Իմ դպրոցի առանձնահատկությունները

Մեր դպրոցը լիովին տարբերվում է մյուս դպրոցներից: Սկսենք ուսումնական ծրագրից: Բացի հանրակրթական դպրոցի հիմնական առարկաներից, մենք հնարավորություն ունենք ընտրությամբ գործունեությամբ զբաղվել, այսինքն՝ ընտրել մեր հետաքրքրություններին համապատասխան առարկաներ ու մեր նախասիրությունները զարգացնել:

Նաև անհրաժեշտ է նշել, որ ի տարբերություն մյուս դպրոցների՝ մեզ մոտ մեծ ուշադրություն է դարձվում համակարգչային հմտությունների զարգացմանը, որը մեր օրերում անչափ կարևոր է:

Եվ, իհարկե, պետք է առանձնահատուկ նշել, թե՛ մեր տնօրենի, թե՛ ուսուցիչների խիստ մտերմիկ, անմիջական ու բարեհամբյուր վերաբերմունքը: Մթնոլորտը մեր դպրոցում          հանգիստ է և տրամադրում է լավ սովորելուն: Աշակերտները միմյանց նկատմամբ հարգալից ու ընկերական են: Նրանք բոլորն էլ յուրովի խելացի են և հետաքրքիր, որպես անձ: Առավոտյան երբ մենք գալիս ենք դպրոց ու դեռ չեք հասցրել լիովին արթնանալ, մեզ սպասում է ընդհանուր պարապունքը, որի ժամանակ մենք ուրախ երգում ու պարում ենք: Դա մեզ օգնում է թարմանալ ու դասերին մասնակցել: Մեր դպրոցում պարբերաբար կազմակերպվում են ուսումնական այցեր տարբեր թանգարաններ, տեսարժան վայրեր, որոնց ընթացքում մենք դարձյալ շատ բան ենք սովորում ու միմյանց հետ քննարկում:

 

 

Նարգիզ

Նարգիզ

նարցիս, շքանարգիզազգիներիընտանիքի բազմամյա, սոխուկավոր խոտաբույսերիցեղ:

Կենսաբանական նկարագիր

Ծաղկակիր ցողունը մերկ է, բարձրությունը՝ մինչև 35 սմ։ Տերևներն արմատամերձ են, նեղ գծաձև։ Ծաղիկները հիմնականում մեկական են (կան նաև ողկույզներով)։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը տուփիկ է։

 Անվանում

Նարգիզը հին սանսկրիտից թարգմանաբար նշանակում է՝ «կրակի ծաղիկ» (այդպես են անվանել նաև լուսինը)։

Նշանակություն

Նարգիզի բոլոր տեսակները թունավոր են։ Սոխուկներն ու տերևները պարունակում են լիկորին ալկալոիդ, որն ունի հակաբորբոքային, ջերմիջեցնող, ցավազրկող, նաև բրոնխային գեղձերի արտազատությունն ուժեղացնող հատկություններ։ Արգելակում է բարձրակարգ բույսերի և ծովային ջրիմուռների բջիջների բազմացումն ու աճը։ Նարգիզների որոշ տեսակներ պարունակում են եթերային յուղեր, իսկ կոճղարմատները՝ ալկալոիդներ, որի պատճառով դրանք լայնորեն օգտագործվում են օծանելիքի արտադրության եւ բժշկության մեջ։ Նարգիզների մեծ տրցակի առկայությունը ննջասենյակում կարող է նյարդային մարդկանց մոտ գլխացավ առաջացնել։ Բուժական նպատակներով օգտագործվում են խոտաբույսի կոճղարմատները, որոնց պատրաստուկներն ունեն հակաբորբոքային, մանրէասպան, վերքամոքիչ ազդեցություն։

 

Տեսակներ

Հայտնի է մոտ 60 տեսակ։ ՀՀ-ում բնության մեջ չի հանդիպում։ Մշակվում են բազմաթիվ սորտեր՝ վառ դեղին, սպիտակ, խոշորածաղիկ և այլն, որոնք աճեցվում են պուրակներում, պարտեզներում, կիրառվում ծաղկային ձևավորումներում։

 

Իմ դպրոցի առանձնահատկությունները

Մեր դպրոցը լիովին տարբերվում է մյուս դպրոցներից: Սկսենք ուսումնական ծրագրից: Բացի հանրակրթական դպրոցի հիմնական առարկաներից, մենք հնարավորություն ունենք ընտրությամբ գործունեությամբ զբաղվել, այսինքն՝ ընտրել մեր հետաքրքրություններին համապատասխան առարկաներ ու մեր նախասիրությունները զարգացնել:

Նաև անհրաժեշտ է նշել, որ ի տարբերություն մյուս դպրոցների՝ մեզ մոտ մեծ ուշադրություն է դարձվում համակարգչային հմտությունների զարգացմանը, որը մեր օրերում անչափ կարևոր է:

Եվ, իհարկե, պետք է առանձնահատուկ նշել թե մեր տնօրենի,և թե ուսուցիչների խիստ մտերմիկ, անմիջական ու բարեհամբյուր վերաբերմունքը: Մթնոլորտը մեր դպրոցում հանգիստ ու լավ սովորելու տրամադրող է: Աշակերտները միմյանց նկատմամբ հարգալից ու ընկերական են: