Երեխաների իրավունքները

1) սեփական կարծիքը արտահայտելու իրավունք

2) ծնողների հետ շփման իրավունք

3) կրթության իրավունք

4) առողջության պահպանման իրավունք

5) մշակութային կյանքին մասնակցության , գեղարվեստական կրթության իրավունք

6) արդարադատության իրավունք

Ես առաջարկում եմ ավելացնել

1) անվճար միջնակարգ կրթության իրավունք

2) մինչև 18 տարեկան երեխիաների անվճար  բուժօգնություն

 

 

Իրավական խնդիր

Աշխատակիցը դիմել է Կազմակերպության ղեկավարին՝ հետեւյալ հարցով. ունի երկու երեխա՝ 3 և 7 տարեկան, որոնք հաճախում են համապատասխանաբար մանկապարտեզ եւ դպրոց: Մեծն օգտվում է երկարօրյա ծրագրից: Այնուհանդերձ, երկուսն էլ կրթական հաստատություններից պետք է դուրս գան ամենաուշը ժամը 17:00-ին, մինչդեռ նույն ժամին ավարտվում է իր աշխատանքային օրը: Երեխաներին միայնակ է խնամում, ուստի եւ անհրաժեշտ է, որ աշխատավայրից հեռանա ամենաուշը 16:15-ին:

Որպես կազմակերպության ղեկավար (կամ իրավախորհրդատու) որոշել, արդյոք իրավաչա՞փ է աշխատողի պահանջը եթե այո, ապա նշված իրավանորմո՞վ է կարգավորվում աշխատողի՝ կրճատ աշխատաժամանակով աշխատելու իրավունքը: Եթե ոչ, ապա ինչո՞ւ:

Ես մտածում եմ,իրավաչափ է աշխատողի պահանջը։  Կարելի է զիջողություն անել և աշխատողի պահանջը կատարել, քանի որ նա միայնակ մայր է, և նրա  պահանջը համապատասխանում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով 140-րդ հոդվածի 1-ին հատվածի 1 և 2 կետերով։