Գոյության կռիվ

Գոյության կռիվ — շուրջերկրյա ճանապարհորդության ընթացքում Դարվինն ուշադրություն դարձրեց օրգանիզմների բազմացման առանձնահատկությունների վրա։ Բոլոր օրգանիզմները բազմանում և սերունդ են թողնում բավականին մեծ քանակով։ Լուսնաձուկը դնում է մոտ 300 միլիոն ձկնկիթ, թառափը՝ մինչև 1 միլիոն ձկնկիթ, դոդոշը՝ մոտ 10 հազար գորտնկիթ։ Գորշ մեծամուկը տարեկան ծնում է հինգ անգամ միջին հաշվով 8-ական ձագ, որոնք էլ երեք ամսից սկսում են բազմանալ։ Բազմաթիվ օրինակների հիման վրա Դարվինը եզրակացրեց, որ բնության մեջ բոլոր կենդանիները և բույսերը բազմանում են երկրաչափական պրոգրեսիայով, սակայն յուրաքանչյուր տեսակի հասուն առանձնյակների քանակությունը բնության մեջ մնում է գրեթե անփոփոխ։ Դարվինը գտնում է, որ ծնված առանձնյակների մեծ մասը մինչև սեռահասուն դառնալը ոչնչանում է, որի պատճառը բնության մեջ գործող գոյության կռիվն է։ «Գոյության կռիվ» ասելով հասկանում ենք տեսակի ներսում առանձնյակների միջև, տարբեր տեսակների առանձնյակների միջև, ինչպես նաև առանձնյակների և անօրգանական աշխարհի միջև տեղի ունեցող բարդ և բազմազան հարաբերությունները։ Դարվինը գտնում էր, որ գոյության կռիվը ոչ թե առանձին էվոլյուցիոն գործոն է, այլ նախադրյալ է բնական ընտրության համար։ Բոլոր կենդանի օրգանիզմները տալիս են բազմաքանակ սերունդ, սակայն բնության մեջ օրգանիզմների անկառավարելի աճ երբեք չի դիտվում։ Գոյություն ունեն օրգանիզմների թվաքանակը կարգավորող և սահմանափակող բազմաթիվ գործոններ։ Դրանցից են՝ բնակլիմայական պայմանները, գոյության կռիվը՝ ինչպես տեսակի ներսում, այնպես էլ տարբեր տեսակների միջև։ Դարվինն առաջինը հասկացավ գոյության կռվի նշանակությունը էվոլյուցիայի համար։ Գոյության կռվի հիմնական պատճառը տեսակների թվաքանակի հնարավոր անսահմանափակ աճի և միջավայրի պայմանների, պաշարների միջև եղած անհամապատասխանությունն է։

Գոյության կռվի ձևերը

Դարվինը տարբերում էր գոյության կռվի երեք հիմնական ձևեր՝ ներտեսակային, միջտեսակային և կռիվ անօրգանական աշխարհի անբարենպաստ պայմանների դեմ։

Ներտեսակային գոյության կռիվը

Տեղի է ունենում նույն տեսակին պատկանող առանձնյակների միջև։ Գոյության կռվի այս ձևը ամենատարածվածն է, քանի որ նույն տեսակի առանձնյակները միջավայրի պայմանների նկատմամբ նույն պահանջներն ունեն։ Ներտեսակային գոյության կռվի օրինակ է մրցակցությունը միևնույն տեսակի առանձնյակների միջև ապրելատեղի, սննդի համար, մրցակցություն էգին տիրանալու համար։ Օրինակ, նույն տեսակին պատկանող թռչունների և կաթնասունների արուները բազմացման շրջանում պայքարի մեջ են մտնում միմյանց հետ՝ էգին տիրանալու հնարավորության համար։ Փշատերև նույնատարիք անտառում ամենաբարձր ծառերը լայն փռված սաղարթներով կլանում են արեգակի ճառագայթների հիմնական զանգվածը արագ աճում։ Զարգացած արմատային համակարգի միջոցով հողից վերցնում են ջուր և նրա մեջ գտնվող հանքային աղերը, հզորանում և ճնշում են մյուս ծառերի աճը՝ ընդհուպ մինչև նրանց լրիվ չորացում և անհետացում։

Տնային աշխատանք

  1. Համեմատել Բագրատունյաց Հայաստանը և Կիլիկիայի հայկական պետությունը մարդկային գործունեության բոլոր ոլորտներով;

Եթե դիտարկենք պայմանական խաղաղ ժամանակաշրջանները, ապա կտեսնենք, որ երկու երկրներում էլ զարգացած է եղել առևտրաշրջանառությունը: Կիլիկիայում, իհարկե, հաշվի առնելով ծովի առկայությունը, այն ավելի զարգացած էր, քան Բագրատունյաց Հայաստանում, որը չուներ ելք դեպի ծով: Բագրատունյաց Հայաստանում, ելնելով նույն, բնական պայմաններից, ավելի շատ զարգացած էր երկրագործությունը, մասնավորապես՝ եռադաշտային համակարգը, որի մասին հիշատակություններ չենք տեսնում Կիլիկիայում: Մարդկային հարաբերությունները կարգավորելու առումով, Կիլիկիան, իրավական առումով մի քանի քայլ առաջ էր Բագրատունյաց Հայաստանից: Խոսքը վերաբերվում է օրենքներին ու օրենսդրական նախաձեռնություններին:

  1. Ապացուցել կամ հերքել այն տեսակետը, որ Կիլիկիայի հայկական պետությունը բացառիկ երևույթ է մարդկության պատմության մեջ;

Բացառիկ երևույթ ասվածը հարաբերական է, ինչպես ցանկացած իրողություն հասարակագիտության մեջ: Այսինքն, ցանկացած կարծիք, որը պարզապես փաստական չէ՝ թիվ, անուն և այլն, պարզապես դիտարկում է, իհարկե կարող է լինել վիճելի: Ինձ համար, Կիլիկյան պետությունը բացառիկ է: Բացարձակ այլ երկրի տարածքում հաստատվում է հայկական բնակչությունը: Այդ բնակչությունը, ժամանակի ընթացքում, այնքան լծակներ է ձեռք բերում, որ ստեղծում է զարգացած կառավարման համակարգով պետություն: Դա նույնն է, որ հիմա, Կալիֆորնիայում հաստատված հայերը, օրերից մի օր ստեղծեն Կալիֆորնիայի հայկական հանրապետություն:

  1. Վերլուծել Բագրատունյաց Հայաստանի կամ Կիլիկիայի հայոց թագավորության մասին պատմող որևէ գրական ստեղծագործություն;

Մուրացան |Գևորգ Մարզպետունի

Մուրացանը նկարագրում է Հայաստանը 10-րդ դարում: Այդ ժամանակ երկիրը կառավարում է արքա Աշոտ Բ Երկաթը՝ Բագրատունիների արքայատոհմի ներկայացուցիչը: Նա զինված պայքար սկսեց արաբների դեմ և հաղթեց Յուսուֆ ամիրային: Աշոտ Բ-ն վրեժխնդիր եղավ արաբ զորապետից, ով մասնակցել էր իր հոր՝ Սմբատ Ա-ի սպանությանը: Նա չի կարողանում վրեժ լուծել դավաճան Գագիկ Արծրունուց, ում օգնությամբ Սմբատ Բագրատունուն մահապատժի ենթարկեցին: Արծրունին Վասպուրականի թագավոր է հռչակվում: Սակայն խաղաղությունը երկար չի տևում և Հայաստանը նորից ընկնում է արաբական լծի տակ: Երկրի ներսում թշնամական իրավիճակ է տիրում: Իշխաններ Սահակ Սևադան և Ցլիկ Ամրամը ապստամբություն են բարձրացնում արքայի դեմ: Բոլոր իշխաններն ու նախարարները փակվում են իրենց ամրոցներում և սպասում, թե ինչով կավարտվի ընդվզումը:  Այս ամենը տեսնելով՝ ոտքի է ելնում խիզախ ու հայրենասեր իշխան Գևորգ Մարզպետունին: Մարտնչելով թշնամիների դեմ՝ նա միաժամանակ փորձում է խելքի բերել ապստամբներին, փորձում է համախմբել հայ զորապետերին, նախարարներին: Մարսպետունին ոգևորում է արքա աշոտ երկաթին, երբ մարտի դաշտ է իջնում 20 հոգով ու խորամանկությամբ կարողանում խաղթել թշնամուն: Դրանից հետո Աշոտ Երկաթը, որ առաջ հոգեպես ծանր վիճակում էր գտնվում, կազմակերպում է հայտնի Սևանի ճակատամարտը:

Այն տեղի է ունեցել 921թվականի ամռանը՝ Սևանալճի ափին: Դա ռազմական ընդհարում էր՝ Հայոց թագավոր Աշոտ Բ երկաթի և Ատրպատականի արաբական Սաջյան ամիրայության զորքերի միջև:

Աստիճանաբար երկրում ազատության և խաղաղ կյանքի հույսեր են հայտնվել:

 

Վահանաց պատերազմ

1.Վահանանց պատերազմի պատճառները — Հայրենասեր հայ նախարարներն սկսեցին

Վահանանց պատերազմ, 481-484 թվականներին Մարզպանական Հայաստանի տարածքում տեղի ունեցած ապստամբություն։ Ուղղված էր Սասանյան արքունիքի դեմ, որի նպատակն էր քրիստոնեադավան հայերի շրջանում տարածել զրադաշտականությունը, կտրել հայերին Բյուզանդիայից և աստիճանաբար ձուլել պարսիկներին:

Համահայկական պայքարը գլխավորում են ժամանակի հայկական նախարարական տները՝ Մամիկոնյանների, Բագրատունիների, Սյունիների, Արծրունիների և այլ նախարարների գլխավորությամբ։ Նրանց կողքին է կանգնում Հայ Առաքելական եկեղեցին: Ապստամբելու որոշումն ընդունվում է 481 թվականի Շիրակի ժողովում։ Պատերազմը ավարտվում է 484 թվականին՝ Նվարսակի հաշտությամբ:

համախմբվել
Վահան Մամիկոնյանի շուրջը, քանի որ պարսից արքան սկսել էր պաշտոններ բաժանել կրոնափոխ
հայ նախարարներին և բաժանել հայկական կալվածքները: Այդ պատճառով հայ նախարարները որոշում
են ապստամբել:

2.անարյուն և արդյունավետ գործունեությամբ — պատերազմից կարելի էր խուսափել եթե

 

Պարգևների էին արժանանում:

2.Ինչպես կարելի էր խուսփել Վահաննաց պատերազմից և դեպքերի

զարգացումը փոխարինել անարյուն և արդյունավետ գործնեությամբ:

 

Իմ կարծիով, յուրաքանչյուր անձ պետք է պայքարի խաղաղության համար, այս պատերազմում էլ, եթե յուրաքնչյուր հրամանատար, մարդ պայքարեր խաղաղության համար, այսպիսի պատերազմ տեղի չէր ունենա:

3.Նվարսակի հաշտության պայմանագիրը  և նրա նշանակությունը

Նախնական համաձայնություններից ու պատանդներ տանալուց հետո

Վահան Մամիկոնյանը սպառազեն ջոկատով ժամանել է Նվարսակ և իր

պայմանները թելադրել պարսիկներին։

 

Վահան Մամիկոնյանը պարտավորվել է հեծելագունդ ուղարկել

Պարսկաստան՝ գահի հավակնորդ Զարեհի դեմ։ Հայոց հեծելագունդը

վճռական դեր է խաղացել գահակալական կռիվներում՝ պարտության

մատնելով ու սպանելով Զարեհին։ 485թվականին Վահան

Մամիկոնյանը մեկնել է Տիզբոն, վերահաստատել Նվարսակի

պայմանագիրը և ճանաչվել հայոց սպարապետ։ Պարսից արքունիքը

շուտով նրան նշանակել է նաև Հայաստանի մարզպան։ Նվարսակի

պայմանագրով թեև հայ ժողովուրդը քաղացիական լիակատար

անկախություն չստացավ, սակայն այն խոշոր հաղթանակ էր

Սասանյանների ազգաձուլման վտանգի դեմ։ Հայ ժողովուրդը

քառամյա հերոսական մաքառումների գնով վերստին ապահովեց իր

ներքին ինքնուրույնությունը։