Վահանաց պատերազմ

1.Վահանանց պատերազմի պատճառները — Հայրենասեր հայ նախարարներն սկսեցին

Վահանանց պատերազմ, 481-484 թվականներին Մարզպանական Հայաստանի տարածքում տեղի ունեցած ապստամբություն։ Ուղղված էր Սասանյան արքունիքի դեմ, որի նպատակն էր քրիստոնեադավան հայերի շրջանում տարածել զրադաշտականությունը, կտրել հայերին Բյուզանդիայից և աստիճանաբար ձուլել պարսիկներին:

Համահայկական պայքարը գլխավորում են ժամանակի հայկական նախարարական տները՝ Մամիկոնյանների, Բագրատունիների, Սյունիների, Արծրունիների և այլ նախարարների գլխավորությամբ։ Նրանց կողքին է կանգնում Հայ Առաքելական եկեղեցին: Ապստամբելու որոշումն ընդունվում է 481 թվականի Շիրակի ժողովում։ Պատերազմը ավարտվում է 484 թվականին՝ Նվարսակի հաշտությամբ:

համախմբվել
Վահան Մամիկոնյանի շուրջը, քանի որ պարսից արքան սկսել էր պաշտոններ բաժանել կրոնափոխ
հայ նախարարներին և բաժանել հայկական կալվածքները: Այդ պատճառով հայ նախարարները որոշում
են ապստամբել:

2.անարյուն և արդյունավետ գործունեությամբ — պատերազմից կարելի էր խուսափել եթե

 

Պարգևների էին արժանանում:

2.Ինչպես կարելի էր խուսփել Վահաննաց պատերազմից և դեպքերի

զարգացումը փոխարինել անարյուն և արդյունավետ գործնեությամբ:

 

Իմ կարծիով, յուրաքանչյուր անձ պետք է պայքարի խաղաղության համար, այս պատերազմում էլ, եթե յուրաքնչյուր հրամանատար, մարդ պայքարեր խաղաղության համար, այսպիսի պատերազմ տեղի չէր ունենա:

3.Նվարսակի հաշտության պայմանագիրը  և նրա նշանակությունը

Նախնական համաձայնություններից ու պատանդներ տանալուց հետո

Վահան Մամիկոնյանը սպառազեն ջոկատով ժամանել է Նվարսակ և իր

պայմանները թելադրել պարսիկներին։

 

Վահան Մամիկոնյանը պարտավորվել է հեծելագունդ ուղարկել

Պարսկաստան՝ գահի հավակնորդ Զարեհի դեմ։ Հայոց հեծելագունդը

վճռական դեր է խաղացել գահակալական կռիվներում՝ պարտության

մատնելով ու սպանելով Զարեհին։ 485թվականին Վահան

Մամիկոնյանը մեկնել է Տիզբոն, վերահաստատել Նվարսակի

պայմանագիրը և ճանաչվել հայոց սպարապետ։ Պարսից արքունիքը

շուտով նրան նշանակել է նաև Հայաստանի մարզպան։ Նվարսակի

պայմանագրով թեև հայ ժողովուրդը քաղացիական լիակատար

անկախություն չստացավ, սակայն այն խոշոր հաղթանակ էր

Սասանյանների ազգաձուլման վտանգի դեմ։ Հայ ժողովուրդը

քառամյա հերոսական մաքառումների գնով վերստին ապահովեց իր

ներքին ինքնուրույնությունը։

Ցորեն

Triticeae

Ցորեն,  դաշտավլուկազգիների(հացազգիներ) ընտանիքի խոտաբույսերի ցեղ։ Ընդգրկում է ավելի քան 25 վայրի և մշակովի տեսակ։ Հայաստանում տարածված է 13 տեսակ։ Տեսակները բաժանվում են 3 գենետիկական՝ դիպլոիդ, տետրապլոիդ, հեքսապլոիդ խմբերի, որոնք միմյանցից տարբերվում են սոմատիկ բջիջներում եղած քրոմոսոմների թվով։

