Ակուտագավա Րյունոսկե «Երեք ինչու»

Առաջին «ինչուն» Ֆաուստի  մասին է, ում համար խնձորը տարբեր իմաստներ ունի՝ «չարի ու բարու իմացության պտուղ», «նատյուրմորտ», սնունդ, առևտրականի համար՝ սովորական ապրանք, փող, Սատանայի համար տանջանքի գործիք։ Սա ցույց է տալիս, որ ամեն ինչ ունի թե լավ, թե վատ կողմեր՝ նայած ինչ կողմից նայես։

Երկրորդ «ինչուն» Սողոմոն թագավորի մասին է, ով սիրահարված էր Սաբայի թագուհուն, բայց վախենում էր նրանից, վախենում էր, որ կդառնա Սաբայի ստրուկը։ Այս «ինչուն» ոսվորեցնում է բավարարվել ունեցածով և հեռատես լինել՝ կործանումից խուսափելու համար։

Երրորդ «ինչուն» Ռոբինզոնի մասին է, ով կապիկի մեջ իրեն էր տեսնում, որը թույլ էր տալիս իրեն նայել կողքից։

Օ․ Հենրիի «Վերջին տերևը»

Ես կարդացել եմ Օ․Հենրիի «Վերջին տերևը» պատմվածքը։ Այն ինձ շատ դուր եկավ, բայց մի քիչ տխուր էր։ Պատմվածքը պատմում է Վաշինգտոնի բնակիչների մասին, ովքեր վտանգված էին թոքաբորբով հիվանդանալու։

Հիվանդացել էր նաև Ջոնսին, մի երիտասարդ աղջիկ, ով հավատում էր, որ բաղեղի վերջին տերևի հետ ինքը մահանալու է։ Սակայն ծերունի Բերմանը, ով նկարիչ էր, այնպես բնական էր նկարել վերջին տերևը, որ Ջոնսին հավատաց, որ այն չի ընկել։ Այն ժամանակ Ջոնսին սկսեց առողջանալ, հասկացավ, որ սխալ է սեփական մահը ցանկանալ։ Նրա մեջ նորից ապրելու ցանկություն առաջացավ։

Սակայն ծերունի Բերմանին, ով փրկեց երիտասարդ աղջկան, հիվանդությունը չխղճաց։ Միայն այն ժամանակ Ջոնսին իմացավ, որ ինքը փրկվել էր ծերունու գլուխգործոցի  շնորհիվ։

Հաշվետվություն ( մայիսից՝ մայիս )

  • 2018թ․ մայիսից մինչև  2019թ․ մայիսն ընկած ժամանակահատվածում հայոց լեզու և գրականություն առարկայից կարդացել եմ Վ․Սարոյանի պատմվածքները, Դ․ Դեմիրճյանի պատմվածքները, Ն․ Քուչակի ստեղծագործությունները, «Սասնա ծռերը» էպոսը, Դինո Բուցատի   «Խեղճ երեխա»   պատմվածքը, Խորխե Բուկայի  «Սիրել բաց աչքերով» հեքիաթը, Ավ․ Իսահսկյանի արեղծագործությունները, Հ․ Սահյանի բանաստեղծությունները, Վասիլի Շուկշինի  «Մանրադիտակը» , Ջեկ Լոնդոնի, Ե․ Չարենցի, Դ․ Վարուժանի ստեղծագործությունները, չինական առակները, Գի Դը Մոպասանի « Լուսնի լույսը » Նովելը և այլն։
  • Զգալիորեն բարելավել եմ հայերեն ուղղագրությունը։
  • Գրել եմ փոխադրություններ, թեստեր
  • Կարդացել և վերլուծել եմ պատմվածքներ
  • Կատարել եմ գործնական առաջադրանքներ՝ հայոց լեզվից,որոնք օգնել են ինձ բարելավել իմ քերականական գիտելիքներն ու հմտությունները։ Օրինակ՝ կարողանում եմ գտնել հոմանիշներ, հականիշներ, լրացնել բաց թողնված տառերը, ուսումնասիրել ենք գոյական, բայ մակբայ խոսքի մասերը և այլն։

 

Մակբայ-Առաջադրանք

1 Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները՝ հերոսաբար, մասամբ, փոքր-ինչ, ամենուրեք, լիովին։

Զինվորները   հերոսաբար կռվում էին թշնամու դեմ:

Ես այս գիրքը կարդացել եմ մասամբ:

Կինոնկարը սկսվելու է փոքր-ինչ հետո:

Ամենուրեք թափված էին աղբի թափոններ:

Ես լիովին հասկացա մաթեմատիկայի խնդիրը:

  1. Յուրաքանչյուր շարքի մակբայն ընդգծի՛ր։
  • արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
  • ապա, մասին, լիովին, անշուշտ
  • եթե, որտեղ, ամենուր, այստեղ
  • մյուս, բոլոր, ուր, հապճեպ
  • ոչինչ, գրեթե, ինչ-որ, այսպես
  • երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
  • միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
  • ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
  • սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր
  • ողջ, ամբողջ, ամբողջովին, ոչ մի։

 

 

3․Ընդգծի՛ր տեղի, ժամանակի, ձևի, չափի մակբայները։

Ամենուր, ընդառաջ, այսօր,  դռնեդուռ, վաղ, հեռու, մեջտեղ, ուշ, այլուր, վեր, այժմ,  դանդաղ,  առհավետ, դեռևս, բազմիցս, ժամ առ ժամ, արագ, ներքուստ,  ավել, եռակի, երիցս, ամբողջովին։

 

4․Փակագծերում տրված տարբերակներից ընդգծի՛ր ճիշտը։

  1. Ես քեզ առնվազն ութ անգամ զանգահարել եմ, բայց դու չես պատասխանել։
  2. Բոլորը հոտնկայս ծափահարում էին պատանի ջութակահարին։
  3. Ցերեկը ես մեծ մասամբ տանն եմ լինում։
  4. Մենք նրան ազգովի ընտրեցինք նախագահ, բայց նա շուտով կորցրեց ժողովրդի վստահությունը։
  5. Մրցույթի արդյունքներն առայժմ չեն հրապարակվել, բայց ես չեմ կասկածում իմ հաղթանակին։
  6. Մեր փողոցի նոր գետնանցումը արդեն գործում է։

 

Ավետիք Իսահակյանի Եղնիկը

Պատմվածքի գլխավոր միտքն այն է, որ ցանկացած կենդանի էակի, առավել ևս մարդու համար իր հարազատ բնակավայրից, ազատությունից ավելի բաղձալի ոչինչ չկա։

Ինչպես եղնիկը չկարողացավ դիմանալ հարազատ անտառի կարոտին, այնպես էլ մարդու համար անչափ դժվար է օտարության մեջ ապրել։

Դանիել Վարուժան անդաստան

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա:

բառարանային աշխատանք

Անդաստան-դաշտ, արտեր, հանդ

Բերկրությո՜ւն— ուրախություն

աղուն-աղալու ցորեն

 

Գործնական աշխատանք

Առաջադրանք

Ընդգծել անկանոն երեք բայ։

` առնել, ասել, բանալ, բերել, գալ, դառնալ, դնել, զարկել, ելնել, թողնել, լինել, կենալ, տալ, տանել, տեսնել, ուտել, անել:

1․տալիս էի, հանգավ, կորե՛ք, եղածը թո՛ղ, կանչում եմ
2․գայինք,բերե՛ք, հեռացե՛ք, զարթնեն, տարար, գտա
3․գոռաց, թողեցի, թռի՛ր, տե՛ս, կորչի, արեցիք

Ընդգծել կանոնավոր երեք բայ։

1․ա՛ռ, չընկանք, լսում էի, կերել եմ, չասացի, փախի՛ր
2․չի պատմի, դարձա, բե՛ր, մտել են, հեռացավ, չեմ եկել
3․դրված է, չանցա, լալիս եմ, իջե՛ք, արա՛, խոսեցի

Ընդգծել պակասավոր երեք բայ։

1․չկան, կուզեմ, չգիտես, հասնում եմ, պիտի ցանկամ
2․հատուցենք, հուսացե՛ք, կա՛ց, կտցեց, չարժեր, շարժեցի
3․ունեք, կայրվի, կային, եփելով, չէինք, բուրում է։

Կազմեք ճիշտ ձևերը

մի՛ք ուտի- մի՛  կերեք
մի՛ բերի- մի՛ բեր
մի՛ք գա- մի՛ եկեք
մի՛ տու- մի՛ տուր
մի՛ դնի- մի՛ դիր
մի՛ք անի- մի՛արեք
մի՛ք առնի- մի՛ առեք
մի՛ ելնի- մի՛ ել
մի՛ք թողնի- մի՛ թողեք
դառա-դարձա
դառի՛ր- դառի
լվում եմ- լվանում եմ
մի՛ք լվանա-մի՛ լվացեք

Տրված տեքստից գտիր անկանոն և պակասավոր բայերը։

Պարտրա՞ստ են արդյոք մարդիկ իրենց կարծիքն արտահայետելու, եթե փոքրամասնության մեջ են։ Ինչի՞ մասին են խոսում ընտրությունների և հարցումների արդյունքները։ Ինչպե՞ս են ԶԼՄ-ներն ազդում այլախոհների կարծիքի վրա, և ինչպե՞ս է փոխվում մարդկանց վարքը, երբ վախենում են մեկուսացված լինելուց ։ Անդրադառնում ենք գերմանացի քաղաքագետ, սոցիոլոգ ու լրագրող Էլիզաբեթ Նոել-Նոյմանի՝ «Հասարակական կարծիք. «Լռության պարուրակի» բացում» գրքին։
Ամեն օր միլիոնավոր մարդիկ կարդում են ամեն տեսակ սոցհարցումների արդյունքները, վերլուծում են տեսանելի վիճակագրությունը՝ առանց կասկածելու անգամ, որ ԶԼՄ-ներում բերված թվերը կապ չունեն իրականության հետ։ Եվ բանը միայն փաստերի դիտավորյալ կեղծումը չէ, այլև «լռության պարուրակը»՝ մի առանձնահատուկ երևույթ, որ բացահայտվել է 20-րդ դարի 60-ականներին։
Այդ ժամանակ էր, որ սոցիոլոգների մի խումբ՝ Էլիզաբեթ Նոել-Նոյմանի գլխավորությամբ, հայտարարեց, որ մեկուսացվելու վախից մարդիկ հակված չեն  արտահայտելու իրենց կարծիքը, եթե զգում են, որ փոքրամասնության կողմնակիցն են։ Բացի այդ՝ նրանցից ոմանք հրապարակորեն անցնում են մեծամասնության կողմը՝ դրա հետ չփոխելով իրենց հայացքները, ուրիշները պարզապես չեն վիճում և ոչ մի կերպ չեն հայտարարում իրենց տեսակետը։ «Լռության պարուրակի» գործարկումն ու զարգացումը բերում է նրան, որ անհնար է դառնում իմանալը, թե իրականում մարդկանց մեծամասնությունն ինչ է մտածում։
Հենվելով անցյալի մտածողների դիտարկումների վրա՝ կարող ենք ասել, որ «լռության պարուրակը» մեր ժամանակների երևույթ չէ։ Առանց սահմանման, այս հասկացությունը հանդիպել է բազմաթիվ պատմական էսսեներում։ Օրինակ՝ խորհրդածելով ֆրանսիական հեղափոխության և հավատից զանգվածաբար հրաժարումների մասին՝ 1856 թվականին Ալեքսիս դը Տոկվիլը գրում է. «Նրանք, ովքեր մնացել էին հին հավատին, վախենում էին հայտնվել իրենց կրոնին հավատարիմ մնացած փոքրամասնության մեջ։ Իսկ քանի որ մեկուսացումը նրանց սարսափեցնում էր ավելի շատ, քան սխալները, միանում էին մեծամասնությանը՝ չփոխելով իրենց կարծիքը։ Ազգի միայն մի մասի հայացքները թվում էին բոլորինը ու հենց դրա համար էլ անհաղթահարելի մոլորության մեջ էին գցում հատկապես նրանց, ովքեր այդ խաբեության մեղավորն էին»։
Ահա այսպես, այն ժամանակ և հիման «կեղծ մեծամասնության ուժը» ընդունակ է գլոբալ ազդեցություն ունենալու պատմական ցանկացած իրադարձության վրա։ Ընդ որում, հնարավոր է, որ ոչ մի մեծամասնություն էլ չկա։ Եղածը բնակչության ինչ-որ մասի ակտիվությունն է և հեռուստաէկրանից այս կամ այն վարդապետությունը քարոզող պրոպագանդիստական առաջնորդների ինքնավստահությունը։  Նոել-Նոյմանը հիշում է Գերմանիայում 60-ականներին անցկացված ընտրությունների մասին։ Այն ժամանակ բնակչության մի մասը գերադասում էր ցուցադրել իր հավատարմությունը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատիական կուսակցությանը (կրծքանշաններ, պիտակներ՝ մեքենաների վրա, ցուցանակներ՝ պատուհանների վրա), իսկ մյուս մասը, որ նախընտրում է Քրիստոնյա-դեմոկրատական միությունը, առանձնապես ակտիվություն չդրսևորեց։ Հետաքրքիր է, որ սկզբում Քրիստոնյա-դեմոկրատական միության կողմից ելույթ ունեցողների թիվը զգալիորեն գերազանցում էր Սոցիալ-դեմոկրատիական կուսակցությունը համակրողներին։ Բայց նախընտրական շրջանում առերես սկսեց թվալ, թե առաջնորդում է այն կուսակցությունը, որն իրականում հետ էր մնում իր մրցակիցներից։ Դրանից ելնելով՝ Քրիստոնյա-դեմոկրատական միության շատ հետևորդներ հրապարակայնորեն փոխեցին իրենց քաղաքական հակումները կամ պարզապես հրաժարվեցին դրանց մասին խոսելուց՝ վախենալով հայտնվել հասարակությունից  մեկուսացված վիճակում, ինչը էականորեն ազդեց ընտրությունների արդյունքի վրա։
Այսպիսի արդյունքի շնորհիվ«Լռության պարուրակից» բացահայտ օգտվում են ցանկացած պետության քաղաքական առաջնորդները։ Ռուս քաղաքագետ Ելենա Շուլմանը բացատրում է. «Հեռուստաէկրանից կամ թերթից հեղինակավոր խոսնակը հայտարում է. «Բոլոր մարդիկ այս կարծիքին են, բոլորը համաձայն են նրան, ինչ ես հիմա ասում եմ»։ Իսկ նրանց, ովքեր համաձայն չեն, ասվում է. «Դուք փոքրամասնություն եք, դուք հերձվածող եք»։ Այս պայմաններում սոցիալական հարցումները ոչինչ էլ չեն ասում, որովհետև մարդիկ կրկնում են այն, ինչ լսել են հեռուստացույցից»։
Հետաքրքիր է, որ դրա հետ մեկտեղ ոչ ոք չի ուզում ընդունել, որ ինքը «լռության պարուրակ» է, քանի որ չի ուզում ուրիշին լսող ու հարմարվող լինել։ Գաղափարի հեղինակը նշում է, որ «մարդկանց նմանակման հակումը չի համապատասխանում մարդասիրական կատարելատիպին»։ Այնուամենայնիվ, մարդու սոցիալական բնույնթն այնպիսին է, որ մենակ մնալու վախը հաճախ ստիպում է նրան թաքցնելու իր հայացքները ոչ միայն հասարակական հարթակներում, այլև ընտանեկան շրջանակում։
Թվում է՝ այսօր՝ «լռության պարուրակի» հայտնաբերումից տասնամյակներ անց ամեն ինչ փոխվել է։ Շուրջը բոլորը խոսում են ինքդ քեզ նման լինելու, անհատականության կարևորության մասին։ Բայց իրականում այդպիսի տրամադրություններ գոյություն են ունեցել նաև հարյուրամյակներ առաջ, օրինակ՝ Ռուսսոյի ժամանակներում, բայց այն ժամանակ էլ, ինչպես հիմա, ի վիճակի չեն եղել ազդելու «լռության պարուրակի» վրա։
Սա են ապացուցում ամերիկացի հոգեբան Սոլոմոն Աշի հայտնի գիտափորձերը։ Նա տարածքում հավաքված մարդկանց առաջարկում էր նայել մի քանի նկարած գծերի և ընտրել դրանցից ամենաերկարը։ Թվում է՝ մասնակիցների առաջ հեշտ խնդիր է դրված։ Բայց նույն տարածքում գտնվող դերակատարները դիտավորյալ սկսում էին «քվեարկել» ակնհայտորեն սխալ տարբերակի օգտին։ Արդյունքում փորձարկվողների բացարձակ մեծամասնությունը դադարեց հավատալուց սեփական աչքերին՝ կուրորեն հետևելով «հանրային կարծիքին»։
Ելենա Շուլմանը բացատրում է, թե ինչու է դա գործում. «Լռության պարուրակը» մեծամասնությանը միանալն է։ Ես պատասխանում եմ այնպես, ինչպես կարծում եմ, որ պատասխանում են մյուսները։ Նրանք, ովքեր գալիս են իմ հետևից, պատասխանում են ինձ նման, քանի որ ես մեծացրի երևակայական մեծամասնությունը ևս մեկով՝ ինձնով»։
Դրա հետ՝ զարմանալի է, որ հաճախ հանրության անդամներն իրենք են հորինում, թե ինչ է մտածում մեծամանությունը։ Քարոզչության և եղանակ ստեղծող սոցհարցումների արդյունքների հրապարակման պայմաններում մենք համոզված ենք, որ գիտենք՝ ուրիշներն ինչի մասին են մտածել առաջ և հիմա։ Մենք գուշակում ենք, թե ինչից են մարդիկ վախենալու և ինչն են նախընտրելու։ Դրա հետ էլ երբեմն չգիտենք՝ ինչից ենք զգուշանում կամ ինչ սպասելիքներ ունենք ինքներս։
Նոել- Նոյմանը գրում է. «Շատ հնարավոր է, որ հարցվածների մեծամասնությունը պիտի պատասխաներ. «Ես ի՞նչ գիտեմ՝ ինչ է մտածում մեծամասնությունը, ինչ է լինելու հետո։ Ես հո մարգարե չե՞մ»։ Բայց մարդիկ այդ հարցերին այդպես չեն պատասխանում։ 16 տարեկանից բարձր բնակչությունից ընտրված ներկայացուցչական խմբի 80-90%  շրջապատի կարծիքը գնահատում է որպես ինքնըստինքյան հասկանալի մի բան»։
Այսպիսով՝ կարելի է խնդիրը ձևակերպել այսպես. մարդիկ գործնականում բնազդաբար նայում են ուրիշներին և վերլուծում նրանց մտածելակերպը, բայց դրա հետ մոռանում են, որ սեփական ձայնը նույնպես իմաստ ունի։ Դժվար է ներդաշնակ լինել սեփական անհատականության հետ, երբ ստիպված ես ձևացնելու և սեփական հայացքները կողպելու գլխումդ հանուն նրա, որ կողքիդ ինչ-որ մեկը մնա։ Ակնհայտ է, որ «լռության պարուրակը» ազդում է մեր ամբողջ կյանքի վրա. սեփական հայացքների մեծածավալ քողարկումը փոխում է ոչ միայն քաղաքական ու հասարակական իրադրությունը՝ մեզ դարձնելով մանիպուլյացիաների թիրախ։ Երևույթի ուսումնասիրությունները ցույց են տալիս՝ «պարուրակ» լինելով՝ մենք կհայտնվենք այն իրականության մեջ, որը ոչ միայն չենք ընտրել, այլև չէինք ուզում։

 

Ձևաբանական վերլուծության ժամանակ նախադասության յուրաքանչյուր բառ վերլուծելի է՝
1
ըստ խոսքիմաստային պատկանելության,
2
ըստ այդ խոսքի մասին բնորոշ հատկանիշների։

Վերլուծել
1 նրա համար ամենից մեծ հաճույքը այգին ու արտերը ջրելն էր։

Նրա-անձնական դերանուն, դերանվանական հոլովում, սեռական հոլով, եզակի թվ, երրորդ դեմք

համար-կապ

ամենից-որոշյալ դերանուն, բացառական հոլով, ի արտաքին հոլովում

մեծ-որակական ածական, դրական աստիճան

հաճույքը-հասարակ գոյական, իրանիշ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում, եզակի թիվ, որոշյալ առում

այգին- հասարակ գոյական, իրանիշ, հայցական հոլով, ու արտաքին հոլովում, եզակի թիվ, որոշյալ առում

ու-շաղկապ

արտերը- հասարակ գոյական, իրանիշ հայցական հոլով, ի արտաքին հոլովում, հոգնակի թիվ, որոշյալ առում

ջրելն-անորոշ դերբայ, ուղղական հոլով, ու արտաքին հոլովում, որոշյալ առում

էր-դիմավոր պակասավոր բայ, էական բայ, սահմանական եղանակ, անցյալ ժամանակ,  երրորդ դեմք, եզակի թիվ, չեզոք սեռ

2․ Ձին լայն կրծքով ճեղքում էր լեռնային օդի սառն ալիքները։

ձին-հասարակ գոյական, իրանիշ, ուղղական հոլով, ու արտաքին հոլովում, եզակի թիվ, որոշյալ առում

լայն-որակական ածական, դրական աստիճան

կրծքով-հասարակ գոյական, իրանիշ, գործական հոլով, ի արտաքին հոլովում, եզակի թիվ

ճեղքում էր-դիմավոր, ե խոնարհման պարզ բայ, սահմանական եղանակ, անցյալ ժամանակ, երրորդ դեմք, եզակի թիվ, ներգործական սեռ

լեռնային-հարաբերական դերանուն

օդի- հասարակ գոյական, իրանիշ, սեռական հոլով, ի արտաքին հոլովում, եզակի թիվ,

սառն- որակական ածական, դրական աստիճան

ալիքները- հասարակ գոյական, իրանիշ, սեռական հոլով, ի արտաքին հոլովում, հոգնակի թիվ

 

 

Բայերի եղանակներ

  1. Անկոթ կացինը ձեռքին՝ ինքը կանգնել էր գոմաղբի հին, սև կույտի վրա ու ոտքով խաղում էր դդումի հետ, հայրը նստել էր փեթակների մեջ ու ականջ էր դնում:

 

կանգնել էր, խաղում էր, նստել էր, ականջ էր դնում – սահմանական եղանակ

 

 

  1. Բայց չի կարելի ասել, թե քարատակ եկողն անպայման պիտի հարեր խմբերից մեկն ու մեկին:

 

պիտի հարեր- հարկադրական եղանակ

 

չի կարելի ասել-սահմանական եղանակ

 

 

  1. Սիմոնը տնքալով թիկնեց մութաքներին և խուլ ու հոգնած ասաց.

 

-Արմենակը գա՝ մի բան կմտածենք:

 

Կմտածենք- պայմանական եղանակ

 

Թիկնեց, ասաց- սահմանական եղանակ:

 

 

Բառերը դասավորել այբենական կարգով.

Այգի, անտառ,աղվես,առավոտ

Աղվես,այգի,անտառ,առավոտ

 

Գյուղացին

<< Գյուղացին >> պատմվածքում  հեղինակը ներկայացրել է օտարության մեջ ապրող մարդու ապրումները, զգացմունքները։ Պատմվածքի հերոսը՝ հայտնվելով Ամերիկայում, տխուր էր ու միայնակ՝ օտարության մեջ։ Նրան չէր հաջողվում գտնել հարազատ հոգի, լավ ընկեր, հետաքրքիր աշխատանք, պարզապես մարդ, ում հետ կկարողանար հաղորդակցվել։ Պատմվածքի գլխավոր իմաստն այն է, որ մարդն իրեն լիարժեք կարող է զգալ միայն հայրենիքում՝ հարազատ մարդկանց շրջապատում։

Ներկայացրեք գործողության տեղը: 

Ամերիկա

Ինչ մասին է ստեղծագործությունը: 

Պատմվածքն օտարության մեջ հայտնված հայի ճակատագրի, նրա ապրումների ու զգացմունքների մասին է։

Ներկայացրեք հերոսի տարիքը, նկարագրեք:

30 տարեկան չկար: Խիտ, կարճ կտրած մազերով, սև, հաստ բեղերով աժդահա մի գյուղացի էր: Քաշը հավանաբար մի 100 կիլո կլիներ:

Գտեք տողեր, որտեղ կա հակադրություն, համեմատություն, մակդիր, փոխաբերություն:

մակդիր-թախծոտ հայացք, կորցրած Գյուլտիկի, կորցրած ընկերներ,կորցրած Գյուլտիկ, կորցրած ընկերներ,անիծյալ աշխատանք ,պատվական տուն, հայրենի երկրի տաքուկ կրծքից պոկված Սարգիս Խաչատուրյան, կորած օտարության մեջ, ինչ անարդար է աշխարհը,համեստ ընտանիք, փառավոր դար , փառավոր ժամանակներ:

փոխաբերություն-ինչ անուշ էր Գյուլտիկը, ստամոքսս այս երկրի կերակուրներից խենթացել է, սոխակի ձայն ունի

համեմատություն- Համարյա Հայաստան է,

Հետաքրքիր հարցաշար

  1. Ախոյանին նայելիս ո՞ր կենդանուն եք տեսնում: խոյ
  2. Ո՞վ էր տիկնոջ ամուսինը 5-րդ դարում:  տիար
  3. Ի՞նչ վերցնենք Կարապետից, որ վրան նստենք: կարպետ
  4. Ակնկոր, ակունք, ակնառու բառերից ո՞րը «չի տեսնում»: ակունք
  5. Ո՞ր թվականն ունի հականիշ, բայց թվական չէ: առաջին
  6. Ուղղել սխալները. «Հեռու հովտում կթղաներն են արածում, քիչ անդին հոգնած ուղտերն են խռնչում»: կռալ
  7. Բառի ո՞ր  մասն է հողում: արմատ
  8. Ի՞նչ կա դեղձի և տանձի մեջ, բայց չկա այգում: ձ
  9. Ի՞նչ կարող եմ հավաքել առանց ձեռքերի: խելք
  10. Ո՞ր թմրադեղն «աստվածային» ծագում ունի: մերֆին
  11. Քանի՞ սխալ կա նախադասության մեջ. «Պատանեական խանդավառությամբ օրեկան  երեք  անգամ  կաշվեկազմ գրքով  հուներեն էր սովորում։երեք
  12. Վերածել արևելահայերենի. «Մայրը շատ կսիրեր աղջիկը, և ոչ ոք համարձակվեցավ առարկել անոր»: մայրը շատեր սիրու աղջկան, և ոչ ոք չէ համարձակվեց առարկել նրան:
  13. Օտարաբանություններից յուրաքանչյուրի դիմաց տեղադրել համապատասխան նորաբանությունը:

սիմպտոմ — ախտանշան, պեյզաժ  — բնանկար,  բալզամ — բալասան, ժելատին  —  դոնդող

 

14․Գրաբարով  հատվածները ճիշտ ընթերցել և վերածել արդի հայերենի:

Կոյր զրկի ի ճառագայթից  արեգական, և տգիտութիւն զրկի ի կատարեալ կենաց:

Կուրությունը զրկում է արեգակի ճառագայթներից, իսկ տգիտությունը՝ կատարեալ կյանքից:
Լավ է կոյր աչօք քան կոյր մտօք։

Լավ է աչքով կույր, քան՝ մտքով:

 

15․«Գեներալի՝  արյունով  ներծծված վերնաշապիկը գցված էր աթոռին»: Ի՞նչ  անել, որ  գեներալից մի կաթիլ արյուն անգամ չպակասի:

 

Բացատրել դարձվածքները․

  1. Լեզուն կապ ընկնել

շփոթվել

  1. Բերանը մտնել

շատ մոտ կանգնել

  1. Գլխին նստել

չարաշահել

  1. Փշերի վրա նստել

Անհանգիստ լինել
—————————————————————————————————-

Բացատրիր հայկական առածները

1․Էշն ինչ գիտի՝ նուշն ինչ է:

Չգիտի լավը գնահատել:

2․Ճտերն աշնանն են հաշվում:

Ամեն ինչ՝ իր ժամանակին:

3․Մախաթը մախաղում չես պահի:

Վաղ,թե ուշ գաղտնիքը կբացահայտվի:

4․Խոսքը՝ մեծին, ջուրը՝ փոքրին:

Առաջինը մեծը պետք է խուսի, իսկ ջուրը պետք է փոքրը խմի:

 

 

16․ «Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն»: Այս միտքը մեզ հայտնի է պատմիչ Եղիշեից, և հաճախ նրան էլ վերագրվում է: Մինչդեռ Եղիշեն ազնվորեն նշում է՝ «Որպես և ասաց ոմն ի հնումն»: Հարց._ Ո՞վ էր այդ մարդը՝ «ոմն ի հնումն», ու՞մ է պատկանում հիշյալ միտքը:

Մեսրոպ Մաշտոց

17․Կռահել  շրջասույթները: Ովքե՞ր  էին.

ա) Նորավեպի  իշխանը – Գրիգոր Զոհրապ

բ) Արդարադատության մունետիկը — Մխիթար Գորշ

գ) Հարդագողի  ճամփորդը – Եղիշե Չարենց

 

18․ Ուղղել  սխալը (յուրաքանչյուր նախադասության մեջ միայն մեկ բառ է սխալ կիրառված):

 

  1. Մարդկանց նայում էր ակնոցների տակից, քննախույզ հայացքով:

Մարդկանց  նայում էր ակնոցներով, քննախույզ հայացքով

  1. «Մեր լեզուն մեր խոսքն է դա»։

«Մեր լեզուն մեր խոսքն է »։

 

  1. — Իմ լավ բարեկամին քո մոտ կուղարկեմ,_խոստացավ ընկերս:

— Իմ լավ բարեկամին քեզ մոտ կուղարկեմ,_խոստացավ  ընկերս:

 

 

  1. Ձեր անդունդներով եկեք  չափվեցե՜ք:

Ձեր անդունդներից  եկեք  չափվեցե՜ք:

  1. Նա հասկացություն անգամ չուներ, թե ինչի շուրջ են բանավիճում ներկաները:

 

Նա պատկերացում անգամ չուներ, թե ինչի շուրջ են բանավիճում  ներկաները:

 

19․Կռահել  շրջասույթները: (բոլոր շրջասույթները ներկայացնում են աշխարհագրական անուններ)

  1. Կանաչ մայրցամաք-Ավստրալիա
  2. Մառախլապատ Ալբիոն- Բրիտանիա
  3. Արվեստների հայրենիք- Իտալիա
  4. Հյուսիսի արջ- սպիտակ արջ
  5. Աշխարհի տանիք- Հիմալայներ

 

20․Ո՞րն  է հոգաբարձու բառի առաջին արմատը: հոգի

21․Մարդ և տիկին  գոյականներից  ո՞րը  հոգնակիի կազմության  զուգաձևություն  ունի: տիկին

22․Վարկաբեկել  և վարքուբարք  բառերից  ո՞րի երկու արմատն էլ համանուն ունեն: վարքուբարք

 

23․ Ի՞նչ է կոչվում Քաջ Նազարի մասին պատմող ժողովրդական հեքիաթը։

Քաջ Նազարը