Չի կարելի նեղացնել մարդուն

Ես միշտ առաջնորդվում եմ այս սկզբունքով, քանի որ մարդիկ հավասար են ու ունեն հավասար իրավունքներ։Միշտ դիմացինին նեղացնելուց առաջ պետք է մտածել արդյոք կուզենայիր նման վերաբերմունքի արժանանալ դու ինքդ։ Միշտ պետք է ձգտել ուրիշների հետ վարվել այնպես, ինչպես կցանկանայիր, որ քո հետ վարվեն։

Իմ լուսաբացը

Ամեն լուսաբաց իմ համար նոր շունչ է, նոր երազներ, նոր հետաքրքրություններ: Բացելով աչքերս՝ ես ժպտում եմ, որովհետև այնքան հաճելի է գիտակցել, որ արթնացել ես, ու ամեն ինչ առջևում է : Կարող    ես  ուրախանալ, վայելել կյանքն ու հիանալ բնության ու հատկապես իմ քաղաքի գեղեցկությամբ:

 

Ջանի Ռոդարիի պատմվածքները

  1. «Ո՞վ է հրամայում» պատմվածքում աղջիկը ոչինչ չէր պատասխանում հարցին, թե ով է հրամայում իրենց տանը, քանի որ նրանց ընտանիքում ոչ ոք չէր հրամայում, այլ միմյանց սիրում ու հարգում էին։
  2. «Աշխարհի ամենալավ մարդը» պատմվածքի հերոսը, որի անունը Պրիմո էր, դեռ մանկական տարիքից որոշել էր, որ առաջինն էր լինելու ոչ միայն անունով, այլ նաև գործով։

Երբ մեծացավ, նա միշտ վերջինն էր վատ արարքներ գործողների մեջ, բայց առաջինն էր լավ գործերում։ Այդպես դարձավ աշխարհի ամենալավ մարդը, բայց նա այդպես էլ չիմացավ։

3. «Շղթան» պատմվածքով հեղինակն ուզում է ասել, որ մարդուց է կախված, թե տվյալ բանը նա կընկալի որպես իր համար «կապանք», ազատության խոչընդոտ, թե իրեն ուրախացնող, պիտանի իր։ Պատմվածքի հերոսը դա արեց՝ շղթան ճոճանակի վերածելով։

 

Ղազարոս Աղայանի մանկական պատմվածքներ

«Երկու ձագիկ» պատմվածքում Ղ.Աղայանը ցույց է տալիս մի իրավիճակ,երբ ձագուկները չեն կարողանում կիսել իրենց գտաց հասկը։ Քանի որ համաձայնության չեկան, երկուսն էլ զրկվեցին իրենց բաժնից։ Առիթից օգտվելով գող ծիտը գողացավ հասկը։

____________________________________________________________

«Ընկերասեր եղջերուները» պատվածքով հեղինակն ուզում է ասել,որ նույնիսկ աննշան ուշադրությամբ կարելի է շահել մարդկանց սիրտը։

_____________________________________________________________

«Ապագայի համար» պատմվածքի հերոսը՝ Քասի ապերը, որ արդեն ծեր էր, տնկում էր ընկուզենիներ։ Երբ նրա հարևան Կիրակոսը հարցրեց, թե ինչու է տնկում այդ ծառերը, եթե դրանց պտուղը չի հասցնելու ուտել, Քասի ապերը պատասխանում է, որ նա դա անում է Կիրակոսի ու նրա նմանների համար։ Դրանով հեղինակն ուզում է ասել, որ անհրաժեշտ է այնպես անել, որ մարդիկ քո արած գործով քեզ հիշեն ու շնարհակալ լինեն։