Կենսոլորտ

Կենսոլորտ , Երկրի թաղանթ, որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով և գտնվում է նրանց ազդեցության տակ, նրանց կենսագործունեության առարկաներով զբաղված։ «Կյանքի թաղանթ», Երկրի գլոբալ էկոհամակարգ։ Կենսոլորտը Երկիր մոլորակի երկրաբանական ոլորտների մի մասն է, որը բնակեցված է կամ բնակեցված է եղել կենդանի օրգանիզմներով։ «Կենսոլորտ» հասկացությունը ներառել է կենսաբանության մեջ Ժան-Բատիստ Լամարկը 19-րդ դարի սկզբում, իսկ երկրաբանության մեջ առաջարկել է ավստրիացի երկրաբան Էդուարդ Զյուսը` 1875 թվականին։ Կենսոլորտի ամբողջական ուսմունքը ստեղծել է ռուս կենսաերկրաքիմիկոս և փիլիսոփա Վ.Ի. Վերնադսկին։ Նա առաջին անգամ կենդանի մարմիններին հատկացրել է Երկիր մոլորակի կարևորագույն վերարտադրողական ուժի տեղը, հաշվի առնելով նրանց գործունեությունը ոչ միայն ներկայիս ժամանակում, այլև անցյալում։ Գոյություն ունի նաև այլ ավելի լայն պարզաբանություն.

  • Կենսոլորտ` տիեզերական մարմնի վրա կյանքի տարածման ոլորտ։ Այն դեպքում, երբ կյանքի գոյությունը տիեզերական այլ մարմինների վրա դեռևս հայտնաբերված չէ, բացի Երկրից։ Կարծիք կա, որ կենսոլորտը կարող է տարածվել նրանց վրա ավելի թաքնված բնագավառներում, օրինակ՝ քարոլորտ, խոռոչներում կամ սառցատակային օվկիանոսներում։ Այսպես, օրինակ, դիտարկվում է կյանքի գոյության հավանականությունը Եվրոպայի Յուպիտերի արբանյակների մեջ։

 

 

Լրացուցիչ աշխատանք

Բերել առօրյաում ձեզ հանդիպող մարդու տնտեսկան գործունեության հտևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրների օրինակներ, տալ դրանց հնարավոր լուծումներ:

1. Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է մեծ քանակությամբ աղբ։ Վերջինիս մեջ կան այնպիսի նյութեր, որոնց քայքայման համար պետք են հարյուրավոր տարիներ, օրինակ՝ պլաստիկ շշերը, տոպրակները և այլն։

Որպես լուծում՝ անհրաժեշտ է տեսակավորել աղբը, վերամշակել և կրճատել պլաստիկի կիրառումը մարդու գործունեության մեջ։

2. Ավտոմեքենաներն օդի մեջ արտանետում  են շատ վնասակար նյութեր, որոնց քանակությունն էլ ավելի շատ է դառնում՝ մեքենայի հին մոդելների կամ դրանց անսարքության պատճառով։

 Որպես լուծում՝ անհրաժեշտ է ավելի խիստ վերահսկողություն սահմանել մեքենաների օգտագործման թույլատրելի ժամկետների վրա, ինչպես նաև արգելել շատ հին մոդելների կիրառումը։

Հետաքրքիր տեղեկություններ վիրուսների մասին

Անզեն աչքով անտեսանելի, սակայն վտանգավոր վիրուսներն ու բակտերիաները կարող են սպառնալ ամենաանհավանական վայրերում
1. Գրիպի վիրուսը, որը հայտնվել է թղթադրամի վրա, կարող է այնտեղ ապրել մինչև 17 օր:
2. Մուտքերի մոտ տեղադրված գորգերի 96%-ը պարունակում են ֆեկալային բակտերիաներ, որոնք տուն կտեղափոխվեն կոշիկի միջոցով:
3. Համակարգչի մկնիկը եռակի կեղտոտ է զուգարանակոնքի նստատեղից:
4. Մեր մաշկն օրական կորցնում է նվազագույնը 10 մլն բջիջ: Որոշները ձեռքերի օգնությամբ տեղափոխվում են ձեզ շրջապատող իրերի վրա:
5. Սառնարանի դռան ռետինից հիվանդանալու շանսը 86% է:
6. Ռեստորանի մենյուն հեռու պահեք ափսեից՝ դրանց վրա միկրոբները կարող են պահպանվել 18 ժամ:
7. Գրասենյակային սեղանը 6 քառակուսի մետրի վրա պարունակում է մոտ 20 հազար բակտերիա:
8. Ինչ վերաբերում է վիրուսների փոխանցմանը, ապա անգամ համբույրն է անվտանգ, քան ձեռքսեղմումը:
9. Միջինը, բջջային հեռախոսը, ականջակալներն ու միկրոֆոնը պարունակում են մինչև 1400 բակտերիա:
10. Հազի կամ փռշտոցի ժամանակ բակտերիաները կարող են տարածվել մինչև 1 մետր հեռավորության վրա:

Աղբյուր՝ http://blog.mediamall.am/?id=45345

 
 

Գոյության կռիվ

Գոյության կռիվ — շուրջերկրյա ճանապարհորդության ընթացքում Դարվինն ուշադրություն դարձրեց օրգանիզմների բազմացման առանձնահատկությունների վրա։ Բոլոր օրգանիզմները բազմանում և սերունդ են թողնում բավականին մեծ քանակով։ Լուսնաձուկը դնում է մոտ 300 միլիոն ձկնկիթ, թառափը՝ մինչև 1 միլիոն ձկնկիթ, դոդոշը՝ մոտ 10 հազար գորտնկիթ։ Գորշ մեծամուկը տարեկան ծնում է հինգ անգամ միջին հաշվով 8-ական ձագ, որոնք էլ երեք ամսից սկսում են բազմանալ։ Բազմաթիվ օրինակների հիման վրա Դարվինը եզրակացրեց, որ բնության մեջ բոլոր կենդանիները և բույսերը բազմանում են երկրաչափական պրոգրեսիայով, սակայն յուրաքանչյուր տեսակի հասուն առանձնյակների քանակությունը բնության մեջ մնում է գրեթե անփոփոխ։ Դարվինը գտնում է, որ ծնված առանձնյակների մեծ մասը մինչև սեռահասուն դառնալը ոչնչանում է, որի պատճառը բնության մեջ գործող գոյության կռիվն է։ «Գոյության կռիվ» ասելով հասկանում ենք տեսակի ներսում առանձնյակների միջև, տարբեր տեսակների առանձնյակների միջև, ինչպես նաև առանձնյակների և անօրգանական աշխարհի միջև տեղի ունեցող բարդ և բազմազան հարաբերությունները։ Դարվինը գտնում էր, որ գոյության կռիվը ոչ թե առանձին էվոլյուցիոն գործոն է, այլ նախադրյալ է բնական ընտրության համար։ Բոլոր կենդանի օրգանիզմները տալիս են բազմաքանակ սերունդ, սակայն բնության մեջ օրգանիզմների անկառավարելի աճ երբեք չի դիտվում։ Գոյություն ունեն օրգանիզմների թվաքանակը կարգավորող և սահմանափակող բազմաթիվ գործոններ։ Դրանցից են՝ բնակլիմայական պայմանները, գոյության կռիվը՝ ինչպես տեսակի ներսում, այնպես էլ տարբեր տեսակների միջև։ Դարվինն առաջինը հասկացավ գոյության կռվի նշանակությունը էվոլյուցիայի համար։ Գոյության կռվի հիմնական պատճառը տեսակների թվաքանակի հնարավոր անսահմանափակ աճի և միջավայրի պայմանների, պաշարների միջև եղած անհամապատասխանությունն է։

Գոյության կռվի ձևերը

Դարվինը տարբերում էր գոյության կռվի երեք հիմնական ձևեր՝ ներտեսակային, միջտեսակային և կռիվ անօրգանական աշխարհի անբարենպաստ պայմանների դեմ։

Ներտեսակային գոյության կռիվը

Տեղի է ունենում նույն տեսակին պատկանող առանձնյակների միջև։ Գոյության կռվի այս ձևը ամենատարածվածն է, քանի որ նույն տեսակի առանձնյակները միջավայրի պայմանների նկատմամբ նույն պահանջներն ունեն։ Ներտեսակային գոյության կռվի օրինակ է մրցակցությունը միևնույն տեսակի առանձնյակների միջև ապրելատեղի, սննդի համար, մրցակցություն էգին տիրանալու համար։ Օրինակ, նույն տեսակին պատկանող թռչունների և կաթնասունների արուները բազմացման շրջանում պայքարի մեջ են մտնում միմյանց հետ՝ էգին տիրանալու հնարավորության համար։ Փշատերև նույնատարիք անտառում ամենաբարձր ծառերը լայն փռված սաղարթներով կլանում են արեգակի ճառագայթների հիմնական զանգվածը արագ աճում։ Զարգացած արմատային համակարգի միջոցով հողից վերցնում են ջուր և նրա մեջ գտնվող հանքային աղերը, հզորանում և ճնշում են մյուս ծառերի աճը՝ ընդհուպ մինչև նրանց լրիվ չորացում և անհետացում։

Մետոզ՝ բջջի կորիզի բաժանումը /թարգմանություն/

https://www.youtube.com/watch?v=kHSU3MxRuYc

Բջջի կենսացիկլի մեջ առանձնացնում են 2 փուլ՝ ինտերֆազ, երբ բջիջը պատրաստվում է կիսվել, և մետոզ, որի արդյունքում առաջանում են 2 դուստր բջիջներ՝ նույն քրոմոսոմային խմբով։ Ինտերֆազն ամենաերկար ժամանակ պահանջողն է բջջի կենսացիկլի մեջ։ Տեղի է ունենում բջջի ակտիվ աճ, սինթեզվում են սպիտակուցներ, էներգիա են պահեստավորում։ Այս փուլում պարզ երևում են կորիզն ու կորիզակը, իսկ քրոմոսոմները չեն երևում դրանք համաչափ տարածված են ողջ կորիզում։

  Ինտերֆազի ժամանակ տեղի է ունենում քրոմոսոմի կրկնապատկում։ Այս  պրոցեսի հիմքում ընկած է ԴՆԹ-ի կրկնապաատկումը կամ ռեպլիկացիան։ Յուրաքանչյուր կեսը կոչվում է քույր քրոմոսոմ, որից յուրաքանրյուրը պարունակում է ԴՆԹ-ի մեկական երկշղթա մոլեկուլ՝ միավորված քրոմոսոմային սպիտակուցների հետ։ Քույր քրոմոսոմները միանման են և կենտրոնում միացած են ցենտրոմերայով և շատ մոտեցած են իրար։ Կրկնապատկված քրոմոսոմները, ինչպես նախկինում, բարակ թելերի կծիկի են նման և զբաղեցնում են բջջի ողջ կորիզը։

Բջջի կենսացիկլի երկրերդ փուլում տեղի է ունենում մետոզ, որն անընդհատ պրոցես է, և հարմարության համար այն բաժանում են 4 փուլ։ Առաջին փուլը պրոֆազն է։ Կարևոր նշանակություն ունի այս փուլում քրոմոսոմի պտտվելը, որի արդյունքում  ձևավորվում են կոմպակտ կառուցվածքներ։ Միաժամանակ տեղի է ունենում այլ բջջային կառուցվածքների փոփոխություն։ Անհետանում են կորիզաթաղանթը և կորիզակը։ Միկրոխողովակներից ձևավորվում է բաժանման թել։

Երկրորդ փուլը մետաֆազն է։ Քրոմոսոմները ամենալավը երևում են լուսային մանրադիտակով։ Այս փուլի սկզբում քրոմոսոմները գտնվում են անմիջապես ցիտոպլազմայում։ Այնուհետև քրոմոսոմի հասարակածիերկու կողմերից ամրանում են բաժանման թելերը, և քրոմոսոմները սկսում են շարժվել՝ մինչև հասարակածը երկու բևեռներից հավասար հեռավորության վրա գտնվի։ Արսյունքում քրոմոսոմները դասավորվում են բջջի հասարակածի վրա։

Մետաֆազի երրորդ փուլում՝ անաֆազի ժամանակ քրոմոսոմները կիսվում են։ Քույր քրոմոսոմները դառնում են ինքնուրույն քրոմոսոմներ և բաժանման թելի շնորհիվ սկսում են շարժվել բջջի տարբեր բևեռների ուղղությամբ։

Այսպիսով, յուրաքանչյուր բևեռում գտնվող քրոմոսոմները պտտվում են և բարակ թելերի նմանվում։ Նրանց շուրջ ձևավորվում է կորիզաթաղանթ։ Առաջանում է կորիզակ։ Այնուհետև տեղի է ունենում բջջային օրգանոիդների բաշխում, և ի վերջո տեղի է ունենում ցիտոպլազմայի կիսում։ Արդյունքում՝ բջիջները բաժանվում են 2 քույր բջիջների, որոնք բացարձակ նույնական են մայր բջջի հետ։ Մետոզն ունի ընդհանրական բնույթ։ Այն նույն ձևով ընթանում է բոլոր տեսակների մոտ, որոնց բջիջները կորիզավոր են։ մետոզն ապահովում է ժառանգական նյութի հավասարաչափ բաշխում, որի շնորհիվ քրոմոսոմների քանակը մշտապես պահպանվում է, ապահովվում է մարդու օրգանիզմի աճը, ինչպես նաև սերնդի նմանությունը ծնողներին՝ վեգետատիվ բազմացման ժամանակ։