Ցորենի շատ տեսակների հայրենիքը Հայաստանն է։ 1930-ական թվականներին Հայաստանում (Կարմիր բլուր) հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են ցորենի ածխացած հատիկներ, և պարզվել է, որ 2, 5 հազար տարի առաջ այս տարածքում (Արարատյան դաշտում) մշակվել են միահատիկ ցորեն և ցորեն փափուկ (Triticum aestivum) տեսակները։ Ցորենի ածխացած հատիկներ են հայտնաբերվել նաև Արարատի, Արմավիրի, Տավուշի մարզերում։ Մ. Թումանյանը հայտնաբերել է (1930-ական թթ.) վայրի ցորենի միահատիկ, ուրարտական, Արարատյան տեսակները և Վավիլովի կամ Վանի ցորեն (Triticum vavilovi) ու կիսահաճարը (Triticum spelta), իսկ Բ. Գարասեֆերյանն ու Պ. Ղանդիլյանը Վայոց ձորի, Արարատի և այլ մարզերում՝ վայրի ցորենի բազմաթիվ տարատեսակներ։ Վայրի հացազգի (ցորեն, գարի, աշորա, այծակն) բույսերը պահպանելու համարԿոտայքի և Արարատի մարզերի սահմանագծում ստեղծվել է Էրեբունի արգելոցը։

Ցորենի էնդեմիկ տեսակների և տարատեսակների քանակով Անդրկովկասն ամբողջ աշխարհում աչքի է ընկնում իր բազմազանությամբ, դրա շնորհիվ Էլ Անդրկովկասը համարվում է ցորենի ձևառաջացման ինքնուրույն առաջնային կենտրոն։ Ցորեն տարածված է երկրագնդի բոլոր մայրցամաքներում։ Լայնորեն մշակվում է միայն կարծր և փափուկ ցորեն։ Ցորենի մշակման հյուսիսային սահմանը հասնում է մինչև հյուսիսային լայնության 76° 44՝ (Մուրմանսկի մարզ), իսկ հարավային սահմանն ընդգրկում էԱվստրալիայի, Աֆրիկայի և Ամերիկայի հարավային տարածքները։ Ցորեն առավելապես տափաստանային բույս է, բայց մշակվում է նաև նախալեռնային և լեռնային պայմաններում մինչև 4 հազար մետր բարձրություններում (Հայաստանում՝ մինչև 2, 6 հազար մ բարձրության վրա)։

Գործնական աշխատանք. նյութերի ֆիզիկական հատկությունների ուսումնասիրում

անվան. Ագրեգ.

վիճակը

գույնը հոտը համը Խտու-

թյունը

Լուծ.

ջրում

tհալմ.

tեռմ.

Ջերմա-

Էլեկտրա-հաղորդակց.

Պլաստ.
արծաթ պինդ արծաթագույն 10,5 ոչ Հալման 962

Եռման 2485

+ +
պղինձ պինդ դեղնավուն _ _ 8,9 ոչ Հալման 1083

Եռման 2600

+ +
Ախաթթու գազ գազային _ _ _ 0,00169 այո Հալման – 78,5

Եռման —

_ _
Ացետոն հեղուկ սուր 0,78 այո Հալման -94,7

Եռման 56,05

Աղ պինդ սպիտակ աղի 2,165 այո Հալման 800,8

Եռման 1465

:

 

Չինական վարդ

Image result for չինական վարդ

Մինչև 4 մ բարձրությամբ ծառ է կամ թուփ։ Ծաղիկները խոշոր են, միայնակ, վառ կարմիր, նարնջագույն կամ դեղին, թույլ բուրավետ։ Ծաղկաթերթերը հինգն են, ձագարաձև՝ միաձուլված, բազմաթիվ ոսկեգույն առէջները կազմում են սնամեջ գլան, որն ավելի երկար է, քան ծաղկի տրամագիծը՝ 10-16 սմ։

Սենյակային բույսերի բարձրությունը կարող է հասնել 11,5 մ։ Բույսի գեղեցիկ ծաղիկների կյանքի տևողությունն ընդամենը 36 ժամ է։ Դրանց գրեթե անմիջապես փոխարինում են նորերը։