Լաբորատոր Աշխատանք

Անհրաժեշտ պարագաներ: Թուղ և փայտյա չորսուն

Փորձ 1

Փայտյա չորսունը դրեցի թղթի վրա և թղթի ծայրից դանդաղ ձգեցի:

  1. Սեղանի նկատմամբ թուղթը և փայտյա չորսունը միասին շարժվում են:
  2. Ես ընտրեցի հաշվարկման մարմինը սեղանը:
  3. Փայտյա չորսունը թղթի նկատմամբ գտնվում է դադարի վիճակում:
  4. Թղթի նկատմամբ սեղանը շարժվում է:
  5. Վերջին երկու դեպքերում հաշվարման մարմին ընտրել եմ թուղթը:
  6. Տվյալ մարմին գտնվում է շարժման թե դադարի վիճակում, կախված է հաշվառման մարմնից:
  7. Այդյունքում սեղանը գտնվում է շար

Փորձ 2

Փայտյա չորսունը դրեցի թղթի վրա և կտրուկ թուղթը ձգեցի:

  1. Թութղը գտնվում է շարժման վիճակում սեղանի նկատմամբ:
  2. Թղթի նկատմամբ սեղանը գտնվում է շարժման վիճակում:
  3. Սեղանի նկատմամբ չորսուն գտնվում է դադարի վիճակում:
  4. Չորսուն թղթի նկատմամբ գտնվում է շարժման վիճակում:

Փորձ 3

Երզրակություն

Երկու փորձերից եկան եզրակություն, որ շարժումը և դադար հասկացողություններն հարաբերական են և այն կախված է հաշվարկման մարմնի ընտրությունից:

Հաշվարկներ ըստ քիմիական բանաձևերի

1.ԾԾմբական թթու

2.H-ջրածին S-ծծումբ O-թվածին

3.Մեկ մոլեկուլում կա 2H, 1S, 4O ատոմներ

4.Mr(H2SO4)=Ar(H)x2+Ar(S)+Ar(O)x4=1×2+32+16×4=98

5.M(H):M(S):M(O)=2:32:64

6.W(H)=2/98×100%=2%

W(S)=32/98×100%=33%

W(O)=100-(2+33)=65%

7.Նյութը բարդ է

8.Mo(H2SO4)=98×1,66×10-27=162,68×10-27

1.Մարգանցովկա

2.K-կալիում mn-մանգան Օ-թթվածին

3.1 մոլեկուլում կա 1k, 1mn, 4o

4.Mr(KmnO4)=Ar(K)+Ar(mn)+Ar(O)x4=39+55+64=158

5.M(H):M(S):M(O)=39:55:64

6.W(K)=39/158×100%=25%

W(MN)=55/158×100%=35%

W(O)=64/158×100%=40%

7.Նյութը բարդ է

  1. Mo(KMNO4)=158×1,66×10-27=262×10-27

Տնային աշխատանք-Գերմանիա

1. Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելությունն է նրա գտնվելը Եվրոպայի կենտրոնում՝ հյուսիսից հարավ և արևմուտքից արևելք ճանապարների խաչմերուկում։

2. Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալներն են լավ աշխարհագրական դիրքը, որակյալ և կարգապահ աշխատուժը, պատերազմից հետո մեծ պետությունների կողմից ցուցուբերած օգնությունը։

3. Գերմանիայի դերը շատ մեծ է ժամանակակից համաշխարհային տնտեսության, մշակույթի, սպորտի և գիտության բնագավառներում։

 

ՊՈՒՃՈՒՐ ՄԱՐԴԸ / Գրիգ

Նոյեմբերի հինգն էր` առաջին անգամ հանդիպեցի Պուճուր մարդուն: Օրը խոնավ էր, տերևները թափվել էին, խառնվել ցեխին` գետինը դարձնելով սայթաքուն: Դուրս եկա համալսարանից ու որոշեցի գնալ վերնիսաժ` գիրք գնելու (հաճախ էի այդտեղից օգտվում. համեմատաբար էժան էր): Մտքերով տարված, անշտապ քայլում էի,  գրեթե հասել էի վերնիսաժին, երբ  մայթից քիչ հեռու` ծառերի տակ շարված երեք-չորս փոքր կտավ տեսա:  Մոտեցա, նայեցի` բոլոր նկարներում  ամպեր էին:  Սովորական, շարքային, ինչ-որ տեղ նույնիսկ թույլ գործեր էին, բայց ձգող բան կար ամպերի մեջ: Այդպես կանգնած նայում էի, երբ մոտեցավ մի ցածրահասակ, ոչ այնքան լավ հագնված մարդ ու քաղաքավարի բարևելով` հարցրեց, թե արդյոք չե՞մ ցանկանում նկար գնել: Շփոթվեցի, կարծում էի` այդ մարդը սովորական անտուն է, որը պետք է դրամ խնդրի, բայց պարզվեց` նկարների հեղինակն է:
” Ձե՞ր գործերն են,- հարցրի:
” Այո, իմն են,- ի միջի այլոց ասաց Պուճուր մարդը ու մոտենալով կտավներին` ոտքով մի կողմ հրեց դրանց մոտ ընկած տե­ր­և­ները: Նորից հայացք գցեցի տղամարդու վրա, ավելի ուշադիր նայեցի, ասես փորձելով ճշտել նրա ասածը: Հիսունն անց, ցածրահասակ տղամարդ էր Պուճուր մարդը, նրա հագուստի ու ձեռքերի վրա  ներկերի հետքեր կային:
” Ինչքանո՞վ եք ծախում,- հենց այնպես հարցրի, գիտեի, որ չեմ կարողանալու գնել, որովհետև  ընդամենը երկու հազար դրամ ունեի ու մի քանի մանրադրամ:
” Քսան հազարով կտամ,- պատասխանեց Պուճուր մարդը:
” Ա…, դուք վաղն է՞լ եք էստեղ լինելու,- ձայնիս ակնհայտ ափսոսանքի երանգ տալով` հարցրի,- հիմա մոտս էդքան փող չկա:
” Հա էստեղ եմ լինելու,- մի փոքր տխրած` պատասխանեց Պուճուր մարդը,- բայց եթե ուզում եք, կարող եք վերցնել ձեր հավանած նկարը, իսկ փողը վաղը կբերեք կամ մի ուրիշ օր:
Ինձ զարմացնում էր տղամարդու կիրթ ու գրագետ խոսքը, ես էլ հնարավորինս գրագետ խոսեցի.
” Չէ, մերսի, վաղը հաստատ կգամ,- ժպտալով պատասխանեցի, բայց գիտեի` անհնար է, որ մեկ օրում քսան հազար դրամ կարողանամ ճարել, ինչքան էլ ցանկանայի: Պուճուր մարդը լուռ մոտեցավ նկարներին,  տեղաշարժեց դրանք, հետո գնաց քիչ այն կողմ ու նստելով մի քարի` ծխեց: Ես դարձյալ նայեցի կտավներին ու շարունակեցի ճանապարհս:  Մի քանի շաբաթ էր անցել,  ես իհարկե խոստումս չպահեցի` չգնացի նկարը գնելու, մոռացել էի Պուճուր մարդուն, մինչև որ ինքը կրկին հիշեցրեց իր մասին:
Զարմանալի արևոտ օր էր, թեև ցուրտ էր, դասից տուն էի գալիս, սովորությանս համաձայն ճանապարհս երկարացրի, որ փոքրիկ այգու միջով անցնեմ (Կոմիտասում`  հենց շենքերի արանքում, մի այգի կամ պուրակ կա, սովորություն էի դարձրել այդտեղով անցնելը)  և երբ մոտեցա այգուն, տեսա, որ Պուճուր մարդն այնտեղ է: Մտածեցի` ինձ չի հիշի ու որոշեցի անցնել, մի անգամ էլ նայել կտավներին: Ծանոթ նկարներ էին, ծանոթ ամպեր,  մի հայացք գցելով` արագ անցա, պատրաստվում էի նրա կողքով էլ անցնել, սակայն, ի զարմանս ինձ, Պուճուր մարդը բարևեց: Շփոթվեցի այն աստիճան, ասես ինձ մերկացրել` կանգնեցրել էին ամբոխի առջև, ամոթս բազմապատկվեց, երբ պատասխան բարևիցս հետո տղամարդը ոչ մի բառ չասաց նկարը գնելու մասին, պար­զապես բարևեց, ու վերջ:
-Հեսա գալիս եմ,-շփոթված ասացի տհաճ  դադարից հետո,- չգնաք, լա՞վ,- ու շտապեցի տուն: Որոշել էի ինչ գնով էլ լինի, կատարել խոստումս, իրավիճակը, որում հայտնվել էի, սպանում էր ինձ, տղամարդու պահվածքը ինձ ստիպում էր սեփական աչքերով տեսնել փոքրությունս, անտանելի էր: Եթե հիշեցներ նկարը գնելու մասին, այդքան վատ չէի զգա, բայց լռությունն անտանելի էր:  Ծննդյանս օրվա կապակցությամբ տատիկիս տված տասը հազարանոցը դեռ դրված էր պահարանում, որոշեցի, որ դա հիմա կտամ, մնացած գումարն էլ` ժամանակի ընթացքում: Այդպես էլ արեցի, Պուճուր մարդը չառարկեց, վերցրեց դրամն ու հարցրեց, թե որ նկարն եմ ուզում:
” Ինչի, բոլորն էլ նույնը չե՞ն,- ծիծաղելով հարցրի ու մոտեցա նկարներին:
” Ինչպե՞ս թե…,- շփոթվեց Պուճուր մարդը,- տեսե՛ք, այս ամպերը տխուր մարդու ամպեր են, իսկ այս մեկը` սոված մարդու…
Պուճուր մարդը բոլոր կտավներին այդպիսի անհեթեթ բնորոշումներ տվեց, չնայած բոլոր կտավներում էլ պատկերված էին միևնույն ամպերը` սովորական, ամառային երկնքում պատահող ջինջ ու լուսավոր ամպեր:
” Ես մի բան չեմ հասկանում,- ժպտալով ասացի,- բոլոր կտավներին պարզ ու ջինջ ամպեր են նկարված, բայց դուք տխուր անուններ եք դնում, գոնե մի քիչ սև, այ էսօրվա ամպերի նման լինեին, ասեի` հա:
” Բայց այսօրվա ամպերը ուրախ են,- նայելով սև ու մռայլ երկնքին` ժպտաց Պուճուր մարդը:
Այդ ժամանակ միայն նկատեցի, որ տղամարդու առջևի ատամը չկա:
” Լավ, կվերցնեմ «մենակ մարդու ամպերը»,- ծիծաղելով ասացի,- բայց չեմ հիշում դա ո՞ր մեկն էր:
Պուճուր մարդը ինձ տվեց կտավը և պայմանավորվեցինք, որ ժամանակի ընթացքում քիչ-քիչ կտամ գումարի մյուս կեսը, իսկ երբ հեռախոսահամարը խնդրեցի, նա ասաց, որ դրա կարիքը չկա, որ այսուհետև  ինքը այգում է լինելու, որովհետև տեղը հարմար է, մարդկանց անցուդարձը` շատ: Խիղճս հանգիստ` գնացի տուն: Նկարը թեև այնքան էլ չէի հավանում, բայց կարողանում էի ժամերով նայել,  թվում էր, թե ամպերն ուր որ է կշարժվեն: Կտավը շուռումուռ տվեցի` հույս ունենալով,  որ մի տեղ կհանդիպեմ ստորագրությանը, բայց իզուր: Չկախեցի պատին, չէի ուզում, որ տնեցիները տեսնեն: Գիտեի` պիտի նախատեն: Մայրս ամեն օր համալսարան գնալուց առաջ ինձ հազար դրամանոց ու մանրադրամներ էր տալիս, մեկ-մեկ էլ` ավելին: Ու ես այդ հազարանոցները ամեն օր, տուն վերադառնալիս, տալիս էի Պուճուր մարդուն, ուզում էի հնարավորինս շուտ ազատվել պարտքից, չնայած Պուճուր մարդը չէր շտապեցնում,  կարծես իր համար ընդհանրապես միևնույն էր` կտամ պարտքը, թե չէ: Այդպես սկսվեց մտերմությունս Պուճուր մարդու հետ,  հաճախ կանգնում էի հետը ու զրուցում էինք տարբեր թեմաների շուրջ, հիմնականում` ես էի խոսում: Նկատել էի, որ նա այն մարդկանցից է, որոնց խոսքը սկզբում աննշան, հասարակ է  թվում, սակայն ժամանակի ընթացքում ներսումդ հասունանում ու մտածելու առիթ է տալիս: Մի օր չեմ հիշում ինչի մասին էինք խոսում ու հարցրի, թե արդյո՞ք հավատում է Աստծուն:
” Ես Աստծո կամքով աթեիստ եմ,- պատասխանեց Պուճուր մարդը: ” Դե ես Աստծո գոյությանը չեմ հավատում,- ասաց, երբ խնդրեցի բացատրել իր տարօրինակ միտքը,- բայց հավատում եմ, որ Աստծո կամքով է իմ անհավատ լինելը:
Բավական երկար ժամանակ է, ինչ շարունակվում էին մեր զրույցները, բայց Պուճուր մարդու մասին գրեթե ոչինչ չգիտեի, բացի նրանից, որ ավարտել է Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանը: Մոտ երկու շաբաթ կլիներ, որ Պուճուր մարդը այգում փորձում էր վաճառել նկարները, սակայն ընդամենը մի երկու կտավ էր վաճառել:  Պարտքս  գրեթե տվել էի, հազար, կամ երկու հազար դրամ էր մնացել: Մի օր, երբ դասից տուն էի վերադառնում, աչքովս ընկավ մի նկար,որն առաջին հայացքից ոչնչով չէր տարբերվում մյուսներից` նույն ամպերն էին, սակայն այս նկարը կարծես ավելի լուսավոր էր, գույները փայլում էին:
