Սուրբ Ծննդյան պատմություն

Այդուհանդերձ, սրտի խորքում նա նույնպես ցանկանում էր իրենից ինչ-որ բան նվիրել Հիսուսին և Սուրբ Կույսին: Ամաչելով մյուս քահանաների մանրազնին հայացքներից` նա իր զամբյուղից մի քանի նարինջ վերցրեց և սկսեց նետել դրանք վերև և բռնել` հիանալի շրջան ստեղծելով օդում:

Այդ պահին էր, որ մանուկ Հիսուսը Աստվածամոր գրկին սկսեց ուրախությամբ ծափահարել: Եվ հենց երիտասարդ Բուրխարդն էր, ում Աստվածամայրը ընդառաջ գնաց և թույլ տվեց մի քանի վայրկյան գրկել ժպտացող Հիսուսին:

Իմ օրագիրը

Ես, հայրիկս ու մայրիկս անցած շաբաթ- կիրակի գնացել էինք Աղվերան:

 

Օր առաջին

Տեղ հասնելուն պես ես վազեցի  հանգստյան տան այգին, որպեսզի ծանոթանայի տեղանքին: Հանկարծ մի կատու մոտեցավ ինձ: Երևի իմացավ, որ ես կենդանիներ շատ եմ սիրում: Հենց տեսավ ինձ, փռվեց խոտերի վրա, որ ես իրեն շոյեմ: Հաճույքից այնպիսի ձայն էր հանում, կարծես շարժիչ լիներ:

 

Օր երկրորդ

Դարձյալ վազեցի այգի՝ կատվին հանդիպելու: Բայց նրա փոխարեն այժմ մի շուն կար, որ շատ ծիծաղելի էր: Ընկել էր իմ հետևից, ու մենք միասին, մայրիկիս շրջանի մեջ առած, վազում էինք իրար հետևից: Հանկարծ շունը ծառի վրա կատու նկատեց: Վազեց, որ բռնի, գլուխը ծառի բնին խփեց, ու աչքերից կայծեր թռան: