Զղջում (փոխադրություն)

Ձմռան մի գիշեր անցկացրեցինք Վեդիի լեռնային գյուղերից մեկում: Տան տիրոջ այտի աջ մասի վրա վիրակապ կար։ Նա տխուր էր: Մի քիչ խոսելուց հետո, և սեղանի բարիքներից օգտվելուց հետո հարցրեցինք, թե ինչու է այտը վիրակապված: Նա առանց ինչ-որ բան ասելու հանեց վիրակապը: Անսպասելիությունից վեր թռանք: Նրա աջ կիսադեմը չկար:
— Մի ժամանակ սիրում էի որսորդությամբ զբաղվել: Մի գիշեր ընկա մի փոսի մեջ: Փոսը շատ խորն էր: Ամեն կերպ փորձում էի դուրս գալ, բայց չէի կարողանում, բռնվելու ոչ մի տեղ չկար: Մեկ էլ տեսնեմ վերևից աչքեր են ինձ նայում: Օձ էր: Նա սողաց ներքև: Ես նրան դուր եկա: Նա գնաց և ինձ մի սատկած նապաստակ բերեց և հետ քաշվեց, կարծես ուզում էր ասել, որ ինձ համար է բերել: Ես կեսը խորովեցի, իսկ մյուս կեսը տվեցի նրան:  Նա երեք օր ինձ համար որս էր բերում, որ դիմանամ:

Մի անգամ օձը որոշեց ինձ հանել այդ փոսից: Նա կախվեց վերևից և դեպի ինձ  երկարացրեց պոչը, ինձ ձգեց վերև: Հետո նա ինձ տուն ճանապարհեց։ Երբ հասանք տուն, հետ նայեցի, օձը գլուխը կախել էր:

Դեպքից անցավ մի ամիս: Գյուղ էին եկել օձ հավաքողները: Ինձ հետ պատահածը նրանց պատմեցի, և նրանք ցանկացան, որ ցույց տամ օձի տեղը: Չհամաձայնեցի, բայց երբ փող առաջարկեցին, չկարողացա գայթակղությանը դիմանալ: Ճանապարհը ցույց տվեցի։ Երբ հասանք փոսի մոտ, ես թաքնվեցի թփերի հետևում, որ բարեկամս ինձ չտեսնի: Փոսի մեջ գունավոր իրեր իջեցրին, շվի նվագեցին: Օձը դուրս եկավ փոսից, և նրանք բռնեցին օձին: Օձը ինձ տեսավ, մի պահ քարացավ, վանդակից ուզում էր դուրս գալ, իրեն պատեպատ էր տալիս: Չգիտեր՝ ինչ աներ, նա ուղղակի թքեց երեսիս: Շուտով երեսիս միսը սկսվեց թափվել: Հիշում եմ օձի դեմքը, նա կարծես ասում էր.
-Ես քեզ օգնեցի, որ դու ինձ հետ այսպես վարվե՞ս ու մի քանի կոպեկով ինձ վաճառե՞ս:
Օձը պատժեց ինձ, ու դրա իրավունքն ուներ:

Գործնական քերականություն

Լրացրո՛ւ բաց թողած տառերը և կետադրի՛ր, անծանոթ բառերը բացատրի՛ր։

Երբ Փարիզում էի, մի քանի ընկերներից ամանորը շքեղ ռեստորաններից մեկում միասին դիմավորելու հրավեր ստացա։ Ռեստորանի ընդարձակ դահլիճը փոքր առ փոքր լցվեց հասարակությամբ։ Պարոնասեր կանայք՝ հագնված ամենավերջին նորաձևությամբ, պչրանքով սեթ-ևեթ-ում էին ու մանրիկ ծիծաղում։ Նրանց ականջօղերի և մանյակների, ապարանջանների ու մատանիների սուտակներն ու ադամանդները բյուրավոր աստղերի պես փայլ-փլում էին լույսով։

Դահլիճը լուսավորված էր ին-ը — տասը հսկա ջահերով, որոնք աստղաբույլերի նման շողշողում էին վերևից։ Որոտընդոստ երաժշտությունը թնդաց, և տեղ-տեղ սկսեցին պարել զույգերը։ Յուրաքանչյուր սեղանից ճառագայթում էին հնչու-ն ծիծաղ, քրքիջ ու զվարթ- ձայներ։ Մարդկանց աչքերում ժպիտ կար ու գոհունակություն։ Կարծես այս մարդիկ երբևիցէ- վիշտ չէին տեսել, որևէ- տխուր ժամ չէին ունեցել, իսկ  հիմա հավաքվել էին այստեղ՝ նույն հավատով ընդունելու եկող տարին։ Սպասավորները զայրույթով դուրս էին քշում սովալլուկ մանուկներին, որ ներս էին խց-կվել և կծ-կվել դռան մոտ։

—Զարհուրելի բան է աշխարհը,- ասաց ընկերներիցս մեկը,- քանի դեռ աղքատ կա շուրջդ, երջանիկ չես կարող լինել։

Առաջադրանքներ

Դո՛ւրս գրի՛ր՝

Գոյականները- Փարիզում, ընկերներից, ամանորը, ռեստորաններից,  հրավեր, ռեստորանի, դահլիճը, հասարակությամբ, կանայք, նորաձևությամբ, պչրանքով, ականջօղերի, մանյակների, ապարանջանների, մատանիների, սուտակներն, ադամանդները,  աստղերի, լույսով, դահլիճը, ջահերով, աստղաբույլերի, երաժշտությունը, զույգերը, սեղանից, ծիծաղ, քրքիջ, ձայներ,մարդկանց, աչքերում, ժպիտ, գոհունակություն, մարդիկ, վիշտ, ժամ, հավատով,  տարին, սպասավորները, զայրույթով, մանուկներին, դռան, աշխարհը, ընկերներիցս։