-Նոր կտավ ա՞,- հենց այնպես հարցրի ու տեսնելով Պուճուր մարդու գլխի դրական շարժումը` կատակի համար ավելացրի,-էստեղ էլ երևի թախծոտ մարդու ամպեր են նկարված, չէ՞:
-Չէ՛, ուրախ մարդու ամպեր են,- ոգևորված պատասխանեց Պուճուր մարդը:
Առաջին անգամն էր, որ կտավի անվանումը կապված չէր տխրության կամ թախծի հետ:
-Որովհետև երբ նկարում էի, ուրախ էի,- ժպտալով վրա բերեց:
Դա իմ ու Պուճուր մարդու վերջին խոսակցությունն էր, հաջորդ օրը նրան այլևս չտեսա այգում, մտածում էի, որ կգա, որովհետև պարտքից  դեռ չէի պրծել, բայց չեկավ: Դեկտեմբերի տասնինն էր, երբ ձյան առաջին փաթիլները սկսեցին թափվել քաղաքի վրա: Քննաշրջանն ավարտվել էր, ոչինչ չունեի անելու, աննպատակ քայլում էի քաղաքով: Տերյան փողոցով իջնում էի Օպերա, որտեղից էլ պատրաստվում էի գնալ Կասկադ ու արագ տուն հասնել, որովհետև ձյան փաթիլները խոշորանում էին և բավականին ցուրտ էր: Նոր էի անցել Օպերայի շենքի մոտով, երբ տեսա, որ մի տարեց տղամարդ` ձեռքին մի կտավ, ցանկանում է անցնել փողոցը:  Կտավը ծածկված չէր ծածկոցով, տղամարդը նույնիսկ չէր էլ շտապում այն թաքցնել փաթիլներից: Մտածեցի` երևի անպետք նկար է, կամ էլ` մաքուր կտավ, ամեն դեպքում տարօրինակ էր: Անցա փողոցը, դեռ մի քանի քայլ էի արել, հեռվում նկատեցի, որ մի կին է քայլում երեխայի հետ ու դարձյալ ձեռքին կտավ էր:  Մինչև հասա Կասկադ, ձյունը նստել էր: Ուշադրությունս գրավեց հեռվում կանգնած մարդկանց խումբը` որը շրջան էր կազմել և գնալով մեծանում էր: Քայլերս ուղղեցի այդ կողմ: Դեռ չէի հասել, երբ հանկարծ ամբոխը ետ քաշվեց ու մեջտեղում երևաց Պուճուր մարդը: Ես չհասցրի ոչինչ հասկանալ, ամեն ինչ այնքան արագ կատարվեց. Պուճուր մարդը ձեռքերը տարօրինակ շարժումներով թափահարում էր օդում, կարծես ցանկանում էր չթողնել, որ  փաթիլներն ընկնեն գետնին, կարծես հետ, դեպի երկինք էր փորձում հրել, գետնից վերցնում էր ձյունն ու նետում վեր` ամբողջ ընթացքում բղավելով.
-Մի՛ արի, կկեղտոտվես, ասում եմ` մի՛ արի:
Պուճուր մարդը արտասվում էր, բղավում, հետո գրպանից հանեց ինչ-որ բան ու նետեց հավաքված մարդկանց վրա, կոպեկներն ընկան ձյան մեջ:
-Բոլորը ձե՛զ,- բղավեց նա ու հիմա էլ վերնաշապիկը հանելով` նետեց ամբոխի վրա, մարդիկ ընկրկեցին, շատերը զգուշանալով հեռու կանգնեցին, մի քանիսն էլ ընդհանրապես հեռացան: Մի պահ ուզում էի մոտենալ, հանգստացնել Պուճուր մարդուն, բայց վարանեցի: Պուճուր մարդը արտասվում էր, հայհոյում, արդեն հանել էր ամբողջ հագուստը, մերկ էր և համառորեն փորձում էր չթողնել, որ ձյունը գա: Ես էլ միացա հեռվում կանգնածներին: Շուտով եկան ոստիկաններն ու ոստիկանական մեքենան նստեցնելով` տարան Պուճուր մարդուն: Հետո իմացա, որ Պուճուր մարդը ծայրահեղ աղքատության մեջ է եղել, ապրել է Լամբադա կամրջի տակ, իսկ այն օրը, երբ իրեն տեսա Կասկադում, ասում էին` իբր իր բոլոր կտավները նվիրել է  պատահած մարդկանց ու հետո խելագարվել: Ոմանք էլ ասում էին` ոչ թե նվիրել,այլ հինգ հարյուր դրամով վաճառել է, և այլն: Բայց շուտով բոլոր խոսակցությունները լռեցին, բոլորը մոռացան Պուճուր մարդուն:
Կտավը, որ գնել էի Պուճուր մարդուց և որի ամբողջական գումարը այդպես էլ չկարողացա տալ, հիմա կախված է մեր տան հյուրասենյակի պատին` ամենաերևացող տեղում: Բոլոր հյուրերը հիանում են Պուճուր մարդու նկարով, երկար նայում են, բայց ո՛չ ոք, ո՛չ ոք չի տեսնում, որ լուսավոր ու վառ ամպերի ետևում ձյուն է գալիս:

Վերլուծություն

Գրիգի << Պուճուր մարդը >> պատմվածքը շատ հետաքրքիր ու հուզիչ էր: Այն պատմություն է մարդու հոգու մաքրության, ազնվության, պատկեշտության, բայց և այնքան անզոր լինելու մասին:

Պուճուր մարդն ի տարբերություն մյուսների՝ փողը բոլորովին չէր կարևորում, կիրթ էր ու չափազանց զուսպ: Նա կարողանում էր  առաջին հայացքից հասարակ թվացող ամպերից այն կողմ տեսնել ավելին, տեսնել երևույթներ, որ սովորական մարդկանց հասանելի չեն: Մարմնով փոքր, բայց հոգով շատ մեծ այս մարդուց կարելի էր շատ բան սովորել: Սակայն աղքատությունը նրան կործանեց, իսկ մարդիկ էլ անզոր գտնվեցին ու չօգնեցին նրան, ինչպես շատ հաճախ լինում է մեր իրականության մեջ:

Հարցեր

  1. Ինչու  է վերջաբանն այդքան տխուր?
  2. Իրակա՝ն են արդյոք պատմվածքում նկարագրված բոլոր դեպքերը:
  3. Ինչու հեղինակը չմոտեցավ Պուճուր մարդուն, երբ նա օգնության կարիք ուներ?
  4. Փորձել եք արդյոք գնալ հոգեբուժարան և գտնել Պուճուր մարդուն:
  5. Ի՝նչ էր Պուճուր մարդու իրական անունը:

Տնային աշխատանք 27.09.17

վ.113

V=36 կմ/ժ

36 կմ/ժ=36*1000/3600=10 մ/վ

վ.114

V1=7,9 կմ/վ=7,9*3600=28440 կմ/ժ

V2=11,2 կմ/վ=11,2*3600=40320 կմ/ժ

V3= 16,7 կմ/վ=16,7*3600=60120 կմ/ժ

V1=7,9 կմ/վ=7,9*1000=7900 մ/վ

V2=11,2 կմ/վ=11,2*1000=11200  մ/վ

V3= 16,7 կմ/վ=16,7*1000=16700 մ/վ

 

վ.115

s=2700 կմ     v1=s/t=2700/1=2700 կմ/ժ= 2700*1000/3600=750 մ/վ

t=1 ժ

v2=715 մ/վ;          v1>v2

 

 

Գործնական քերականություն

1) Առանձնացրու՛  արմատ և երկու ածանց ունեցող բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։ Լուսանկարչական, տեսականորեն, գրահրատարակչական, հացթուխ, ծովեզրյա, դարբնություն, բարեհամբույր, ատաղձագործ, մանրանկարչություն, հրուշակագործ, վերաբաշխում, գիտականորեն, անօգնական, բազմություն, տգիտություն:
2) Առանձնացրու՛ մեկ արմատից և մեկ ածանցից կազմված բառերը:

Հայեցակարգ, մետաղյա, բացառիկ, ասեղնագործություն, հաշվեկշիռ, որսորդ, պողպատե, ձուլակաղապար, հնություն, ժամանակահատված, արժեիջեցում, նվիրում, միջազգային, գունեղ, իրականություն, ընդհանրացում, հարթակ, խտրականություն, մեղմորեն, միջնակարգ, շարժուն, ներգաղթյալ, մենաշնորհ, միջուկ, բուսականություն։
3) Առանձին սյունակներով գրի՛ր նախածանց, վերջածանց, ինչպես նաև թե՛ նախածանց, թե՛ վերջածանց ունեցող բառերը։

Անհայտ, խնձորենի, անմտություն, հակաթույն, մթերային, տգեղ, վերահաշվում, անհոգաբար, կաղնուտ, անհավատալի, միլիոնավոր, չկամ, ցուցանակ, արտապատկեր, ենթավարպետ, գերադաս, կղզյակ, հարակից, հայրական, ներգրավում, տրամագծորեն, անհարմար, ապաշնորհ, դժգոհություն, հավաքածու, լսարան, համատեղություն, ծիծաղելի, անթիվ, մորթեղեն, միտք։

Նախածանցավոր Վերջածանցավոր Նախածանցավոր, Վերջածանցավոր
Անհայտ խնձորենի անմտություն
Հակաթույն մթերային վերահաշվում
Տգեղ կաղնուտ անհոգաբար
Չկամ միլիոնավոր անհավատալի
Ցուցանակ ցուցանակ ներգրավում
 ենթավարպետ կղզյակ դժգոհություն
Գերադաս հայրական համատեղություն
Հարակից տրամագծորեն  
Անհարմար տրամագծորեն  
Ապաշնորհ հավաքածու  
անթիվ լսարան  
  ծիծաղելի  
  մորթեղեն  
  միտք  

 

Փոքրիկ պատմություններ Կոմիտասի երգերի մասին

https://www.youtube.com/watch?v=vNiBwUDScIM&list=PLsAHVpudforsEOIQTNRdP403FJeL0Mw_W

Հով արեք, սարեր ջան

Հայ ժողովրդական «Հով արեք, սարեր ջան» երգն է՝ Երևանի կամերային երգչախմբի կատարմամբ: Մշակումը՝ Կոմիտասի: Խմբավար՝ Հարություն Թոփիկյան: երգի նկարագիրը իմ «Հայրենիքը երգարվեստի մեջ» հաղորդաշարից, որ եթեր է սփռվում http://radiomariam.am/ կայքով: Այս երգում մարդը՝ դառնացած աշխարհի անարդարություններից, մարդկային հարաբերություններում առկա անազնվությունից, ուրիշ ելք չի գտնում իր հոգին մխիթարելու, քան դիմելը մանկուց հարազատ հայրենի բնությանը: Երգի առաջին հատվածում նա դիմում է սարերին և խնդրում, որ ինչպես նրանք ստվեր գցելով՝ հով են անում դաշտերի վրա, այնպես էլ իր՝ տառապանքից այրվող սիրտը հովացնեն: Սակայն սարերի հովն ի զորու չէ մարդկանց վատ վերաբերմունքից առաջացած հոգեկան ապրումները մեղմել ու սիրտը հովացնել և այդպես էլ չեն կարողանում իր դարդին դարման անել, միջոց գտնել: Սարերից հույսը կտրած մարդը երգի երկրորդ հատվածում օգնության է կանչում ամպերին, որ մի քիչ զով անեն, վարար անձրև թափեն, որի ջրերը գետնի վրա ծովանալով քշեն – տանեն, հողի տակով անեն վատ մարդու օր ու արևը: Սակայն ամպերը ևս չեն կարող իր սիրտը հովացնել: Եւ երգի վերջին քառատողում տառապող մարդը կանչում է սարերին, ձորերին, դաշտ ու ջրերին, թե՝ մի վեր կացեք, տեսեք, թե իր սիրտն ինչ ցավեր են պատել: Կարծես մարդը վստահ է, որ իր նման մարդն անտարբեր է մնալու իր ցավերի հանդեպ և ուրիշ մարդու չի կանչում՝ սիրտը նրա առջև բացելու համար, այլ դարձյալ փորձում է իր մխիթարանքը գտնել մայր բնության գրկում: Armenian folk song «Hov areq, sarer djan». Performs Yerevan chamber choir. Processed by Komitas. Conductor Haroutyoun Topikyan. Երգի խոսքերը՝ Հով արեք, սարեր ջան, հով արեք, Իմ դարդին դարման արեք։ Սարերը հով չեն անում, Իմ դարդին դարման անում։ Ամպեր, ամպեր, մի քիչ զով արեք, Վարար անձրև թափեք, ծով արեք, Գեշ մարդու օր-արևը Սև հողի տակով արեք: Հով արեք, ամպեր ջան, հով արեք, Իմ դարդին դարման արեք։ Ամպերը հով չեն անում, Իմ դարդին դարման անում։ Սարեր, ձորեր, դաշտեր ու ջրեր, Մարմանդ-մարմանդ վազող աղբյուրներ, Մի վեր կացեք, իմացեք, Տեսեք իմ սրտի ցավեր:

 

https://www.youtube.com/watch?v=aSnQnnpXqBU&list=PLsAHVpudforsEOIQTNRdP403FJeL0Mw_W&index=8

Էս առուն ջուր է գալի

Հայ ժողովրդական «Էս առուն ջուր է գալի» երգը կատարում է Երևանի կամերային երգչախումբը: Մշակումը՝ Կոմիտասի: Խմբավար՝ Հարություն Թոփիկյան: Մշակումը՝ Կոմիտասի: Այս երգի մի տարբերակը գրի է առել Կոմիտասը՝ Սուրմալուում, մի տարբերակը՝ նրա աշակերտ Սպիրիդոն Մելիքյանը՝ Ապարանում: Կոմիտասն այս երգը մշակել է թե՛ իբրև մեներգ, թե՛ իբրև խմբերգ: Նրանում հերոսուհին մի աղջիկ է, որի սրտում իշխող սերը զվարթություն է հաղորդում իր տրամադրությանը: Երգի եղանակն էլ հենց այդպիսին է: Աղջիկը գտնվում է մի առվի մոտ, որի ջրերի կարկաչոցը կարծես թե ամբողջովին համահունչ է իր զգացումներին, և ուզում է իմանալ, թե այդ առուն մինչև ուր է գնում, նրա ջրերի քչքչոցն իրենից որքան հեռու ապրող մարդկանց սրտերն է ուրախությամբ լցնում, էլի ո՞վ է այսպես իր նման առվի ափին նստել ու ականջ է դնում՝ սիրուց թնդացող սրտի թրթիռին ձայնակցող ջրերին: Հետո իմանում ենք, որ մեր հերոսուհու յարին սիրահարված ուրիշ աղջիկ էլ կա, ով այժմ այս առվի ջրերի հոսքի արագությամբ շտապում է նրա մոտ: Նա հույս ունի, որ տղան չի մերժի իր սերը և առնելով իր գիրկը՝ իրեն փոխադարձ սիրո խոստումներ կտա: Այս աղջկան մեր հերոսուհին անվանում է «քենի», որ նշանակում է կնոջ քույրը: Դժվար է ստույգ ասել, թե ում նկատի ունի մեր հերոսուհին, բայց, ինչպես երևում է իր անհոգությունից, այդ քենին հուսախաբ է լինելու և ինքն էլ իր հերթին գնում է տղայի մոտ: Բայց ինքը չի շտապում, այլ վարդ է քաղում ճանապարհին ու հավանաբար խրել իր՝ առվի ջրով ցողված վարսերի մեջ: Գուցե այսպես պետք է հասկանալ «վեր եմ դըրել շաղերով» խոսքերը: Եվ այսպես, զուգված ու զվարթ, տաղեր ասելով նա գնում է դեպի իր յարը ու կանչում, որ նա էլ իրեն ընդառաջ գա: Հայտնի չէ՝ այն մյուս աղջիկը դեռ այնտե՞ղ է, թե՞ արդեն հեռացել է: Երբ արդեն հասնում են իրար, աղջիկը տղային հրավիրում է իրենց տան բակը, որտեղ նռնենի կա: Նա տղային առաջարկում է դրա ստվերին նստել, ինքը տնից բարձ կբերի, որպեսզի տղան հարմարությամբ թիկն տա, ու միասին կզրուցեն իրենց երազներից ու ընթացքում էլ կգուրգուրեն միմյանց: Հաջորդ խոսքերից իմանում ենք, որ տղան ընդունում է հրավերը և աղջիկն ամբողջ երգի ընթացքում տիրող զվարթությամբ հրճվում է, ասելով, որ յարը գալիս է իր հետ: Ինչպես տեսնում ենք, այս աղջիկը շատ անկաշկանդ է իր զգացմունքներն արտահայտելիս: Դա նշանակում է, որ նա երջանիկ է իր սիրով և իրենց միությանը ոչինչ խանգարող չի տեսնում: Անգամ նրա ծնողներն են համաձայն, որ առանց քաշվելու տղային հրավիրում է իրենց բակը: Երգի խոսքերը` Էս առուն ջուր է գալի, Մի տեսեք` ո՞ւր է գալի, Գալիս է, գալիս է, սեր անե: Քենին մահանա արել, Իր յարին հյուր է գալի. Գալիս է, գալիս է, սեր անե: Վարդ եմ քաղել մաղերով, Վեր եմ դրել շաղերով. Գալիս է, գալիս է, սեր անե: Արի’, իմ սիրական յար, Առաջ գամ քեզ տաղերով. Գալիս է, գալիս է, սեր անե: Տանս տակին կա նռնի, Ես բարձ բերեմ, դու կըռնի. Գալիս է, գալիս է, սեր անե: Ես, դու մի բաղում պիտենք, Դու չինարի, ես` նըռնի. Գալիս է, գալիս է, սեր անե: Armenian folk song «Es aroun». Performs Yerevan chamber choir. Processing by Komitas. Conductor Haroutyoun Topikyan.

Homework

imagine-պատկերացնել

happen- պատահել

famous- հայտնի

unforgetlable-անմոռանալի

experience-փորձ, դեպք

website- կայք

certainly- իրոք

order-պատվիրել

wonderful- հրաշալի, հիանալի

awful-սորասփելի, զզվելի

chicken-հավ

strawberry-ելակ

ham- խոզապուխտ

wou’ter-մատուցող

balieve-հավատաալ

plate-ափսե

drop-գցել

pick up- վերցրել

throw away-դեն գցել

laugh- ծիծաղել

 

1.f