Իմ հանարարց

1.Ինչ է մեխանիկական շարժումը:

Մեխանիկական շարժումը որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունն է այլ մարմինների նկատմամբ։

2.Որն է կոչվում շարժման հետագիծ:

Այն գիծը, որով շարժվում է մարմինը, կոչվում է շարժման հետագիծ։

  1. Ինչպիսին է լինում ձևափոխությունը:

Ձևափոխությունը լինում է առաձգական և պլաստիկ:

4.Ինչով են որոշում ուժի մեծությունը:

Ուժի մեծությունը որոշում են ուժաչափով։

5.Որն է ծանրության ուժը:

Այն ուժը, որով Երկիրը դեպի իրեն է ձգում մարմինը, կոչվում է ծանրության ուժ:

6.Ինչն է կոչվում արքիմեդյան ուժ:

Հեղուկներում եւ գազերում մարմնին դուրս հրող ուժը կոչվում է արքիմեդյան ուժ։

7.Որն է էներգիայի չափման միավորը:

Էներգիան չափվում է ջոուլներով։

8.Որքան էներգիա է Արեգակից Երկիր հասնում յուրաքանչյուր վայրկյանում:

Յուրաքանչյուր վայրկյանում Արեգակից Երկիր է հասնում այնքան ջերմային էներգիա, որը կարող է ստացվել 40 միլիոն տոննա քարածխի այրումից։

9.Որն է աշխատանքի միավորը:

Աշխատանքի միավորը կոչվում է ջոուլ (Ջ)։

10.Երբ է առաջանում շփման ուժը:

Շփման ուժն առաջանում է, երբ հպվող մարմինները տեղաշարժվում են միմյանց նկատմամբ։

 

1.Ինչ է մեխանիկական շարժումը:

2.Որն է կոչվում շարժման հետագիծ:

  1. Ինչպիսին է լինում ձևափոխությունը:

4.Ինչով են որոշում ուժի մեծությունը:

5.Որն է ծանրության ուժը:

6.Ինչն է կոչվում արքիմեդյան ուժ:

7.Որն է էներգիայի չափման միավորը:

8.Որքան էներգիա է Արեգակից Երկիր հասնում յուրաքանչյուր վայրկյանում:

9.Որն է աշխատանքի միավորը:

10.Երբ է առաջանում շփման ուժը:

Իմ ուսումնական արձակուրդը

Այս ամռանը մենք մեկնել էինք Կիպրոս՝ հանգստանալու։ Այն շատ գեղեցիկ ու մաքուր երկիր է։

Մենք այցելեցինք տեսարժան վայրեր։ Շատ տպավորիչ էր Կիկոս լեռը, որի գագաթին կար սրբավայր։

Ծովի ջուրը շատ մաքուր էր ու աղի։ Ես հաճույքով լողում է նույնիսկ խոր տեղերում։

Մենք նաև զբոսնեցինք նավով ։

Կիպրոսում հույներ են ապրում, բայց կան նաև հայեր և այլ ազգեր։

Կիպրոսի պետական լեզուն հունարենն է։

Ինձ Կիպրոսը շատ դուր եկավ։ Մենք լավ ժամանակ անցկացրեցինք այնտեղ։

Հարցազրույց ընտանիքիս անդամների հետ Ավետիք Իսահակյանի մասին

2014-04-20 11.22.18Տիգրան — Տատի՛կ, կպատմե՞ս Իսահակյանի հետ քո հանդիպումների մասին։

Տատիկ — Երբ ես փոքր էի, հաճախ գնում էի իմ պապիկի տուն, ով ապրում էր Հ.Թումանյանի տուն-թանգարանի մոտ։ Այնտեղ՝առաջին հարկում ապրում էին Հ.Թումանյանի կինն ու երեխաները։Նրանց հաճախ այցելում էր Ավ.Իսահակյանը ու բակում, երբ ես խաղում էի, նա մոտենում էր ու շոհում գլուխս։ Մի անգամ էլ, երբ գնացել էի աղբյուրից ջուր բերելու, հանկարծ սայթակեցի ու վայր ընկա։ Սկսեցի լացել, քանի որ գլուխս ցավում էր։ Այդ ժամանակ Ավ.Իսահակյանը մոտեցավ, գրկեց ինձ ու պաղպաղակ գնեց ինձ համար։ Իսկ հաջորդ օրը, երբ դուռը ծեծեցին, ես բացեցի ու տեսա նրան։ Այս անգամ նա ինձ համար խաղալիք էր գնել։ Ես անչափ ուրախացա։

Տիգրան — Տատի՛կ, պատկերացնում եմ, որքան հպարտ ես դու հիմա, երբ հիշում ես այդ պատմությունը։ Ես էլ կցանկանայի հանդիպել նրան։

Հին Եգիպտոս

  1. Ի՞նչ գիտեք հին Եգիպտոսի մասին

Հին Եգիպտոսի պատմությունը տևում է մոտ 40 դար։ Հին Եգիպտոսը գտնվում էր Նեղոս գետի մոտ և համարվում էր հին աշխարհի ամենազարգացած երկիրը։ Եգիպտոսի բնակչությունը զբաղվում էր հողագործությամբ, անասնաբուծությամբ, արհեստներով և առևտրով։

2. Փարավոնների իշխանությունը

Փարավոնները Եգիպտոսի արքաներն էին։ Նրանց պաշտում էին աստվածների պես։ Փարավոնները ունէին անսահման իշխանություն։ Ամենահայտնի փարավոններից էին Ռամզես ll և Թութմոսը։

3. Բուրգերի կառուցում

Բուրգերը կառուցում էին որպես փարավոնների դամբարաններ։ Մեկ այլ վարկածով բուրգերը օգտագործում էին հավաքաց բերքի, օրինակ ցորենի պահպանման նպատակով։ Բուրգերը կառուցում էին մշակված քարից։

4. Հին Եգիպտոսի մշակույթ

Հին Եգիպտոսի մշակույթի հիմնական նվաճումներից է կառուցված բազմաթիվ բուրգերը։ Զարգացած էին նաև կերպարվեստը, գրագրությունը, բժշկությունը։

Հին Եգիպտոս (հին հուն․՝ Αἴγυπτος/«Այգյուպտոս»-ից և լատ.՝ Aegyptus/«Էգիպտուս»-ից), ինքնանվանումը Տա-կեմետ, Տա-մերի, Տա-ուի և այլն (tA-kmt, tA-mrj, tA-wy), Կեմի (ղպտիերեն Kὴμε), տարածաշրջանի և հին աշխարհի քաղաքակրթության անվանում, որ գոյություն է ունեցել Աֆրիկայի հյուսիս-արևելքում՝ Նեղոս գետի ստորին հոսանքներում։ Հին Եգիպտոսի պատմությունը տևում է մոտ 40 դար և իր մեջ ներառում է մինչդինաստիական, այսինքն նախնադարյան շրջանը, դինաստիական շրջանը (եգիպտական քաղաքակրթության հիմնական շրջանը, տևում է 27 դար) և հելլենական (Պտղոմեոսյանների և հռոմեական շրջանները)։ Սովորաբար եգիպտական քաղաքակրթության սկիզբը համարում են մ.թ.ա. IV-րդ հազարամյակի կեսերը, իսկ ավարտը մ.թ. IV դարը, որին հաջորդում է արդեն վաղ միջնադարյան բյուզանդական և ղպտիական շրջանները

Համակարգչային հիգիենա

  1. Աչքերի և մոնիտորի միջև հեռավորությունը պետք է լինի ամենա քիչը 70 սմ
  2. Մոնիտորը պետք է լինի մոտավորապես 10 աստիճանով ներքև պայմանական հորիզոնից, որը գտնվում է աչքերի մակարդակի վրա, այսինքն` էկրանին պետք է նայել վերևից ներքև:
  3. Լուսավորվածությունը պետք է կազմակերպվի այնպես, որ էկրանը չփայլի, այսինքն` չանդրադարձնի արտաքին լույսը:
  4. Մոնիտորի էկրանից տեքստ կարդալիս անընդհատ չնայել էկրանին, այլ ավելի հաճախ թարթել աչքերը: