Մարսողական համակարգ

Մարսողական համակարգը  օրգանների համակարգ, որի դերն է ընդունած սննդանյութերը ենթարկել մեխանիկական և քիմիական մշակման, այնուհետև մշակված նյութերը՝ ներծծման, իսկ չմարսվածները՝ արտաթորել որպես կղանք։ Ավելի բարձր կազմակերպված կենդանիների ու մարդու մարսողական խողովակները  տարբերակվում են ավելի բարդ ձևերով՝ կախված նրա զանազան բաժինների մասնագիտացումից։ Մարսողական խողովակի ամբողջ երկարությամբ նկատվում են կառուցվածքի բազմաթիվ հաջորդումներ։

Մարդու մարսողական խողովակն ունի մոտ 8-10 մ երկարություն և ստորաբաժանվում է հետևյալ բաժինների՝ բերանի խոռոչ, ըմպան, կերակրափող, ստամոքս, բարակ աղիք (նրբաղի) և հաստ աղիք։ Վերին երեք բաժինները, որոնք տեղավորված են գլխի, վզի և կրծքի շրջաններում, պահպանում են համեմատաբար ուղիղ դիրք։ Ըմպանում մարսողական խողովակը խաչաձևվում է շնչառական ուղիների հետ. ըմպանի վերին մասը բացառապես շնչառական է և առջևից խոանների միջոցով հաղորդակցվում է քթի խոռոչի հետ, իսկ կողքերից եվստախյան փողերի միջոցով՝ միջին ականջի խոռոչի հետ. ըմպանի ստորին մասում առջևից բացվում է կոկորդը։

Մարսողական խողովակը, անցնելով ստոծանու միջով, լայնանում է և կազմում ստամոքսը, որին հաջորդող նրբաղին իր հերթին բաղկացած է երեք բաժնից՝տասներկումատնյա աղի, աղիճ աղի և զստաղի։ Հաստ աղիքի կազմության մեջ մտնում են կույր աղին իր որդանման ելուն, վերելով, միջաձիգ, վայրէջ և սիգմայաձև աղիները և, վերջապես, ուղիղ աղին։ Մարսողական խողովակի նշված 10 բաժիններն ըստ իրենց ծագման սաղմնային խողովակի երեք մասերից (առաջնային, միջին կամ հետին) որևէ մեկի ածանցյալներն են։

Մարսողական խողովակի պատերը, բացի բերանի խոռոչից և ուղիղ աղիքի վերջնահատվածից, կազմված են 4 թաղանթից՝ լորձաթաղանթ, ենթալորձային հենք, մկանային թաղանթ և, արտաքին դասավորությամբ՝ շճային թաղանթ։ Կախված մարսողության խողովակի համապատասխան բաժնի առանձնահատկություններից՝ վերը նշված շերտերի զարգացվածությունը տարբեր կերպ է դրսևորված։

Տնային աշխատանք

1.հաճախ

2․դանդաղ

3.խորը

 

Իրավիճակներ

ա) միջավայրում CO2-ի շատացում-խորը

բ)  Դրական զգայական իրավիճակ-դանդաղ

 

գ) Արյան մեջ O2-ի նվազում-հաճախ

դ)Քնած ժամանակ-դանդաղ

ե) Սառը ջրի մեջ ընկղմվելիս- խորը

զ) Անձրևից հետո-խորը

է)Ծանր ֆիզիկական աշխատանքից հետո- հաճախ

ը) Բացասական զգայական իրավիճակ-հաճախ

Սրտանոթային ֆիզիոլոգիան

Սրտանոթային ֆիզիոլոգիան. Ս-ի ֆունկցիան զարկերակները մեջ պարբերաբար արյուն մղելն է,որն իրակնանում է նախասրտերի և փորոքների ռիթմիկ ու խիստ փոխհամաձայնեցված կծկումների (սիստտոլա) և թուլացումների (դիաստոլա)  շնորհիվ : Ս-ի  մեկ լրիվ բաբախումն անվանում են Ս-ային ցիկլը  ,որի միջ տևողությունը 0,8 վ վրկ է (մեկ  րոպեում 75 բաբախման դեպքում): Ս-ային ցիկլը բաղկացած է միմյանց հաջորդող երեք փուլերից՝ նախսրտերի սիստոլա (0,1վրկ), փորոքների սիստոլա (0,33 վրկ) և ընդհանուր   դիիաստոլի (երբ  թե՛ նախասրտերը և թե՛փորքները  թուլացած են՝ 0,37 վրկ ): Նախասրտերը դիաստոլայ փուլում արույն են ստանում  նրանց  մեջ  բացվոցվող երակներով, այնուհետև արյունը լցվում է փորոք ների մեջ և վերջիններիս սսիստոլայի ժաամանակ արտամղվում ձախ փորոքից աորտայի, իսկ աջ փորոքրց՝ թոքային ցողունի մեջ: աջ նախասրտով և աջ փորոքով ( աջ սրտով) մշտապես երակային արյուն է հոսում, իսկ ձախ նախասրտով և ձախ փորոքով ( ձախ սրտով)՝ զարկերակային արյուն:

Արյուն

Արյուն, հեղուկ շարակցական հյուսվածք։ Արյունը հյուսվածքային հեղուկի և ավշի հետ միասին կազմում է օրգանիզմի ներքին հեղուկ միջավայրը։ Արյունն ունի կենսական նշանակություն և կատարում է կարևորագույն գործառույթներ։ Արյունը կազմված է պլազմայից և արյան բջիջներից։ Արյան բջիջները գոյանում են արյունից դուրս՝ արյունաստեղծ օրգաններում, իսկ ծերացածները և անկենսունակները քայքայվում են արյունը քայքայող օրգաններում (փայծաղ, լյարդ և այլն)։

Արյունը մասնակցում է օրգանիզմում կատարվող բազմաթիվ կենսական պրոցեսների, որոնք կարելի է խմբավորել հետևյալ ‎ֆունկցիաների մեջ։

Արյան ֆունկցիաներ

Փոխադրիչ. ընդգրկում է բոլոր նյութեբագրել | խմբագրել կոդը]րի փոխադրումը դեպի համապատասխան օրգաններ։

    1. Մարսողական օրգաններում հարստանում է սննդանյութերով և փոխադրում դեպի բոլոր օրգաններն ու հյուսվածքները:
    2. Թոքերում հարստանում է թթվածնով, այն փոխադրում է դեպի հյուսվածքները, իսկ այնտեղից դեպի թոքերը՝ ածխաթթու գազ:
    3. Բջիջներում առաջացած նյութափոխանակության արգասիքները արյան միջոցով հասնում են արտազատիչ օրգաններ:
  1. Արյան պաշտպանական ‎ֆունկցիայի մեջ ընդգրկվում են ինչպես ձևավոր տարրերը, այնպես էլ՝ պլազման։ Լեյկոցիտներնապահովում են բջջային իմունիտետը, ֆագոցիտոզը, թրոմբոցիտները և էրիթրոցիտները մասնակցում են արյան մակարդմանը։ Արյան պլազման պարունակում է իմունոգլոբուլիններ, ոչ ապեցիֆիկ պաշտպանական սպիտակուցներ, մակարդիչ և հակամարդիչ գործոններ։
  2. Արյունը մասնակցում է հոմեոստազի կարգավորմանը, նպաստելով ներքին միջավայրի ջրաաղային հաշվեկշռի, օսմոսային ճնշման կարգավորմանը և այլ պրոցեսների։
  3. Արյան ջերմակարգավորման ‎ֆունկցիան դրսևորվում է ֆիզիկական ջերմակարգավորման պրոցեսում։ Ներքին օրգաններում, կմախքային մկաններում կատարվող ուժգին ջերմագոյացման շնորհիվ արյան ջերմությունը ավելի բարձր է (37 °C), քան մաշկի ջերմությունը (36,6 °C)։ Տաք արյունը հոսելով մաշկի մազանոթներով, իր ջերմության մի մասը ‎ֆիզիկական ճանապարհով հաղորդում է արտաքին միջավայրին։
  4. Արյան հումորալ կարգավորիչի ֆունկցիան իրականանում է իր մեջ գտնվող հորմոնների, կենսաբանական ակտիվ նյութերի, կատիոնների, անիոնների, գազերի և այլ նյութերի միջոցով։

Արյան ծավալ ու բաղադրություն  

Արյան ծավալն հարաբերական հաստատուն մեծություն է և չափահաս մարդու մոտ կազմում է մարմնի զանգվածի 7-8 %-ը (5-6,5 լ)։ Նորածինների մոտ այն կազմում է 15 %, 1 տարեկան երեխաների մոտ՝ 10,9%, 14 տարեկանների մոտ՝ 7%: Արյան ծավալի մեծության բնականոն վիճակը կոչվում է նորմովոլեմիա։ Մեծ քանակությամբ հեղուկներ ընդունելուց հետո արյան ծավալը մեծանում է (հիպերվոլեմիա), իսկ ուժեղ քրտնարտադրության կամ լուծի դեպքում կորցրած հեղուկների հաշվին փոքրանում է (հիպովոլեմիա)։ Ֆիզոլոգիական հանգստի պայմաններում ծայրամասային արյան միայն 55%-ն է գտնվում շրջանառության մեջ, իսկ մնացած 45 %-ը գտնվում է արյան պահեստարաններում՝20%-ը լյարդում, 15 %-ը՝ փայծախում, իսկ 10 %-ը՝ ենթամաշկում։ Արյան հեղուկ մասը պլազման է, որտեղ կախույթի ձևով գտնվում են ձևավոր տարրերը՝ էրիթրոցիտները, լեյկոցիտները, թրոմբոցիտները:

Արյան պլազմա 

Արյան պլազմայի բաղադրություն 

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Արյան պլազմա
Արյան նորմալ բաղադրությունը
Բնութագրիչ Արժեք
Հեմատոկրիտ 45 ± 7 (38–52%) տղամարդկանց համար
42 ± 5 (37–47%) կանանց համար
pH 7.35–7.45
PO2 10–13 կՊա (80–100  մմ սս)
PCO2 4.8–5.8 կՊա (35–45  մմ սս)
HCO3 21–27 մՄ

Պլազման փափանցիկ դեղնավուն հեղուկ է։ Նրա շուրջ 90-92 %-ը ջուր է, որի մեջ լուծված են օրգանական և անօրգանական նյութեր։ Այս նյութերի 7-8 %-ը կազմում են սպիտակուցները, 0,5-1 %-ը՝ ճարպեր են, 0,08-0,12 %-ը ածխաջրերը մասնավորապես գլյուկոզ, 0,9 %-ը անօրգանական աղերը։ Տարբերում են հետևյալ տեսակի սպիտակուցներ՝ ալբումիններ (3,8-5%), գլոբուլիներ (2-3%) և ‎ֆ‎իբրինոգեն (0,2-0,6 %)։ Գլոբուլինները բաժանվում են 3 խմբի՝ α, β, γ — գլոբուլիններ։ Անօրգանական աղերը զանազան էլեկրոլիտներ են և հանդես են գալիս նատրիումի, կալցիումի, մագնեզիումի, կալիումի և այլ կատիոնների քլորիդների, բիկարբոնատների, ‎ֆոսֆատների, սուլֆատների և այլ աղերի ձևով։ Սրանք կատարում են մի շարք ‎ֆունկցիաներ՝

  • սրանցով է պայմանավորված արյան պլազմայի օսմոսային ճնշումը,
  • մասնակցում են արյան PH-ի կարգավորմանը, CO2 –ի փոխադրմանը,
  • մասնակցում են արյան մակարդման պրոցեսներին,
  • ակտիվացնում ‎ֆերմենտներ,
  • բջիջների միկրոմիջավայրում մասնակցում են դրդման պրոցեսի առաջացմանը,
  • սպիտակուցների, կամ օրգանական թթուների հետ կապված վիճակում, հասնում են տարբեր օրգաններ և հյուսվածքներ։

Իրենց քանակով և նշանակությամբ առավել կարևոր են սպիտակուցները։ Պլազմայում գոյություն ունեն շուրջ 200 տեսակի սպիտակուցներ, որոնք բաժանվում են երեք խմբի՝ ալբումիններ, գլոբուլիններ և ‎ֆիբրինոգեն։ Ալբումիններով է պայմանավորված պլազմայի կոլոիդ վիճակի կայունությունը և արյան կախույթային վիճակը, իրենց մակերեսի վրա փոխադրում են ճարպաթթուներ, բիլիռուբին, ստերոիդ հորմոններ, լեղաթթուների աղեր, թիրոքսինի և կալցիումի իոնների մի մասը։

  • Ալ‎ֆա-գլոբուլինների մեծ մասը միացած է ածխաջրերի հետ, առաջացնելով գլիկոպրոտեիդներ։ Հանդես են գալիս որպես սպիտակուցալուծ ‎ֆերմենտների արգելակիչներ, կամ հորմոնների միկրոտարրերի, վիտամինների փոխադրիչներ։
  • Բետա-գլոբուլինները մեծ խնամակցություն ունեն լիպիդների հետ։
  • Գամմա-գլոբուլինները կոչվում են իմունոգլոբուլիններ և համարվում են իմունիտետն ապահովող հակամարմիններ։

Արյան պլազմայի ֆունկցիաներ 

Արյան պլազմայի սպիտակուցների ‎ֆունկցիաներն են՝

  • ապահովում են պլազմայի օնկոսային ճնշումը,
  • արյան թթվա-հիմնային հաշվեկշռի կարգավորում,
  • ալբումինների և գլոբուլինների հարաբերությամբ արյան ձևավոր տարրերի կախույթային վիճակը հետևաբար ԷՆԱ-ն
  • պայմանավորում են պլազմայի մածուծիկությունը,
  • մասնակցում են ոչ սպեցի‎ֆիկ պաշտպանական ռեակցիաներին,
  • իրականացնում են հումորալ իմունիտետը,
  • փոխադրում են ածխաջրեր, լիպիդներ, հորմոններ, վիտամիններ, միկրոտարրեր,
  • մասնակցում են արյան մակարդմանը, ‎ֆիբրինոգենը հանդիսանում է մակարդման ամենակարևոր գործոններից մեկը։

Արյան ձևավոր տարրեր 

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Արյան ձևավոր տարրեր

Սրանք ստեղծվում են ոսկրածուծում և ավշային հանգույցներում, հասունանալուց հետո փոխադրվում են արյան շրջանառության մեջ։ Կազմում են արյան ընդհանուր ծավալի 40-45 %-ը։

Ձևավոր տարրերի քանակը
Ձևավոր տարրեր Քանակը
Էրիթրոցիտներ 4,5-ից 5,5 միլիոն.
Լեյկոցիտներ 4.000–11.000
Գրանուլոցիտներ
Նեյտրոֆիլներ 2.500–7.500
Էոզինոֆիլներ 40–400
Բազոֆիլներ 10–100
Լիմֆոցիտներ 1.500–3.500
Մոնոցիտներ 200–800
Թրոմբոցիտներ 300.000

Էրիթրոցիտներ 

Էրիթրոցիտներ

Էրիթրոցիտները արյան կարմիր բջիջներն են, որոնց գլխավոր ‎ֆունկցիան թթվածնի փոխադրումն է։ Էրիթրոցիտները իրենց թաղանթի վրա փոխադրում են նաև կրեատոր մակրոմոլեկուլներ, հորմոններ, ամինաթթուներ, նուկլեոտիդներ և այլն։ Թաղանթը պարունակում է սիալաթթու, որն ապահովում է թաղանթի բացասական լիցքավորումը և արյան կախույթային վիճակը։ Էրիթրոցիտները մասնակցում են նաև արյան մակարդմանը, պայմանավորում են արյան խմբային պատկանելիությունը։ Չափահաս տղամարդու արյան 1 մմ3 ծավալը պարունակում է 4,5-5 միլիոն էրիթրոցիտ, իսկ կնոջը՝ 3,8-4,5 միլիոն։ Նորածինների մոտ այն հասնում է 7,5 միլիոն-ի, ինչը կապված է երեխայի թթվածնային պակասի հետ, հատկապես ծնվելու պահին։ Թթվածվի մատակարարման պորտալարային ձևից թոքային շնչառության անցնելիս երեխայի էրիթրոցիտների քանակը աստիճանաբար կանոնավորվում է։ Մեծ քանակությամբ էրիթրոցիտների քայքայումը պատճառ է դառնում հեմոգլոբինի վերածմանը բիլիռուբին գունակի, որն էլ դեղնացնում է երեխայի մաշկը։ Մեկ շաբաթական երեխայի 1մմ3-ում մոտ 1 միլիոնով այն պակասում է, վեց ամսականում հասնում է 4,5 միլիոն-ի։ Նորածնի արյան մեջ սկզբնական շրջանում հայտնաբերվում են մեծ քանակությամբ կորիզավոր էրիթրոցիտներ։ Ծնվելուց մեկ օր անց նման էրիթրոցիտների թիվը 1մմ3-ում հասնում է 600-ի։ Մեկ շաբաթականների մոտ 160-ի, 30-40 օրական երեխաների մոտ սրանք արդեն գրեթե չեն հանդիպում։ Էրիթրոցիտների քանակի ավելացումը (էրիթրոցիտոզ) կարող է լինել ցածր մթնոլորտային ճնշման պայմաններում, ‎ֆիզիկական աշխատանքի ժամանակ, հղիության ընթացքում, քաղցած ժամանակ։ Էրիթրոցիտների քանակի նվազումը կոչվում է էրիթրոպենիա, այն կարող է դիտվել մեծ քանակությամբ հեղուկներ ընդունելիս, սակավարյունության ժամանակ։ Էրիթրոցիտները կորիզազուրկ են, ունեն երկգոգ սկավառակի տեսք։ Կորիզի տեղը զբաղեցնում են հեմոգլոբինի մոլեկուլները։ Էրիթրոցիտների թաղանթը կիսաթափանցիկ է։ Թաղանթի վրա ‎ֆիքսված են շուրջ 300 հակածիններ (անտիգեններ)։ Էրիթրոցիտների կյանքի առավելագույն տևողությունը 120 օր է։ Ծերացած էրիթրոցիտներում ԱԵՖ-ի քանակը աստիճանաբար ընկնում է, թաղանթը կորցնում է ճկունությունը, զրկվում սիալաթթվից, դառնում կլորավուն և ենթարկվում ներբջջային կամ ներանոթային հեմոլիզի։

Հեմոգլոբին 

Հեմոգլոբին սպիտակուցը

Հեմի քիմիական կազմությունը

Հեմոգլոբինը (Hb) հանդիսանում է թթվածնի յուրահատուկ փոխադրիչը, մասնակցում է նաև հյուսվածքներից ածխաթթու գազի փոխադրումը։ Արյան pH-ի կարգավորման մեջ հեմոգլոբինը համարվում է արյան ամենահզոր բուֆերը։ Առողջ տղամարդու արյունը պարունակում է 14,5±1,5գ% հեմոգլոբին, իսկ կանանցը՝ 13,0±1,5գ%: Հեմոգլոբինը բարդ գունակիր սպիտակուց է, բաղկացած է հեմից, որը պարունակում է երկարժեք երկաթ և սպիտակուցային մասից՝ գլոբինից: Թոքերում գոյություն ունեցող բարենպաստ պայմաններում հոմոգլոբինը միանում է մոլեկուլային թթվածնի հետ և առաջացնում օքսիհեմոգլոբին՝ HbO2 (1 գ. Hb-ն կապում է 1.34 մլ O2)։ Հյուսվածքներում HbO2−ը փեղեկվում է՝ անջատելով Օ2: Վերականգնված հեմոգլոբինը հյուսվածքներում միանում է CO2−ին և փոխադրում այի դեպի թոքերը։ Այս միացությունը կոչվում է կարբհեմոգլոբին՝ HbCO2։ Շմոլ գազը (CO) թթվածնի համեմատությամբ 150-300 անգամ ավելի մեծ խնամակցություն ունի հեմոգլոբինի հանդեպ։ COն մեծ արագությամբ միանում է Hb-ի հետ և զբաղեցնում O2−ի տեղը։ Առաջանում է Hb-ի ախտաբանական միացություն՝ կարբոքսիհեմոգլոբին (HbCO)։ Եթե ներշնչվող օդում կա նույնիսկ 0,1% CO, ապա Hb-ի 80%-ը կապվում է, առաջացնելով HbCO, որը կայուն միացություն է, քան HbO2−ը։ Կարբօքսիհեմոգլոբինի առաջացաման հետևանքով օրգանիզմում զարգանում է թթվածնաքաղց, որն ուղեկցվում է գլխացավով, փսխմամբ, գիտակցության կորստով։

Լեյկոցիտներ 

Լեյկոցիտները արյան սպիտակ (անգույն) բջիջներն են, որոնց ուսումնասիրելու համար ներկում են։ Պարզվում է, որ նրանց մի մասի ցիտոպլազման պարունակում է հատիկներ, իսկ մյուս մասը չի պարունակում։ Հատիկներ պարունակող լեյկոցիտները կոչվում են հատիկավոր (բազո‎ֆիլներ, էոզինոֆիլներ, նեյտրոֆիլներ), իսկ հատիկներ չպարունակողները՝ ոչ հատիկավոր (լիմ‎ֆոցիտներ, մոնոցիտներ), որոնք տարբերվում են միմյանցից ծագումով, ֆունկցիայով և արտաքին տեսքով։ Լեյկոցիտներն իրականացնում են բազմաթիվ պաշտպանական ‎ֆունկցիաներ։ Լեյկոցիտների քանակը 1 մմ3 արյան մեջ 4-9 հազար է, սրանց կյանքի տևողությունը չափազանց կարճ է՝ մի քանի ժամից մինչև մի քանի օր, բացառություն են կազմում հիշողության լիմ‎ֆոցիտները, որոնք ապրում են 10-15 տարի։

Լեյկոցիտների առանձին ձևերը գտնվում են որոշակի հարաբերակցության մեջ (այսպես կոչված՝ լեյկոցիտային բանաձև), սակայն այդ հարաբերակցությունը ևս կարող է նկատելիորեն փոխվել։ Եթե լեյկոցիտների քանակը 9000-ից ավելի է, կոչվում Է լեյկոցիտոզ, իսկ 4000-ից պակասը՝ լեյկոպենիա: Նշված փոփոխությունները, որպես ախտաբանական գործընթացի վկայություն կարելի է դիտել միայն օրգանիզմի ընդհանուր վիճակի հետ կապված, քանի որ թե’ լեյկոցիտոզը, թե՜ լեյկոպենիան կարող են նկատվել նաև առողջ օրգանիզմում։ Առողջ մարդկանց օրգանիզմում լեյկոպենիա կարող է նկատվել տաք լոգանքներից, բաղնիքից հետո, մարզիկների և պարբերաբար ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղվողների մոտ։ Այսպես կոչված ֆիզիոլոգիական լեյկոցիտոզ կարող է լինել ուտելուց հետո, գերսառեցման, անսովոր ծանր ֆիզիկական աշխատանքի ժամանակ։ Լեյկոցիտների քանակը կարող է ավելանալ նաև հղիության երկրորդ կեսում ինչպես նաև ֆիզիոլոգիական այլ փոփոխությունների դեպքում։ Ախտաբանական լեյկոցիտոզը, որն առաջանում է որպես օրգանիզմի պաշտպանական միջոց, հակազդեցություն, նկատվում է բորբոքումների, հյուսվածքների մեռուկացման (օրինակ՝ սրտամկանի ինֆարկտի), արյան մեծ կորուստների, վնասվածքների ժամանակ։ Լեյկոցիտոզը հաճախ ուղեկցում Է տարբեր ալերգիկ հիվանդությունների։

Բազո‎ֆիլներ 

Բազո‎ֆիլներ (0-1%)։ Ցիտոպլազման պարունակում է հեպարին, հիստամին, կենսաբանական այլ ակտիվ նյութեր։ Հեպարինը հակամակարդիչ նյութ է, հիստամինը՝ անոթալայնիչ։ Սրանց կյանքի տևողությունը 8-12 օր է, ունեն 8-12 մկմ տրամագիծ, արյան մեջ շրջանառում են մի քանի ժամ։ Բազո‎ֆիլներն ընդունակ են ֆագոցիտոզի, ներգործում են մակարդման և ֆիբրինալուծման գործընթացների վրա։

Էոզինո‎ֆիլներ 

Էոզինո‎ֆիլները 10-15 մկմ տրամագծով ձվաձև բջիջներ են, կազմում են շրջանառու լեյկոցիտների 1-5 %-ը։ Իրականացնում են հետևյալ ‎ֆունկցիաները. հակահելմինթային, սեփական և օտարածին կենսաբանական ակտիվ նյութերի վնասազերծման, ալերգիկ ռեակցիաների կարգավորման։ Կյանքի տևողությունը 8-12 օր է։ Արյան մեջ էոզինո‎ֆիլների քանակը շատանում է ալերգիկ ռեակցիաների, ճիճվային և աուտոսոմային հիվանդությունների դեպքում։ Օժտված են ֆագոցիտոզով, հատկապես ‎ֆագոցիտում են գնդաձև բակտերիաները։

Նեյտրո‎ֆիլներ 

Նեյտրո‎ֆիլները կազմում են ամբողջ լեյկոցիտների 50-70%-ը, ունեն 13-15 մկմ տրամագիծ։ Բնականոն պայմաններում նրանց մի մասն է շրջանառում արյան մեջ, իսկ մնացածն անոթներում զբաղեցնում է առպատային դիրք, կպչում մազանոթների էնդոթելին, չմասնակցելով արյան հոսքին։ Արյան հունում գտնվում են 8-12 ժամ, ապա գաղթում հյուսվածքներ, տեղակայվում լյարդում, թոքերում, փայծաղում, երիկամներում, ստամոքս-աղիքային ուղիում, որտեղ և քայքայվում են։ Առողջ մարդու արյան մեջ կարող են հանդիպել երիտասարդ նեյտրո‎ֆիլներ, որոնք ունեն խոշոր լոբաձև կորիզ և ցուպիկա-կորիզավորներ, որոնց կորիզը բաժանված չէ առանձին հատվածների։ Երիտասարդ նեյտրո‎ֆիլների կորիզը բաժանված չէ առանձին հատվածների։ Հասուն նեյտրո‎ֆիլների կորիզը բաժանվում է 2-3 հատվածների, սակայն դրանց իրարց առանձնացված չեն։ Օժտված են ‎ֆագոցիտոզով, կլանում են բակտերիաններ, հյուսվածքների քայքաման արգասիքներ։ Մեկ նեյտրոֆիլը կլանում է 25-30 բակտերիա, որի համար կոչվում է միկրո‎ֆագ: Նեյտրո‎ֆիլներն օրգանիզմի ոչ մենահատուկ պաշտպանական համակարգի կարևոր տարրերն են, սինթեզում են հումորալ գործոններ՝ կոմպլեմենտ, լիզոցիմ, ինտեր‎ֆերոն, լակտոֆերին: Նեյտրո‎ֆիլների քանակն ավելանում է վարակների և սուր բորբոքային հիվանդությունների ժամանակ։ Սրանք մասնակցում են նաև արյունականգին, ակտիվացնում մակարդման հպման փուլը։

Մոնոցիտներ 

Մոնոցիտները կազմում են շրջանառու արյան լեյկոցիտների 2-10 %-ը, ունեն 12-18 մկմ տրամագիծ, արյան մեջ շրջանառում են 70 ժամ ապա գաղթում հյուսվածքներ, որտեղ ապրում են մինչև 60 օր, պահպանելով արյան հուն վերադառնալու ունակությունը։ Հյուսվածքներում սրանք հասունանում և վերափոխվում են հյուսվածքային մակրո‎ֆագերի: Նրանց բնորոշ է մեծ քանակով լիզոսոմների առկայությունը, կեղծ ոտիկների առաջացումը։ Կատարում են բազմաթիվ ‎ֆունկցիաներ՝ ի հաշիվ ֆագոցիտային և բակտերիասպան հատկությունների՝ համարվում են օրգանիզմի ոչ մենահատուկ պաշտպանության բջջային գործոնները։ Իրականացնելով պաշտպանական ‎ֆունկցիա, մոնոցիտները կանխում են ախտածին մանրէների զարգացումը, կլանում և քայքայում ախտահարված էրիթրոցիտները, ծերացած բջիջները, բնափոխված սպիտակուցները։ Մեկ մոնոցիտը կլանում է 100 մանրէ, որի համար կոչվում է մակրո‎ֆագ:

Լիմ‎ֆոցիտներ

Լիմֆոցիտները նույնպես ցողունային բջիջներ են, դրանք կազմում են լեյկոգրամի 20-40%: Օրգանիզմում լիմֆոցիտների ընդհանուր զանգվածն անհամեմատ մեծ է՝ 41,5 կգ։ Լիմֆոցիտներն անընդհատ շրջում են մի հյուսվածքից մյուսը։ Ի տարբերւթյւն մյուս լեյկոցիտների, նրանք հյուսվածքից կրկին վերադառնում են արյուն և ապա գաղթում դեպի մի այլ հյուսվածք։ Լիմֆոցիտների մի մասը իմունոլոգիական հիշողություն ունեցողնեը երկարակյաց են և կարող են ապրել 10-20 և ավելի տարի։ Լիմֆոցիտներն իմունիտետի գործող բջիջներն են։ Նրանք վնասազերծում են օրգանիզմ թափանցած օտար գենետիկական տեղեկատվություն ունեցող մանրէներ, մակաբույծներ, բջիջներ, հյուսվածքներ և օրգաններ: Տարբերում են 3 տիպի լիմֆոցիտներ՝ T, B և 0-ական լիմֆոցիտներ։ Վերջիններս անհրաժեշտության դեպքում տարբերակվում են T-կամ B-լիմֆոցիտների։ T լիմֆոցիտների տարբերակումը տեղի է ունենում ուրցագեղձում, որի սկզբնատառից ծագում է այս բջիջների անվանումը)։ Թռչունների B լիմֆոցիտները տարբերակվում են հատուկ ավշային օրգանում՝ bursa Fabricius (bursa բառի սկզբնատառից ծագում է B լիմֆոցիտների անվանումը)։ Կաթնասունների և մարդկանց օրգանիզմում այդ օրգանը բացակայում է։ Նրանց B լիմֆոցիտները մասնագիտանում են մարսողական օրգանների՝ որդանման ելուստի, պեյերյան բծերի, քիմքի և ըմպանի ավշային հանգույցներում։ T լիմֆոցիտներիքանակը կազմում է արյան լիմֆոցիտների շուրջ 70%-ը։ T լիմֆոցիտներն առաջանում են ոսկրածուծում։ Դեռևս սաղմնային զարգացման շրջանում նրանք արյան միջոցով փոխադրվում են ուրցագեղձ, որտեղ տարբեր բնույթի անտիգենների նկատմամբ ձեռք են բերում համապատասխան ընկալիչներ։ Վերջիններս դասավորվում են թաղանթի վրա։ ՈՒրցագեղձից T լիմֆոցիտները փոխադրվում են ծայրամասային ավշային հանգույցները։ Այս լիմֆոցիտները «նստակյաց» չեն և արյան ու ավշի միջոցով անընդհատ շրջում են օրգանիզմի տարբեր մասերում։ Հյուսվածքների մեջ թափանցած օտար մարմինները մակրոֆագերի կողմից ենթարկվում են ֆազոցիտոզի, որի ընթացքում մշակվում են իմունոգեններ։ Մակրոֆագերը դրանցից անջատված անտիգենները հասցնում են T լիմֆոցիտներին, որոնց ընկալիչները միանում են համապատասխան անտիգենների հետ։ Այս միացությունը խթանում է T լիմֆոցիտներին, որոնք սկսում են բազմանալ, առաջացնելով T լիմֆոցիտների տարատեսակներ:

