Գիտելիքը ընդամենը գործիք է

Գետրուալ Ջիգմե Ռինպոչեն <<Գիտելիքը ընդամենը գործիք է>> ստեղծագործության մեջ նշում է, որ <<մեր օրերում խելագարվելը հեշտ է, դժվարը երջանիկ լինելն է>>, իսկ երջանիկ լինելու համար մարդն ինքը պետք է ջանքեր գործադրի: Ինձ հատկապես դուր եկան հետևյալ մտքերը.

1.Տգիտությունը կապված է անհայտի նկատմամբ վախի հետ:

2. Տեխնիկական առաջընթացը նպատակ ունի հեշտացնել մարդկանց շփումը, բայց իրականում այն հեռացնում է մարդկանց:

3.Որպեսզի ուրիշները քեզ սիրեն, նախևառաջ դու պետք է ինքդ քեզ սիրես: Երբեք չի կարող լինել իրավիճակ, որ մարն արժանի չլինի լավ վերաբերմունքի ու սիրո:

4. Գիտելիքը գործիք է, որ պետք է օգտագործել իմաստության հասնելու համար;

homework

Ex1b,p.95

2.must

  1. must

4.Mustn’t

5 Mustn’t

6.must

  1. mustn’t

 

 

Ex1c,p.95

 

  1. I will buy
  2. Comes, will be
  3. Will complain, make
  4. Have, will get

 

 

 

 

Ex.1a,p.95

 

 

  1. is going to help
  2. am not going to watch
  3. are going to wear
  4. are going to visit
  5. is not going to ride
  6. are going to dance

 

 

Ex 2b, p.95

 

  1. Tiring
  2. Excited, boring
  3. Frightening, frightened
  4. Interesting, bored

Տնային աշխատանք

26.

Նկարում հավասար են նաև <AOC-ն և <BOD-ն

27.

Նկարում հավասար են նաև <AOB և <COD անկյունները

29.

OC ճառագայթը հանդիսանում է <EOF-ի կիսորդ:

  1. Եռանկյան ներքին անկյունների գումարը 180o է:

 

Եռանկյան արտաքին անկյունը հավասար է իրեն, ոչ կից անկյունների գումարին:

Եռանկյան գագաթից հանդիպակած կողմին տարված հատվածը, որը անկյունները բաժանում է երկու հավասար անկյունների անվանում ենք կիսորդ: Եռանկյան գագաթից հանդիպակած կողմի միջնակետը միացնող հատվածը անվանում ենք միջնագիծ: Եռանկյան գագաթից հանդիպակած կողմին իջեցրած ուղղահայացը անվանում ենք եռանկյան բարձրություն:

Եռանկյունների հավասարության առաջին հայտանիշը

Եթե մի եռանկյան երկու կողմը և նրանցով կազմած անկյունը համապատասխանաբար հավասար է մյուս եռանկյան երկու կողմին և նրանցով կազմած անկյանը ապա այդ եռանկյունները հավասար են:

Եթե մի եռանկյան մի կողմը և նրան առնթեր երկու անկյունները համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան մի կողմին և նրան առնթեր երկու անկյուններին ապա այդ եռանկյունները հավասար են:

Այն եռանկյունները, որի բբոլոր կողմերը հավասար են կոչվում են հավասարակողմ եռանկյուններ: Հավասրասրում կոչվում են այն եռանկյունները, որոնց երկու կողմերը, բութ սրունկները հավասար են: Եթե եռանկյան երկու կողմերը և նրանցով կազմված անկյունը հավասար են մյուս եռանկյան երկու կողմերի և դրանցով կազմված անկյանը ապա այդ եռանկյունները հավասար են:

  1. Նշանակեք այդ ուղիղների բոլոր հատման կետերը: Քանի՞ հատման կետ է ստացվում: Դիտարկեք բոլոր հնարավոր դեպքերը:
  2. Տարեք ուղիղ և նրա վրա նշեք 3 կետ: Քանի՞ հատված է ստացվում ուղղի վրա:
  3. Նշեք չորս A, B, C, D կետեր այնպես, որ A, B, C,  կետերը գտնվեն մի ուղղվի վրա, իսկ  D -ն այդ ուղղի վրա չգտնվի: Յուրաքանչյուր երկու կետով տարեք ուղիղ:  Քանի՞ ուղիղ է ստացվում:
  4. Տարեք a ուղիղ և նրա վրա նշեք  A և B կետեր: Նշեք`
    ա. AB հատվածի վրա գտնվող  M և N կետեր,
    բ.  a  ուղղի վրա գտնվող, բայց  AB հատվածի վրա չգտնող P և Q կետեր,
    գ.  a ուղղի վրա չգտնվող  R և S կետեր:
  5. Տարեք որևէ ուղիղ, նրա վրա նշեք A և B կետեր, իսկ AB հատվածի վրա` C  կետը:
    ա. Հետևյալ ճառագայթներից որո՞նք են համընկնում` AB, BC, CA, AC և BA:
    բ. Ո՞ր ճառագայթն է  CA ճառագայթի շարունակությունը:
  6. ա.Գծեք երեք չփռված անկյուններ և դրանք նշանակեք

    բ. Գծեք երկու փռված անկյուններ և դրանք նշանակեք տառերով:

  7. Գծեք ընդհանուր սկիզբ ունեցող  h, k, l, m ճառագայթները: Անվանեք դրանցով կազմված անկյունները:
  8. Գծեք չփռված անկյուն: A, B, M և N կետերը նշեք այնպես, որ AB հատվածի բոլոր կետերը գտնվեն տվյալ անկյան ներսում, իսկ MN-ինը` անկյունից դուրս:
  9. Գծեք AOB չփռված անկյունը և տարեք`
    ա. այնպիսի  OC Ճառագայթ, որն AOB անկյունը տրոհի երկու անկյունների
    բ.  այնպիսի OD ճառագայթ, որն AOC անկյունը երկու անկյան չտրոհի:

Երկու ուղիղների հատվելու դեպքում քանի՞ չփռված անկյուն է առաջանում

Ուղիղներ, հատվածներ, ճառագայթներ, անկյուն: Այն գիծը որը շարունակվում է անվերջ և չունի սկիզբ և վերջ կոչվում է ուղիղ: Թղթի վրա հնարավոր չէ պատկերել ուղիղը ամբողջությամբ, այդ պատճառով սովորաբար ուղիղները պատկերում ենք գծի տեսքով առանձ սահմանները նշելու: Ուղիղները անվանում ենք լատինատառ փոքրատառերով: Հաճախ ուղիղները նաև անվանում ենք լատինատառ մեծատառերով: Այդ դեպքում ուղղի վրա նշում ենք երկու մեծատառեր (Օրինակ) – A B :

Ուղղիղը, որը սահմանափակված է ծայրակետերով կոչվում է հատված: Հատվածների ծայրակետերը ևս նշանակում են լատինատառ մեծատառներով:

Ինչ է սա

<<Ինչ է սա>> կարճամետրաժ ֆիլմում շատ ակնառու ձևով ներկայացված է ծնողի և երեխայի փոխհարաբերությունը կյանքում: Հայրը, ով արդեն ծերացել էր ու գուցե հիշողությունը կորցրել, նույն հարցն էր տալիս տղային: Որդին զայրացավ: Ի տարբերություն նրա՝ հայրը ժամանակին համբերատար պատասխանել էր նրա բոլոր հարցերին: Մարդիկ չպետք է մոռանան, թե որքան շատ բան են արել ծնողներն իրենց համար ու պետք է երախտապարտ լինեն:

Գործնական աշխատանք

Սյունակներում դեմ դիմաց գրված բառերից ընտրելով մեկական արմատ և տրված վերջածանցներից մեկը՝ կազմի՛ր 6 բարդ ածանցավոր բառ։ 

Մասնավճար          շինանյութ          —արան

Ամենատես           մեղրամիս             —ում

Բարձրախոս         արևմտահայ         —ք

Դասադուլ              երկրագործ            —յա

Բնագետ                 հանրակառք          —ություն

Ազգանվեր             ինքնաթիռ              —ավոր։

Մասնաշենք , ամենամյա, հայախտսություն, գործադուլավոր, հանրագիտարան, ինքնանվիրում

Ներքևում գրված բոլոր բառերի տառերը խառնված են: Անհրաժեշտ է սկզբում վերականգնել բոլոր բառերը, այնուհետև յուրաքանչյուր քառյակից առանձնացնել այն բառը, որը իմաստով հեռու է մնացած երեքից: 

1) բմաիռբ-բամբիռ                      1) զկաիքս -կզաքիս                            1) սեանղ-սեղան

2) վտիաղ -տավիղ                      2) ագվեզա  -ագեվազ                           2) վհցոացուիչ-սհովացուցիչ

3) դդուկու-դուդուկ                      3) սաուկար -սակուրա                         3) մնկկի-մկնիկ

4) առադն-ռանդա                       4) կղուբ  -կուղբ                               4)  պսրոեորց-պրոցեսոր։

 

Երևանի պատմության մասին

Ընդհանուր բնութագրիչներ

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքն է։ Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Գտնվում է Արարատյան դաշտով հոսող Արաքս գետի վտակ Հրազդան գետի ափին: Բնակչության քանակով ևս Հայաստանի խոշորագույն քաղաքն է:
Երևանը Հայաստանի կարևորագույն տրանսպորտային հանգույցն է, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կենտրոնը: Քաղաքը ունի երկու օդանավակայան: 1981 թվականից Երևանում գործում է մետրոպոլիտեն:
Երևանի անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երևան քաղաքը։ Երևանը ավելի քան 2.793 տարեկան է։ Մայրաքաղաք է համարվում 1918 թվականից և 14-րդն է Հայաստանի պատմության մեջ:
Երևանը Հայաստանի քաղաքական-վարչական կենտրոնը լինելուց բացի, նաև նրա տնտեսական ու մշակութային գլխավոր կենտրոնն է: Երևանում կենտրոնացած է Հայաստանի բնակչության 30%-ը, արդյունաբերական ներուժի գրեթե կեսը, բարձրագույն ուսումնական հաստատու-թյունների ու գիտահետազոտական հիմնարկների 98%-ը, դրամատների ու բորսաների ճնշող մեծամասնությունը: Այստեղ են գտնվում արտասահմանյան երկրների բոլոր դեսպանատները, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) և մյուս միջազգային կազմակեերպությունների ու ներկայացուցիչների գրասենյակները:
Հնագիտական պեղումներով հայտնաբերվել է Երևանի «ծննդյան վկայականը», որտեղ նշվում է, որ Էրեբունի բերդաքաղաքը հիմնադրել է Արարատյան (Ուրարտական) թագավորության Արգիշտի Ա արքան Ն.Ք.782թ.: Պեղված միջնաբերդը թագավորական պալատի ավերակներով հանդերձ պահպանվել է քաղաքի հարավարևելյան`   Էրեբունի թաղամասում:
Ներկայիս Երևանի`   որպես հայոց պետության մայրաքաղաքի կառուցապատումը սկսվել է 1924թ. գլխավոր հատակագծով, որի հեղինակն է մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը:
Երևանը հարուստ է ազգային ճարտարապետության կոթողներով: Հատկապես առանձնանում են օպերայի և բալեետի պետական ակադեմիական թատրոնը, Մատենադարանը, Մարզահամերգային համալիրը, Հաղթանակի և Կիևյան կամուրջները: Ծիծեռնակաբերդի բլրի վրա վեր է խոյանում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, իսկ Հաղթանակի զբոսայգում`   «Մայր Հայաստան» հուշարձանը:

 

Եղե՛ք ինքնատիպ. մի՛ կրկնեք այլոց սխալները

Ասում են՝ խելացի մարդը սովորում է իր սխալների վրա, իսկ իմաստունը՝ ուրիշներից:

Ես կարծում եմ, որ մարդն իր կյանքի ընթացքում մշտապես սովորում է, և շատ կարևոր է, որ նա կարողանա ուշադիր լինել և չկրկնի ուրշների սխալները: Իսկ դա անելու համար պետք է նախևառաջ ինքնատիպ լինելը և չնմանակըլ ուրիշներին:

Անհրաժեշտ է վստահ լինել սեփական ուժերի նկատմամբ:

Գործնական քերականություն

1) Կազմի՛ր բարդ բառեր՝ վերջին բաղադրիչը դարձնելով տրված բառերի առաջին արմատը:

Դիտակետ-կետաձուկ

Աստիճանացույց-ցուցահանդես

Պատվոգիր- գրագետ

Գնդակոծել-կոծկել

Գթասիրտ-սրտացավ

Տիրապետություն-պետա

Ժպտերես-երեսապատել

Հաշվենկատ-նկատառում

Խոտաբույս-բուսաբան

Նկարազարդ-զարդանախշ

Տնօրեն-օրենսդրություն

Հևասպառ-սպառազինություն

Սրբավայր-վայրկյան

2) Տրված ածանցով և բառերից ընտրված արմատներով կազմի՛ր վեց ածանցավոր բառ։

-Ուհի վերջածանցով

Սփյուռքահայություն-, հայուհի

բանվորական, երգչախումբ, պարագիծ, ուսուցչապետ, նկարչատուն, գեղեցկատես, ինքնասպասարկում, անթագակիր, հրեերեն։

Բանվորուհի,երգչուհի,պարուհի,ուսուչուհի,նկարչուհի,գեղեցկուհի, հայուհի

-Ոց վերջածանցով

Թիկունք, բազմատաղանդ, այրական, աշխարհասփյուռ, կրակապաշտ, կապավոր, չրը՛խկ, փողամոլություն, խուճապարար, ծխածածկույթ, , բազմել, հիվանդանալ, ամրակ, գզիր

Թիկնոց, բազմոց, այրոց,կրակոց, կապոց,փողոց,ծխոց,ամրոց,գզոց ծացկոց

-Որդ վերջածանցով

Շարակցական, երկուական, ծանրամարտ, անձրևաբեր, ձայներիզ, բնագիր, միջնապատ, չափազանց, նախատինք, սայլապան, մեղմագին, ժառանգազուրկ, լողակ, բնատնտեսություն, նախնի։

Կցորդ, երկրորդ, ծանրորդ, բնորդ, միջնորդ,լողորդ,անձրևորդ,նախորդ միջնորդ,սայլորդ,ժառգորդ

3) Լրացրու՛ բաց թողած տառերը և կետադրի՛ր տեքստը։

Մի ռուս հետազոտող, գրել է Հինավուրց Գառնիից միշտ էլ հեռանում ես մի քիչ հեթանոսացած, և քեզ թվում է սրտիդ մեջ տանում ես արեգակի քարաքանդակ ներկողը։ Արարատյան նահանգի Գառնու գավառում՝ Ազատի աջ ափին հառնում է Գառնի ավանը՝ համանուն ամրոցով, արքունի պալատական շենքերի փլատակներով, որմնաքարե բերդապարիսպներով։  Գառնու հուշարձանախմբի պսակն է հեթանոսական տաճարը, որն իր վրա է սևեռել հնագետների և ճարտարապետների ուշադրությունը։ Ինը աստիճանից բաղկացած քարե սանդուղքով բարձրանալով՝ հայտնվում ես սյունազարդ աղոթասրահում, որտեղ վաղնջական ժամանակներում հեթանոս հայերը, մշտավառ պահելով բագինի հուրը, արևշատություն ու բարօրություն են հայցել հին աստվածներից՝ Վահագնից, Աստղիկից, Անահիտից։ Տաճարի երկթև ձեղունը ծածկված է բազալտե սալիկներով . դրանք իրար են միացած եղել արճճե գամերով։

4) Առանձնացրու՛ և կողք կողքի գրի՛ր հոմանիշ բառերը։

 

Կարկառուն- անվանի, անտեսված- բարձիթողի, ստոր -անարգ, անսայթաք- անգայթ, անճարակ- ապիկար, միալար- անընդհատ

2.Զիստ- ազդր, բագին- զոհասեղան, բանակ — զորք , ազդակ- խթան, հանդ- անդաստան, լաբիրինթոս- բավիղ:

3.Ոգեշնչել- հուսադրել, կռահել- նախազգալ, կողոպտել- շորթել, կարեկցել- գթալ, կոծկել- պարտակել, տրորել- ճմլել:

Կաթնասուն

Կաթնասունները  ողնաշարավոր կենդանիների ամենաբարձր կազմավորում ունեցող կենդանիներ են։ Զարգացման բարձր մակարդակի է հասել նյարդային համակարգը, հատկապես մեծ կիսագնդերի կեղևը։ Բեղմնավորումը ներքին է, ծնում են կենդանի ձագեր (բացառությամբ նախագազանների) և նրանց կերակրում կաթով, որտեղից և դասի անունը։ Տաքարյուն են, սիրտը քառախորշ է, մարմինը ծածկված է մազերով, ունեն տարբերակված ատամներ, ականջախեցի, մաշկը հարուստ է գեղձերով։ Ոտքերը գտնվում են փորի տակ, իրանը գետնից բարձր է։ Հայտնի է կաթնասունների ավելի քան 5 հազար տեսակ։

