական և սոցիալական զարգացման ամենամեծ խոչընդոտն է: Այն զսպում է տնտեսական աճը և խոչընդոտում է օտարերկրյա ներդրումներիը։ Կոռուպցիան նաև նպաստում է ազգային հարստության ոչ արդարացի բաշխմանը և հասարակության բևեռացմանը։
  4. Ներկայացրե՛ք թրաֆիքինգի՝
    ա/ իրականացնողների գործողությունները

    Թրաֆիքինգը շահագործման նպատակով իրականացվող մարդկանց հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը և շահագործելն է  անօրինական եկամուտ կամ այլ շահ ստանալու նպատակով։

    բ/ իրականացման եղանակները

    Իրականացման եղանակներից են հավաքագրելը, տեղափոխումը, փոխանցումը, պարտակումը կամ ձեռքբերումը շահագործման նպատակով: Անձի «համաձայնությունը» շահագործմանը ենթարկվելուն որևէ նշանակություն
    չունի երբ կիրառվել է եղանակներից որևէ մեկը: Անձը նաև համարվում է թրաֆիքինգի տուժած երբ շահագործումը դեռևս տեղի չի ունեցել, բայց նրա նկատմամբ կիրառվել են գործողություններ վերընշված եղանակների օգտագործմամբ:

    գ/ իրականացնելու նպատակները.

    Թրաֆիքինգի հիմնական նպատակը մարդկանց շահագործմամբ շահույթ ստանալն է։

18 հատկանիշներ, որոնք բնորոշ են իսկական առաջնորդին

 

18 հատկանիշներ, որոնք բնորոշ են իսկական առաջնորդին
Լավ է, երբ մարդիկ բնության կողմից օժտված են առաջնորդության հատկանիշներով, սակայն, այդպես հազվադեպ է պատահում: Ավելի հավանական է, երբ մարդիկ հայտնվում են համապատասխան իրավիճակներում, սովորում են ոգեշնչել և առաջնորդել: Իսկական առաջնորդ դառնալու ճանապարհին մեծ նշանակություն ունեն ներդրված ջանքերը և աշխատասիրությունը:
1. Հիշեք, որ չեն լինում հաջողակ զուգադիպություններ: 2. Գնահատեք անհատականությունը: 3. Մի ստիպեք մարդկանց հետևել Ձեզ, փոխարենը՝ ոգեշնչեք: 4. Սիրեք մարդկանց: 5. Եղեք նուրբ: 6. Տվեք ավելին, քան պահանջում եք: 7. Ուսումնասիրեք Ձեր թերությունները: 8. Գտեք մարդկանց, ովքեր կլրացնեն Ձեզ: 9. Հիշեք, որ միշտ չէ, որ հավանության եք արժանանալու: 10. Սովորեք սեփական սխալներից: 11. Մի մոռացեք շնորհակալություն հայտնել: 12. Մի արդարացեք և մի ընդունեք ուրիշների արդարացումները: 13. Ուշադրություն դարձրեք մանրուքներին: 14. Եղեք կարեկից: 15. Ներեք մյուսների և սեփական սխալները: 16. Գովեք ուրիշներին: 17. Պատասխանատվությամբ ղեկավարեք: 18. Եղեք ազնիվ, համեստ և սովորեք լսել:

իշխանություն

Իշխանություն, հեղինակություն, իրավավարչական կամ քաղաքական միավոր։ Որպես հեղինակություն առաջանալով մարդկային հասարակության արշալույսին՝ հասարակական արտադրությունը կազմակերպելու նպատակով ձգտել է իր կամքին ենթարկել, կարգավորել ու կառավարել հասարակության անդամների գործողություններն ու փոխհարաբերությունները։ Անընդհատ զարգացել ու շարունակում է կատարելագործվել։ Մինչև դասակարգերի ու պետության առաջացումը կրել է հասարակական բնույթ՝ չունենալով հասարակությունից վեր կանգնած մարմիններ։ Իշխանությունը ներկայացրել են տոհմացեղային ընտրովի ավագները՝ առաջնորդները։ Դասակարգերի ծագումը, քայքայելով տոհմացեղային արյունակցական կապերը, առաջնորդների բարոյական հեղինակությունը փոխարինել է համընդհանուր հեղինակության իշխանությամբ, որն արդեն առանձնացել, վեր է կանգնել հասարակությունից, ընդունել դասակարգային բնույթ և աստիճանաբար դարձել ժառանգական։ ժառանգականությունը սակայն վերացվել է կապիտալիստական հասարակությունում, որում բուրժուազիան հաստատել է իր տիրապետությունը։ Դասակարգային հասարակարգերում իշխանությունները հանդես են եկել տարբեր ձևերով ու անվանումներով (իշխանական դքսություն, հերցոգություն, թագավորություն, խանություն, կայսրություն, հանրապետություն) և այժմ էլ հարատևում են նույն կամ նոր տարատեսակներով ու անուններով՝ միշտ արտահայտելով իշխող խավերի շահերը։

1.Իմ կարծիքով շնակում խաների աշխատելու համար ծնողի ահամաձայնության դեպքում  երյխան  չիկարող աշխատել:

 

 

Տնային աշխատանք

  1. Հիմնարար արժեքներ՝

  • Ինչ է արժեքը: Մարդը որպես արժեք

  • Ազատություն

  • Արդարություն: Արդարության արտահայտման ձևերը

  • Հավասարություն

  • Պատասխանատվություն և հանդուրժողականություն

Իմ կարծիքով՝ վերը թվարկված բոլոր արժեքներից յուրաքանչյուրը կարևոր է մարդու կյանքում:

Մարդը պետք է ազատ լինի՝ իր հնարավորություններն ու մտահղացումներն իրականացնելու, ինքնադրսևորվելու և իր երազանքներն իրականացնելու համար:

Արդարության զգացումը մարդուն կտա կարևորության, անհատականության և գնահատվածության զգացում:

Հավասարության արժեքը մարդուն ոչ միայն լիարժեքության, այլ նաև հարգված լինելու զգացողություն կպարգևի:

Պատասխանատվության և հանդուրժողականության արժեքները մարդուն դարձնում են հասարակության լիիրավ անդամ: Դրանք անհրաժեշտ են, որպեսզի մարդը չթերանա իր պարտականությունները կատարելիս, հարգի մյուսների կարծիքը և մյոաներին վերաբերվի այնպես, ինչպես կցանկանար, որ իրեն վերաբերվեն:

Պատասխանատվություն և հանդուրժողականություն

2.Թվարկե՛ք, թե դուք որպես աշակերտ ինչ պատասխանատվություն ունեք դպրոցում /գրավոր/

2. Ես՝ որպես աշակերտ, ունեմ հետևյալ պարտականությունները դպրոցում

  1. լավ սովորել

2 ) հարգել ուսուցիչներին  և մյուս աշակերտներին:

3) դասերից չուշանալ:

4) չփչացնել դպրոցի և  մյուսների գույքը, իրերը:

5) կատարել հանձնարարությունները դպրոցում և տանը:

6) մասնակցել դասերին:

7) շփվել մյուս աշակերտների հետ:

8) հանդուրժողական լինել մյուսների հանդեպ:

9) դպրոց բերել ուսումնական պարագաներ:

 

3.Բերե՛ք օրինակներ, երբ դուք դրսևորել եք հանդուրժողականություն, բերե՛ք օրինակներ, երբ դուք անհանդուրժող եք եղել /գրավոր/

3) Օրինակներ, երբ ես հանդուրժողական եմ եղել.

  1. փորձում եմ հասկանալ մարդկանց, երբ նրանք այլ կարծիք ունեն: Օրինակ՝ մեր դասարանական քննարկումների ժամանակ:
  2. երբ ինձանից փոքրերն ինչ-որ բան են ուզում, ես զիջում եմ՝ հաշվի առնելով նրանց տարիքը:

Օրինակներ, երբ ես անհանդուրժողական եմ եղել.

  1. երբ մարդիկ կեղտոտում են շրջակա միջավայրը, ես նրանց բացատրում եմ, որ դա ճիշտ չէ և բերում Սինգապուրի օրինակը, որտել մարդիկ շատ հոգատար են իրենց շրջապատի նկատմամբ:
  2. Երբ փորձում են ծխել իմ ներկայությամբ, ես թույլ չեմ տալիս, քանի որ ինքս նույնպես կարող եմ թունավորվել:

Տնային աշխատանք

  1. Թվարկե՛ք հատկանիշներ, որոնցով մարդիկ տարբերվում են իրարից.

    1. Մարդիկ տարբերվում են մաշկի գույնով, սեռով, ազգությամբ, ընդունակություններով, ֆիզիկական տվյալներով, սոցյալական կարգավիճակով և այլն:

 

2.Բացատրե՛ք «Իրավական հավասարություն» հասկացությունը/բերե՛ք օրինակներ/.

2. Իրավական հավաասրությունը մարդկանց՝ բնական անհավասարությամբ,  ծագմամր և այլ հանգամանքներով պայմանավորված ելակետային անհավասարության անցանկալի հետևանքները մեղմելու միջոց է:

օր. ՀՀ օրենքով միակողմանի ծնողազուրկ երեխաները զինվորական ծառայությունն  իրականացնում են իրենց բնակավայրից 150 կմ հեռավորության վրա:

3.Բացատրե՛ք «Սոցիալական հավասարություն» հասկացությունը/բերե՛ք օրինակներ/.

3. Սոցիալական հավասարությունը համապատասխան նյութական և մարդկային պաշարների առկայությունն է:

օր ծերանոցների, մանկատների առկայությունը, որոնք ծերերին և ծնողազուրկ մանուկներին ապահովում են կացարանով և սնունդով:

Տնայինաշ աշխատանք

Ինչպես բոլոր մարդիք, ես ունեմ  հետևալ  պահանջմունքները՝

  1. Սնունդի կարիքները
  2. հագուստ
  3. ըտանիք, հարազատ մարդիք, ընկերական, շրջապատ
  4. գիտելքներ ձերքբերել
  5. աշխատել

 

  1. հասարակագիտությունի մեջ տնումմը աշխատել,գիտելքներ ձերքբերել, ըտանիք, հարազատ մարդիք, ընկերական, շրջապատ