Տարբերում են՝ T ճնշողներ (սուպրեսորներ), T օրգանականներ (հելպերներ), T սպանիչներ (քիլերներ), T ակտիվացողներ (ամպլիֆայերներ)։ T սուպրեսորները չափավորում են B լիմֆոցիտների ուժեղացած ֆունկցիան, իսկ T հելպերները փոխներգործում են B լիմֆոցիտների հետ և նրանց դարձնում պլազմատիկ բջիջներ։ T ամպլիֆայերը ակտիվացնում են T քիլեր լիմֆոցիտներին, որոնք սինթեզված հատուկ նյութերի՝ լիմֆոկինների միջոցով քայքայում են օրինակ փոխպատվաստած օտար գենետիկական տեղեկատվություն ունեցող բջիջներ, հյուսվածքներ և օրգաններ։ Դրա շնորհիվ վերջիններս մերժվում են օրգանիզմի կողմից։ T լիմֆոցիտները քայքայում են նաև քաղցկեղի բջիջները, մուտացիայի ենթարկված բջիջները։ Յուրաքանչյուր T լիմֆոցիտ քայքայում է մեկ բջիջ։ Իմունիտետի այս ձևը իրականանում է արյան բջիջների՝ T լիմֆոցիտների անմիջական մասնակցությամբ, ուստի այն կոչվում է բջջային իմունիտետ։ Պաշտպանական այս յուրահատուկ ռեակցիաների ընթացքում ձևավորվում են նաև հիշողության T լիմֆոցիտները, որոնք առանց կիսվելու պահպանվում են տարբեր հյուսվածքներում և նույն անտիգենին հանդիպելիս ապահովում համապատասխան իմունոլոգիական ռեակցիան։ B լիմֆոցիտները նույնպես առաջանում են ոսկրածուծում, տարբեր անտիգենների նկատմամբ ձեռք բերում համապատասխան ընկալիչներ, և փոխադրվում ավշային հանգույցներ, փայծաղի, պեյերյան բծերի մեջ։ Այստեղ թափանցած մանրէների անտիգենների առկայության մասին տեղեկատվություն նրանք ստանում են T հելպերներից, որի շնորհիվ ակտիվանում են, փոխադրվում մոտակա ավշային հանգույց և բազմանում։ Բազմացած այդ բջիջների մի մասը դառնում է հիշողության B լիմֆոցիտներ, որոնք առանց կիսվելու երկար տարիներ պահպանվում են հյուսվածքներում սպասելով կրկին հանդիպելու համապատասխան անտիգենի։ Իսկ մյուս մասը տարբերակվում է պլազմատիկ բջիջների, որոնք սինթեզում են անտիգենին համապատասխան հահակամարմիններ՝ իմունոգլոբուլիններ։ Վերջիններս արյան և ավշի միջոցով (հումորալ ճանապարհով) հասնում են վարակի ենթարկված օջախը և ոչնչացնում հարուցիչները։ Իմունիտետի այս ձևը անվանում են հումորալ։

Լիմֆոցիտները մասնակցում են նաև կրեատոր մակրոմոլեկուլների փոխադրմանը։ Դրանով մասնակցում են օրգանների փոխադարձ կապի և օրգանիզմի ամբողջականության պահպանմանը։

Թրոմբոցիտներ 

Թրոմբոցիտները կամ արյան թիթեղիկները կաթնասունների մոտ անկորիզ են, սկավառակաձև թիթեղիկներ են 1-4 մկմ տրամագծով։ Առաջանում են կարմիր ոսկրածուծում։ Արյան 1մմ3 ծավալում նրանց քանակը 200.000-400.000 է սրանց քանակի ավելացումը կոչվում է թրոմբոցիտոզ, իսկ պակասումը՝ թրոմբոպենիա:

Նրանց քանակն ավելանում է մարսողության, ծանր մկանային աշխատանքի, հղիության ժամանակ։ Տեղի է ունենում նաև օրական տատանում հույզերից, գիշերվա ընթացքում նրանց քանակը պակասում է։

Թրոմբոցիտների ֆունկցիաները բազմազան են և որոշվում են յուրահատուկ հատկություններով (ագլյատինացիայի հատկություն, ադհեզիա (կպչման) և միացքավորման (ագրեգացիա), կեղծ ոտիկների առաջացման)։ Թրոմբոցիտներն ունեն պաշտպանական ‎ֆունկցիաներ, դրանցից մեկը դրսևորվում է մանր և խոշոր անոթներից արյունահոսություների ժամանակ, որի դեպքում նրանց մասնակցությամբ գոյացած խցանը փակում է վնասված անոթի լուսանցքը և կանխում հետագա արյունահոսությունը։ Թրոմբոցիտների պլազմատիկ թաղանթն արտաքինից պատված է նուրբ շերտով, որը հարուստ է մակարդիչ գործոններով, անմիջապես պլազմատիկ թաղանթի վրա դասավորված գլիկոպրոտեիդների մոլեկուլները տարբեր մեխանիզմներով մասնակցում են թրոմբոցիտների ադհեզիային և ագրեգացիային։ Պլազմատիկ թաղանթի տակ դասավորված միկրոխողովակներրը մտնում են բջջի կծկողական ապարատի մեջ։ Գրգռված թրոմբոցիտի կծկողական համակարգի կծկման շնորհիվ հիալոպլազման և օրգանոիդները սեղմվում են, նրանց պարունակությունը բաց անցուղիների միջոցով մղվում է շրջապատող միջավայրի մեջ։ Պարունակությունն ունի բարդ քիմիական բաղադրություն, այդ թվում յուրահատուկ մակարդիչ գործոններ, որոնք կոչվում են թրոմբոցիտային (թրոմբոցիտային թրոմբոպլաստին, հակահեպարինային գործոն, ֆիբրինոգեն, թրոմբոստենին, սերոտոնին, միացքավորման գործոն)։ Թրոմբոցիտներից անջատվել է նաև թրոմբոցիտային աճի գործոն, որը խթանում է անոթների հարթ մկանունքի աճը և պահպանում էնդոթելային շերտի ամբողջականությունը։

Թրոմբոցիտները կարող են արտադրել բազմաթիվ նյութեր, որոնք մասնակցում են արյան մակարդման բոլոր փուլերում։ Գորոծն 3՝ թրոմբոցիտային թրոմբոպլաստին: Գործոն 4՝ հակահեպարինային գործոն, Գործոն 5՝ մակարդիչ գործոն, կամ ֆիբրինոգեն: Գործոն 6՝ թրոմբոստենին: Գործոն 10՝ սերոտոնին: Գործոն 11՝ միացքավորման գործոն։

Արյան մակարդում 

Արյունահոսությունը մատի պատռված մաշկից

Արյան մակարդումը՝ արյան պաշտպանական ռեակցիաներից է, որի շնորհիվ վնասված անոթից արյունահոսությունը դադարում է՝ տեղի է ունենում արյունականգ՝ հեմոստազ: Արյան մակարդումը կենսաքիմիական, կենսաֆիզիկական և ֆիզիոլոգիական գործընթացների բարդ համալիր է, որն ընթանում է մի քանի փուլով։ Արյան մակարդումը ֆերմերնտային գործընթաց է։ Ֆերմենտային տեսությունը հիմնադրվել է 19-րդ դարի վերջին Ա. Ա Շմիդտի կողմից, հետագայում լրացվել է Մորավիցի կողմից։ Ըստ այդ տեսության մակարդումն ընթանում է 3 փուլով։ Գոյություն ունեն նաև նախափուլ և վերջնափուլ։ Նախափուլն անոթաթրոմբոցիտային արյունականգն է, իսկ վերջնափուլը՝ մակարդուկի կրճատումը (ռետրակցիա) և ֆիբրինալուծումը։ Հեմոֆիլիա հիվանդությունը կապված է արյան ուշ մակարդման հետ, որը պայմանավորված է թրոմբոցիտների ուշ սոսնձման հետ։ Հիվանդությունը կրում է ժառանգական բնույթ։

Արյան խմբեր 

Արյան խմբերի մասին ուսմունքը ծագել է կլինիկական բժշկության պահանջներից։ Փոխներարկման ժամանակ առողջ անհատից՝ դոնորից վերցրած արյունը ներարկում են արյան կարիք ունեցող անհատին՝ ռեցիպիենտին։ XX դարի սկզբին հայտնաբերվեց, որ մի մարդու արյան պլազման կարող է սոսնձել մյուսի էրիթրոցիտները: Այս երևույթը անվանվեց իզոհեմագլյուտինացիա։ Դրա հիմքում ընկած է էրիթրոցիտներում հատուկ հակածինների՝ α, β ագլյուտինոգենների և պլազմայում բնական հակամարմինների՝ ագլյուտինների առկայությունը։ Էրիթրոցիտների ագլյուտինացիա առաջանում է այն դեպքում, եթե հանդիպում են նույնանման ագլյուտինոգենը և ագլյուտինինը՝ A-ն և α-ն, B-ն և β-ն։ Միևնույն մարդու արյան մեջ գոյություն ունեն այդ չորս գործոններից միայն երկուսը, այնպես որ դրանք համանուն չլինեն։ Կարելի է կազմել չորսզուգորդություններ, որոնք էլ համարվում են արյան չորս խմբերը։ I-αβ, II-Aβ, III-Bα, IV — AB: Ներկայումս էրիթրոցիտներում հայտնաբերվել են A և B ագլյուտինոգենների տարատեսակներ A1, A2, A3…A7, B1, B2, B3…B6, A1 և B1 ագլյուտինոգեններn օժտված են ագլյուտինացիայի ավելի մեծ ունակությամբ, քան մյուսները։ Ըստ ABO համակարգի՝ մեծ քանակով արյան փոխներարկման ժամանակ անհրաժեշտ է ներարկել միայն նույնանուն խմբի արյուն, իսկ արտակարգ վիճակներում պետք է կիրառել Օտտենբերգի կանոնը, որի համաձայն թույլատրվում է փոխներարկել առաջին խմբի արյուն, որը չի պարունակում ագլյուտինոգեններ։ Ավելի հաճախ հանդիպում է 1 խմբի արյուն

Ռեզուս-գործոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կ. Լանդշտայիները և Ա. Վիները (1940) ռեզուս մակակ կապիկների արյան էրիթրոցիտներում հայտնաբերեցին ագլյուտինոգեն, որն անվանեցին ռեզուս գործոն (Rh)։ Պարզվեց, որ մարդկանց 85% -ի արյունը Rh+ է, իսկ 15%-ինը՝ Rh-: Ներկայումս հայտնի է, որ ռեզուս համակարգը ներառում է ավելի քան 40 հակածին, որոնք նշվում են տառերով, թվերով, նշաններով (օր. D, C, E)։

Rh- գործոնը չունի իր բնական հակամարմինը, այն ձևավորվում է, երբ Rh- ռեցիպիենտին ներարկեն Rh+ արյուն։ Իմունոլոգիական բախում տեղի է ունենում, երբ Rh- մադուն կրկնակի անգամ Rh+ արյուն են ներարկում և հղիության դեպքում, երբ մայրը Rh- է, հայրը՝ Rh+, պտուղը՝ Rh+: Երբ մայրն ունի Rh- արյուն, իսկ պտուղը՝ Rh+, ապա հղիության դեպքում, երբ խանգարվում է ընկերքային պատնեշի անոթային ամբողջականությունը, պտղի արյան էրիթրոցիտները կարող են անցնել մոր արյան մեջ և առաջացնել հակամարմիններ։ Սրանք ընկերքով թափանցելով պտղի արյան մեջ՝ կարող են առաջացնել էրիթրոցիտների ագլյուտինացիա, որի արդյունքում կարող է զարգանալ հեմոլիզային սակավարյունություն։

Էրիթրոցիտների նստեցման արագությունը (ԷՆԱ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու փորձանոթներ, որոնցից աջում գտնվում է թարմ արյունը, իսկ ձախում տեղի է ունեցել էրիթրոցիտների նստեցում

Մակարդումը կանխելուց հետո փորձանոթում գտնվող արյունը շերտավորվում է։ Ձևավոր տարրերը նստում են փորձանոթի հատակին, իսկ պլազման գրավում է վերին շերտը։ Արյան մեջ էրիթրոցիտների քանակի գերակշռության պատճառով ձևավոր տարրերի շարժման արագությունը կոչվում է էրիթրոցիտների նստման արագություն՝ ԷՆա։ Առողջ տղամարդու ԷՆԱ-ն հավասար է 2-10մմ/ժ, առողջ կնոջը՝ 2-12մմ/ժ, նորածիններինը՝ 0.5մմ/ժ, հղիներինը՝ 45-50մմ/ժ։ ԷՆԱ-ի մեծությունը կախված է ոչ այնքան էրիթրոցիտների, որքան արյան պլազմայի հատկություններից։ Պլազմայի մեջ ԷՆԱ-յի մեծության մեծության գործոնը ալբումին/գլոբուլինային գործակիցն է, որը տատանվում է 1.3-2.2-ի սահմաններում։ Մյուս սպիտակուցների համեմատությամբ ալբումինների մոլեկուլային զանգվածը փոքր է, իսկ քանակը՝ շատ։ Ինչքան շատ են ալբումինները, այնքան կայուն է արյան կախույթային վիճակը, որը փոքրացնում է ԷՆԱ-ն, քանի որ ալբումինները կլանվում են էրիթրոցիտների թաղանթի վրա և մեծացնում սրանց վանող ուժը։ Գլոբուլինների, ֆիբրինոգենի և կոլոիդ լուծույթում ոչ կայուն այլ մակրոմալեկուլների մակարդակի բարձրացման դեպքում ԷՆԱ-ն արագանում է։ Այսպիսի վիճակ ստեղծվում է բորբոքումների, հյուսվածքների քայքայման, մի շարք այլ հիվանդությունների ժամանակ։ Սակավարյունության դեպքում օլիգոցիտեմիայի հետևանքով պլազմայի զանգվածը մեծանում է, որը ևս նպաստում է ԷՆԱ-ի արագացմանը։ ԷՆԱ-ն ունի կլինիկական նշանակություն։

Նախագծային աշխատանք

1.ԹԹվածնի դերը բնության մեջ և մարդու կյանքում

Թթվածինը Երկրի կեղևի ամենատարածված էլեմենտն է։ Ազատ վիճակում գտնվում է մթնոլորտային օդում, կապված ձևով մտնում է ջրի, միներալների, լեռնային ապարների, և բոլոր այն բույսերի, որոնցից կազմված են բույսական և կենդանական օրգանիզմները։ Երկիր մոլորակի օդային մթնոլորտը կազմված է հիմնականում երկու գազից՝ թթվածնից (O2) և ազոտից (N2)։ Օդի բաղադրությունում թթվածնի ծավալային բաժինը 20,93 % է, իսկ զանգվածայինը՝ 23,15 %։ Սակայն թթվածնի հիմնական զանգվածը մեր մոլորակում պարունակվում է տարբեր միացությունների (բարդ նյութերի) բաղադրությունում։ Երկրագնդի ջրապաշարներում թթվածնի զանգվածային բաժինը 85,82 % է, ավազում՝ 53 %, կավերում, լեռնային ապարներում ու հանքերում՝ մոտավորապես 56 %։ Բոլոր կենդանի օրգանիզմներում պարունակվող նյութերի (ճարպ, շաքար, սպիտակուց և այլն) բաղադրությունում առկա հիմնական տարրերից մեկը թթվածինն է։ Օրինակ՝ մարդու օրգանիզմում թթվածնի զանգվածային բաժինը 65 % է (իսկ ըստ ատոմների՝ 26 %)։

Օդում թթվածնի ծախսը հիմնականում պայմանավորված է նյութերի օքսիդացմամբ, այրմամբ, օրգանական նյութերի նեխմամբ ու կենդանի օրգանիզմների շնչառությամբ։ Սակայն ծախսված թթվածինը վերականգնվում է լուսասինթեզի միջոցով, որը հիմնականում կատարվում է բույսերում։ Կանաչ բույսերում արևի լուսային էներգիան խթանում է ածխաթթու գազի (CO2) և ջրի (H2O) մոլեկուլների միջև քիմիական փոխազդեցություն, որի հետևանքով ածխաթթու գազի ծավալին հավասար թթվածին է անջատվում։ Այդ գործընթացում նաև մի շարք օրգանական միացություններ են առաջանում։ Թթվածինը բնության մեջ յուրօրինակ շրջապտույտ է կատարում։

 

Մարդու կյանքի առաջին և վերջին գործողությունը շնչառությունն է։ Եթե առանց սննդի մարդը կարող է ապրել 2-3 շաբաթ, առանց ջրի՝ 5-7 օր, ապա առանց թթվածնի՝ 3 րոպե։ Սա խոսում է շնչառության և թթվածնի առանձնահատուկ նշանակության մասին։ Թթվածինն օքսիդացնելով սնունդն ու հեղուկը, այն վեր է ածում էներգիայի, ստիպում աշխատել մեր մկաններին, վերանորոգում է մեր բջիջները, սնուցում ուղեղն ու հանգստացնում նյարդերը։ Շնչառության միջոցով մեր օրգանիզմը մաքրվում է մահացած բջիջներից ու տոքսիններից։ Սակայն միայն ճիշտ շնչառության ժամանակ են մարդու հյուսվածքներն արդյունավետ գործում։

Սխալ և մակերեսային շնչառությունը թթվածնային անբավարարության հիմնական պատճառն է, որը հանգեցնում է ավելորդ քաշի, օստեխոնդրոզի, սիրտ-անոթային, ողնաշարային բազմաթիվ հիվանդությունների։ Թթվածնի պակասի հետևանքով առաջանում են հորմոնալ խանգարումներ ու նորագոյացություններ։

Այսօր խրոնիկ հոգնածությունը, ոչ շարժուն կենսակերպը, սթրեսային իրավիճակները մեր առօրյայի անբաժանելի մասն են դարձել, շատ ծանր հիվանդություններ երիտասարդացել են՝ դառնալով համամարդկային խնդիր։ Մինչդեռ դեռևս հազարամյակներ առաջ եգիպտացիներին, հին հույներին, չինացիներին հայտնի էր առողջության և երկարակեցության բանալին։ Մասնավորապես չինական մարտարվեստների ու հնդկական յոգայի հիմքում ընկած է ճիշտ շնչառությունը։

Ճիշտ շնչառության դեպքում հնարավոր է ոչ միայն խուսափել հիվանդություններից, այլև բուժվել։ Մասնավորապես առանց հոգնեցուցիչ դիետաների և ֆիզիկական ծանրաբեռնվածության, ընդամենը շնչառական վարժությունների շնորհիվ կարելի է կարգավորել օրգանիզմի նյութափոխանակությունը թթվածնի և արյան շրջանառության միջոցով։ Համապատասխան մկանների ձգումների օգնությամբ թթվածինն ուղղելով ճարպային և աղային հյուսվածքներ և առաջացնելով ջուր ու էներգիա, օրգանիզմից բնական ճանապարհով դուրս են գալիս թունավոր նյութերը՝ օրգանիզմն ապահովելով էներգիայով, թթվածնի օգնությամբ վնասազերծվում են շատ հիվանդությունների հարուցիչներ, ապաքինվում ներքին և արտաքի վերքերը, գլխուղեղային կենտրոնները թթվածնով հագեցնելու միջոցով բուժվում են բազմաթիվ սթրեսային և խրոնիկ հիվանդություններ։

Շնչառական վարժությունների շնորհիվ կարգավորվում է նյութափոխանակությունը, թթվածինը գտնում և բուժում է տարբեր հիվանդություններ, շատ ժամանակ մարդիկ դիմում են մի խնդրի համար, բայց միաժամանակ կարգավորվում են նաև այլ խնդիրներ։

Շնչառության օրգանների կառաուցվածքը։ Շնչառությունն իրականանում է շնչառության օրգանների համակարգով, որը բաղկացած է քթի խոռոչից, քթըմպանից, կոկորդից, շնչափողից, բրոնխներից և թոքերից։ Շնչառական համակարգում տարբերում են օդատար ուղիներ և գազափոխանակություն կատարող օրգաններ թոքեր։ Կոկորդը խոռոչավոր օրգան է, կազմված է մկաններով, ջլերով ու կապաններով իրար միացած մի քանի աճառներից։ Կոկորդը լորձաթաղանթով ծածկված խոռոչ է։

https://hy.wikipedia.org/wiki/%D5%87%D5%B6%D5%B9%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6

3.Ինչու է օվկիանոսներում գնալով նվազում  թթվածնի քանակը

Վերջին հիսուն տարվա ընթացքում օվկիանոսի՝ թթվածնից ամբողջովին զուրկ հատվածները չորս անգամով աճել են։ Կլիմայի տաքացումը իր հետ ջրի ջերմաստիճանի բարձրացում է բերում, ինչի պատճառով էլ Համաշխարհային օվկիանոսը կշարունակի կորցնել թթվածինը,– կարծում են գիտնականները։ Թթվածնի կորուստը կանխելու համար պետք է կանգնեցնել և գլոբալ տաքացումը և Համաշխարհային օվկիանոսի աղտոտումը,– զգուշացնում է օվկիանոսագետների միջազգային խումբը՝ Դենիզ Բրայթբուրգի գլխավորությամբ։

Երկրի վրա թթվածնի գրեթե կեսը լուծված է Համաշխարհային օվկիանոսում։ Սակայն Երկրի օվկիանոսների և ծովերի ոչ բոլոր ջրերն են հագեցած թթվածնով. կան այսպես կոչված «մահացած գոտիներ», որոնք ամբողջովին զուրկ են թթվածնից, և վերջին տարիներին դրանց ծավալը մեծանում է։ Ջրում թթվածնի ծավալի նույնիսկ աննշան նվազումը դանդաղեցնում է կենդանիների աճը և վերջիվերջո բերում է ամբողջական օրգանիզմների ոչնչացման։ Ջերմաստիճանից բացի, ջրում թթվածնի պարունակության վրա ազդում է սնուցող նյութերի և միկրոօրգանիզմների քանակությունը, որոնք սնվում են ջրում լուծված օրգանական նյութերով և թթվածին են շնչում։ Արդյունաբերական և կենցաղային հեղուկ թափոնները ջուրը հագեցնում են օրգանական նյութերի անոմալ քանակությամբ, որով սնվում են ակտիվորեն թթվածին օգտագործող բակտերիաները, հենց նրանց գործունեությամբ էլ բացատրվում է ափամերձ հատվածներում մահացած գոտիների ընդլայնումը։

http://m.1in.am/am/2274266.html

 

մկանային հյուսվածք

http://www.youtube.com/watch?v=JIGDC7Go2WQ

Կմախքի մկանները յուրահատուկ կազմություն ունեն, որոնք նյարդային ազդակների պատճառով կարող են կրճատվել: Մկանը կազմված է մի շարք հյուսվածքների խուրձերից: Յուրաքանչյուր խուրձ կազմված է 10-100 հյուսվածքներից, որոնք իրենցից ներկայացնում են մի քանի սանտիմետր երկարություն ունեցող բջիջներից: Մկանի բջիջները կազմված են երկարավուն թելիկներից, որոնք կոչվում են նեոֆեբրիլներ:  Դրանց տրամագիծը  0,01մմ-ից պակաս է: Դրանք կազմված են 2 տեսակի մկանային հյուսվածքներից՝ հաստ և բարակ: Երբ նյարդային ազդակները հասնում են մկանային հյուսվածքներից, այդ թելիկները միասին են գործում: Համատեղ գործունեությունը հանգեցնում է նեոֆեբրիլի և ողջ մկանի կրճատմանը:

Գլխուղեղ — տնային աշատանք

Գլխուղեղը հսկում է մարդու վարքագիծը և գիտակցական գործունեությունը: Այն տեղակայված է գանգի խոռոչում, որի ոսկրերը հուսալիորեն պաշտպանում են արտաքին վնասակար ազդակներից: Երկարավուն ուղեղը, կամուրջը, միջին և միջանկյալ ուղեղները կազմում են ուղեղաբունը:
Երկարավուն ուղեղը ողնուղեղի վերին հաստացած կոնաձև մասն է՝ 2,5-3 սմ երկարությամբ։ Երկարավուն ուղեղն իր կառուցվածքով նման է ողնուղեղին և նրա նման կատարում է ռեֆլեքսային և հաղորդող գործառույթներ:
Երկարավուն ուղեղի տարբեր կորիզներն ապահովում են շնչառական, սիրտ-անոթային, մարսողական համակարգերի գործունեությունը, արգելակում և դրդում մեծ կիսագնդերի կեղևի ու ողնուղեղի ֆունկցիաները։ Այստեղ են գտնվում ծամելու, կլլման, ծծելու ռեֆլեքսների կենտրոնները։ Երկարավուն ուղեղն իրականացնում է նաև մի շարք պաշտպանական ռեֆլեքսներ՝ փռշտոց, հազ, փսխում, արցունքազատում, կոպերի թարթում, մասնակցում է նաև կեցվածքն ապահովող ռեֆլեքսների իրականացմանը։ Այսպիսով, երկարավուն ուղեղում գտնվում են կենսական կարևոր կենտրոններ, ուստի նրա ոչ միայն հեռացումը, այլև վնասումն ավարտվում է մահով։ Երկարավուն ուղեղով են անցնում գլխուղեղի մյուս բաժինները ողնուղեղի հետ միացնող վարընթաց և ողնուղեղից հաղորդվող վերընթաց ուղիները։
Վարոլյան կամուրջը ներքևից սահմանակից է երկարավուն ուղեղին, իսկ վերևից փոխակերպվում է միջին ուղեղի։ Կամրջում գտնվում են որոշ գանգուղեղային նյարդերի կորիզներ, որոնք նյարդավորում են գլխի առջևի մասը, դեմքի մաշկը, դիմախաղի մկանները, ենթածնոտային, ենթալեզվային թքագեղձերը, արցունքագեղձերը, ականջի, բերանի ու քթի խոռոչի լորձաթաղանթը։ Նրանով են անցնում առջևի և միջին ուղեղը ստորև գտնվող կենտրոններին կապող ուղիները։
Միջին ուղեղը վարոլյան կամրջի շարունակությունն է։ Միջին ուղեղը բաղկացած է քառաբլուրներից, որոնք ապահովում են տեսողության ու լսողության առաջնային ռեակցիաները՝ ակնագնդի շարժումը դեպի լույսի աղբյուրը, կենդանիների ականջախեցու և մարդու գլխի թեքումը դեպի ձայնը։
Միջին ուղեղում են գտնվում նաև զգացող և շարժիչ որոշ կորիզներ, որոնք կարգավորում են ակնագնդերի շարժումը, բբային ռեֆլեքսները, մկանային լարվածությունը, դիմախաղի, մատների նուրբ շարժումները։ Միջին ուղեղի վնասման դեպքում նկատվում են այդ մկանների ոչ կամային կծկումներ կամ դող։ Միջին ուղեղում գտնվող նեյրոնների որոշ խումբ կեղևի վրա թողնում է ակտիվացնող ազդեցություն, որը կարևոր նշանակություն ունի արթուն վիճակը պահպանելու համար։ Միջին ուղեղով են անցնում նաև ողնուղեղը մեծ կիսագնդերի հետ կապող ուղիները։
Միջանկյալ ուղեղըտեղադրված է մեծ կիսագնդերի տակ։ Նրա հիմնական բաժիններից են տեսաթումբը ու ենթատեսաթումբը։ Տեսաթումբն իրականացնում է ողնուղեղից, միջին ուղեղից, ուղեղիկից ու հիմային հանգույցներից դեպի մեծ կիսագնդեր ընթացող նյարդային ազդակների մշակում, մասնակցում է օրգանիզմի՝ որպես միասնական համակարգի կարգավորմանը։ Մեծ կիսագնդերի կեղևի հետ ունեցած երկկողմանի կապերի շնորհիվ տեսաթումբը մասնակցում է քնի ու արթունության հերթագայմանը, գիտակցության պահպանմանը, արգելակման զարգացմանը։ Այն նաև ցավազգաց կենտրոն է։
Ենթատեսաթումբը կարևոր դեր ունի օրգանիզմի ներքին միջավայրի կայունության պահպանման, ինքնավար, ներզատական ու մարմնական համակարգերի ամբողջականության համար։ Այստեղ են գտնվում նյութափոխանակությունը, մարմնի կայուն ջերմաստիճանը, քաղցի ու հագեցման, ծարավի, սեռական վարքագծի, վախի ու կատաղության, քնի ու արթունության հերթագայումը կարգավորող կենտրոնները։ Ենթատեսաթումբը նաև վեգետատիվ նյարդային համակարգի գործունեությունը կարգավորող ենթակեղևային բարձրագույն բաժինն է։

Քարաքոսեր

Քարաքոս.jpg

Քարաքոսերը բարդ օրգանիզմներ են՝ կազմված սնկից և ֆոտոսինթեզող օրգանիզմից, որոնք աճում են միասին։ Քարաքոսերի կարելի է հանդիպել երկրագնդի մի շարք էքստրեմալ միջավայրերում ՝ արկտիկական տունդրաներում, չոր անապատներում, ժայռոտ ծովափերում։ Նրանք հաճախ աճում են նաև խոնավ անտառներում՝ ապրելով ծառերի ճյուղերի և բների վրա, մերկ ժայռերի վրա, պատերի, խաչքարերի վրա, ինչպես նաև հողի մակերեսին։ Քարաքոսեր խոցելի են միջավայրի պայմանների փոփոխությունների նկատմամբ, ուստի հարմար գործիք են գիտնականների համար օդի աղտոտվածությունը, օզոնային շերտի քայքայումը և մետաղներով աղտոտումը գնահատելու համար։ Քարաքոսերը օգտագործվել են նաև ներկերի և օծանելիքների ստացման համար, ինչպես նաև՝ ավանդական բժշկության մեջ։

Որոշ քարաքոսեր ունեն տերևների տեսք, որոշները ծածկում են սուբստրատը կեղևի նման (կեղևանման քարաքոսեր), մյուսները ունեն են թփի տեսք (թփանման քարաքոսեր) և կան նաև դոնդողանման քարաքոսեր:

Քարաքոսերն օգտագործվում են որպես սնունդ աշխարհի տարբեր ժողովուրդների կողմից։ Չնայած որոշ քարաքոսերով սնվում են միայն սովի ժամանակ, մյուս տեսակները օգտագործվում են որպես հիմնական սնունդ և նույնիսկ որպես դելիկատես։

Կարևոր պատմական, տնտեսական նշանակություն ունեն Roccellaceae ընտանիքի քարաքոսերը, որոնք հաճախ կոչվում են օրխելլայի սերմեր կամ օրխիլներ։ Նրանցից ստացվող օրսեինը և այլ քարաքոսային ներկեր հետագայում փոխարինվեցին սինթետիկ տարբերակներով։ pH-ի ինդիկատոր լակմուսը ներկ է՝ ստացված Rocella tinctoria քարաքոսից եռացման միջոցով։