Ժամանակակից կաթնասունները բաժանվում են երկու ենթադասերի՝ նախագազանների և իսկական գազանների (պարկավորների և ընկերքավորների)։

Mammal Diversity 2011.png

Արտաքին կառուցվածք

Կաթնասունների մարմինը կազմված է գլխից, պարանոցից, իրանից և պոչից։ Մաշկը կազմված է վերնամաշկից և բուն մաշկից։ Վերնամաշկից սկիզբ է տալիս մի շարք հավելուկների՝ ասեղների, մազերի, եղունգների, սմբակների, եղջյուրների, թեփուկների և տարբեր գեղձերի։ Մաշկի տակ է գտնվում ենթամաշկային ճարպային բջջանքը, որը հատկապես լավ է զարգացած ջրային գազանների (կետ, փոկ) և ձմռանը քուն մտնող կենդանիների (գետնասկյուռ, արջամուկ, փորսուղ) մոտ։ Քուն մտնող կենդանիների համար ճարպը համարվում է էներգիայի և ջրի աղբյուր։

Կաթնասունների մազերը, ինչպես սողունների թեփուկները և թռչունների փետուրները, կազմված են եղջերային նյութից։

Երկար և կոշտ մազերը կոչվում են քիստեր, իսկ դրանց տակ գտնվում է նուրբ և խիտ ենթաբուրդը։ Կաթնասունների մի մասին հատուկ են երկար կոշտ մազերը՝ վիբրիսները, որոնք տեղավորված են քթի և աչքերի շրջանում և կատարում են շոշափելիքի ֆունկցիա։

Կաթնասունների մազածածկույթը պարբերաբար փոխվում է։ Մազափոխության ընթացքում որոշ տեսակների մոտ փոխվում է նաև մազածածկույթի գույնը։ Կախված պայմաններից՝ որոշ տեսակների մաշկն ամբողջությամբ կամ մասամբ կորցրել է մազածածկույթը։

Բուն մաշկում գեղձերը բազմազան են՝ քրտնագեղձեր, ճարպագեղձեր, կաթնագեղձեր, հոտ արձակող գեղձեր։ Ճարպագեղձերն օծում են մազերը, դրանք դարձնում ճկուն և չթրջվող, իսկ հոտ արձակող գեղձերն ունեն պաշտպանական, բնակության տարածքը նշելու և հակառակ սեռին գրավելու նշանակություն։ Քրտնագեղձերը կատարում են ջերմակարգավորման և արտաթորության ֆունկցիա, դրանցով հեռանում են աղերը և միզանյութի ավելցուկը, իսկ կաթնագեղձերում, որոնք քրտնագեղձերի ձևափոխություններ են, արտադրում են կաթ, որով մայրերը կերակրում են ձագերին։

Հրանտ Մաթևոսյան հոդվածներ

<< Գնալու և հասնելու ճանապարհի>>  հոդվածի գլխավոր իմաստը, իմ կարծիքով, <<սեփական չկամությունը >> հաղթահարելն է: Մենք չպետք է ուրանաք, ատենք կամ ժխտենք ճշմարտությունը: Հիմա առավել ևս, քան երբեք մենք չպետք է հանդուրժենք բռնությունը, կողոպուտը, անիշխանությունը, փոխարենը՝ պետք է զորանանք ու մեր հերոս սերնդին մեզ առաջնորդ ճանաչենք:

<< Լինել >> հոդվածում հեղինակը խորհուրդ է տալիս դատարկ դժգոհելու ու միմյանց վրա ծանրանալու փոխարեն՝ գործով զբաղվել, ոչ թե դիտողի դերում լինել, այլ հայրենիքի նկատմամբ հոգեցավ լինել: Մեր պատմությունից քաղած դասերը մեզ պետք է ավելի ուժեղացնեն:

Վահան Տերյանի մասին հոդվածում Հրանտ Մաթևոսյանը կարծում է, որ Տերյանի ստեղծագործական գործունեությունը բեկումնային է եղել հայ գրականության և լեզվի համար: Նաև Տերյանին համարում է բազում ժամանակների ու սերուդների համառ աշխատանքի արդյունքը, որը մեծ ազդեցություն է ունեցել նաև արվեստի մյուս ճյուղերի վրա: