Արբանյակ

Արբանյակ, երկնային մարմին, որը պտտվում է որոշակի հետագծով (ուղեծիր) մեկ այլ մարմնի շուրջ (օրինակ մոլորակի) տիեզերական տարածությունում, ձգողության ուժի ազդեցության տակ։ Տարբերակում են արհեստական և բնական արբանյակներ։

Աստղագետների շրջանում կա կարծիք, որ արբանյակ պետք է համարել այն մարմինը, որը պտտվում է կենտրոնական մարմնի (մոլորակի, գաճաճ մոլորակի կամ աստերոիդի) շուրջ, այնպես, որ այս երկու մարմինների համակարգի ծանրության կենտրոնը գտնվում է կենտրոնական մարմնի մեջ։ Եթե կենտրոնը գտնվում է կենտրոնական մարմնից դուրս, ապա մարմինը չպետք է համարվի արբանյակ, այլ պետք է համարվի երկու կամ ավելի մոլորակներից (գաճաճ մոլորակներից, աստերոիդներից) կազմված համակարգի մաս։ Սակայն, Միջազգային աստղագիտական միությունը դեռ չի հաստատել արբանյակի ճշգրիտ սահմանումը։ Մասնավորապես ՄԱՄ-ը շարունակում է պաշտոնապես համարել Քարոնը որպես Պլուտոնի արբանյակ։

Оставьте комментарий