 

Ածականները- շքեղ, ընդարձակ, փոքր, պարոնասեր, ամենավերջին, մանրիկ, հսկա, որոտընդոստ, զվարթ, տխուր, սովալլուկ, զարհուրելի, աղքատ, երջանիկ։

 

Բայերը- դիմավորելու, ստացա, լցվեց,սեթևեթում էին, ծիծաղում, փայլ-փլում էին, շողշողում էին, սկսեցին, պարել, ճառագայթում էին, կար, չէին տեսել, չէին ունեցել, հավաքվել էին, ընդունելու, էին քշում, էին խցկվել, կծկվել , ասաց, կա, չես կարող լինել։

 

Գրի՛ր հետևյալ բայերի դեմքի, թվի, ժամանակի, խոնարհման քերականական կարգերը։

ճառագայթում էին- III դեմք, հոգնակի թիվ, անցյալ ժամանակ, դրական խոնարհում

խաղացինք- I դեմք, հոգնակի թիվ, անցյալ ժամանակ, դրական խոնարհում

կսովորես- II դեմք, եզակի, ապառնի ժամանակ, դրական խոնարհում

կարդում եք- II դեմք, հոգնակի, ներկա ժամանակ, դրական խոնարհումվ

1.Կետերի փոխարեն գրի՛ր է կ,  գ և ք  տառերը։

Հոգատար, պաքսիմատ, փսփսուք-, ձագար, շքերթ, քսուկ, անդրավարտիք-, կմախքացած, սյուք-, դողէրոցք-, ընդերք-, բարգ-ավաճել, պատշգամբ, փակ-ցնել, մարդիկ-, ձգտում, ճգնավոր, զ-կեռ, ապաք-ինվել, ամոքիչ, չմուշկ-, բողկ-, վարակ-իչ, անհագ-, շրջակայք, շաղգ-ամ, ծունկ-, թաղիք-, բարաք-( որսի շուն), բարակ, վարք- (վարվելակերպ), վարգ- (ձիու համաչափ վազք), վարկ- (հեղինակություն), Վարդգես, փեղկ-, ձայնակցել, ճտքավոր, արմունկ-, դիցուկ-։

2.Բացատրի՛ր հետևյալ բառերի իմաստը։ Օգտվի՛ր Հրաչյա Աճառյանի Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանից։

Տարափ-հորդ անձրև, պարմանուհի-երիտասարդ աղջիկ, ապաշավանք-զղջում, սրտի ցավ՝ ափսոսանք՝ արած վատ գործի համար, խրթին-բարդ, հասկանալու համար դժվարին, խրթին միտք՝ գրվածք, անձկալի-կարոտով՝ փափագով լի, մրուր-դառնություն, փորձություն, զարմիկ-հորեղբոր՝ քեռու՝ հորաքրոջ՝ մորաքրոջ որդի, արտաքսել-դուրս անել, վռնդել, արտևանունք-աչքի թարթիչի մազը, արգահատանք- արհամարհանք, արգասիք-աշխատանքով ստեղծված առարկա՝ ունեցվածք, արդյունք, ըմբոշխնել-Մեծ ախորժակով ուտել կամ խմել , ընդարմանալ-Զգայունությունը կորցնել, անզգայանալ, վարկաբեկել-Հեղինակությունը գցել, մտացածին-Ոչ իրական, կեղծ, նավակատիք-Ծննդյան, զատկի, վարդավառի, վերափոխման և խաչի եկեղեցական տոների շաբաթ օրը, երբ պասը բաց են անում՝ ուտիսվա կերակուրներ են ուտում՝ առանց մսի, ապերախտ-Երախտիքը մոռացող, երախտամոռ, սեթևեթ-ծեքծեքուն, կոտրտվող:, պճնվել-կրավորական և չեզոք բայ, պչրանք- զարդարանք, հագնելու և հարդարվելու զարդեր, սրդողել-բարկանալ, նժդեհ-Պանդուխտ։

Ինչ լավ է՜,որ

Ինչ լավ է, որ ես հայ եմ ծնվել: Ես շատ եմ սիրում իմ հայրենիքը,  իմ ազգն ու իմ ազգային դրոշը: Ես հպարտ եմ, որ ես հայ եմ, ու իմ երակներում հայի արյուն է հոսում: Երբ մեծանամ, ուզում եմ իմ երկրի ու ժողովրդի համար պիտանի մարդ դառնամ, ու վերջինիս հոգսերը թեթևացնեմ: Իսկ դա անել ես կարող եմ, եթե լավ մարդ  ու լավ մասնագետ դառնամ:

Ապրեցնող աշուն

Թեև շատ մարդիկ աշունը համարում են տխուր ու միապաղաղ, ես այդպես չեմ կարծում: Շուրջդ ամեն ինչ ավելի գունեղ է դառնում. ծառերը  զարդարվում են տարբեր հանդերձներով, մայթերը ծածկվում են գույնզգույն տերևներով: Դրանք թեև թափվում են, բայց, գիտենք, որ գարնանը փոխարինվելու են նորով՝ ավելի երիտասարդներով:

Եթե ոմանք կարծում են, որ աշունը նման է մահվան, այսինքն՝ կյանքի ավարտի, ես կարծում եմ, որ այն նոր կյանքի սկիզբն է: