Տնային աշխատանք

1. օղի

2. բուսական յուղը

3. արձանը

4. ագրեգատային վիճակ

5. այրվելու ունակությունը

6. գրաֆիտը

7. աստղ

8. պարարտանյութերի արադրություն

9. փորձանոթում մնացած քիմիական նյութը թափել է կոյուղի

10. բյուրեղացում

Տնային աշխատանք

  1. << Իմ ընկեր Նեսոն>> պատմվածքոում հեղինակը պատմում է իր մանկության քաղցր հիշողությունների մասին, երբ ինքն ու իր ընկերները հավաքվում էին, միասին ժամանակ անցկացնում, իսկ Նեսոն նրանց համար հեքիաթներ էր պատմում:Այնուհետև հեղինակը ու որոշ ընկերներ գնացին ուսումնարան, իսկ մյուսները, ովքեր հնարավորություն չունեին վարձը վճարելու, չկարողացան:                                                                                                                                                Հետո հեղինակը շարունակեց իր ուսումը ու լավ մարդ դարձավ: Ի տարբերություն նրա՝ Նեսոնը անկիրթ ու անտաշ մնաց, իսկ ի վերջո սկսեց գողություն անել: Թեև հեղինակի համար դա ցավալի էր, բայց նա այդ ամենը վերագրում էր հնարավորությունների բացակայությանը:
  2. Այս պատմվածքոում ընդգծված է ուսման, կրթության կարևորությունը,  ինչպես նաև ընկերասիրության գաղափարը:
  3. Իմ հատվածը Նեսոյի ընտանիքի անկարողությունն է, որի պատճառով Նեսոն արժանանում է դաժան ճակատագրի: Այստեղ հեղինակը ցույց է տալիս ցանկությունների ու հնարավորությունների անհամապատասխանությունը:                                                                  Մյուս հատվածը Նեսոյի դանակ գողանալն է,որը հեղինակի սրտում մեծ ափսոսանք ու ցավ է առաջցնում: Այատեղ ցույց է տրվում վատահության կորստի վտանգը:
  4. Այո: Դա հատկապես երևում է այն հատվածում, երբ որոշ երեխաներ գնացին ուսումնարան՝ սովորելու, իսկ մյուսները՝ ոչ: Նաև հեղինակի ու գյուղի մյուս տղաների հագուստի տարբերությունն է այդ մասին խոսում:
  5. ա) Հարուստի ու աղքատի տարբերությունը                                                                                           բ) ցանկությունների ու հնարավորությունների հակասությունը                                                                 գ) ուսման բացակայությունը                                                                                                                     դ) տարբեր միջավայրերում գտնվելը
  6. Մարդը բնության մի մասնիկն է: Առանց կրթության մարդու մոտ ավելի շատ կենդանական բնազդներն են խոսում:
  7.   Իմ եզրակացությունները հետևյալն են.                                                                                                 ա) կրթությունը շատ կարևոր է                                                                                                               բ) արժևորել ունեցածը                                                                                                                             գ) ոչ մի դեպքում չգողանալ, չստել                                                                                                               դ) գնահատել ընկերեւթյունը:

Հարցազրույց մայրիկիս հետ

  1. Ինչպիսի՞ դեր, ուժ ունի այսօր համացանցը և հեռուստատեսությունը մեր կյանքում, ինչպիսի՞ն է հայոց լեզվի կարգավիճակը այդ երկու տիրույթներում :

Համացանցը և հեռուստատեսությունն այսօր մեր կյանքի անբաժանելի մասն են          կազմում:Դրանք նախևառաջ տեղեկատվության աղբյուրներ են և ազդում են մեր մտածողության  վրա:

Այդ երկու տիրույթներում դժբախտաբար հայոց լեզուն իր տեղն է զիջել անգլերենին և ռուսերենին կամ երբեմն նեւյնիսկ աղավաղվել:

2.Ի՞նչ եք կարծում, ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկել համացանցային և հեռուստատեսային լեզվի դրությունը բարելավելու համար:

Կարծում եմ, պետք է ձեռնարկել հետևյալ քայլերը.

ա) խիստ վերահսկողություն սահմանել հայոց լեզվի գրագետ կիրառության համար

բ) եթեր տրամադրել միայն բարձրակարգ մասնագետների՝ հաղորդումները վարելու համար

գ) շատացնել հայալեզու տեղեկատվությունը, որը պետք է խիստ արդիական լինի

դ) հայալեզու հաղորդումներն ավելի հետաքրքիր և գրավիչ դարձնել

ե) եթերը զերծ պահել գռեհիկ և աղավաղված լեզվից

3.Կհիշե՞ք ակնհայտ լեզվական սխալներ, որոնք գրեթե միշտ լսում եք հեռուստատեսությամբ:

ավելնորդ (ավելորդ)                                                                                                 անձեռնոցիկ (անձեռոցիկ)

օրական  ( օրեկան)

 

4.Հայոց լեզվի մասին որևէ ասույթ մեջբերեք:

Լեզուն ազգային դրոշն է: Ազգն ինքնըստինքյան ազգ չէ, եթե չունի լեզու. ազգը չի կորչի, եթե նրա լեզուն պատշաճավոր ճոխանա, արմատանա հոգու և սրտի մեջ:                                                                                                                                                                                                  Միքայել Նալբանդյան

Տնային աշխատանք

1.Թումանյանի հայրիկը, իմ կարծիքով, բարի, հոգատար ու կամեցող էր: Նա իր երեխաներին շատ էր սիրում, նրանց մասին հոգ էր տանում:

Նրան սիրում ու հարգում էին ոչ միայն իր մտերիմները, այլ նաև՝ օտարները:

Նա շատ խաղաղասեր էր: Եթե երկու հոգի վիճած լինեին, նա անպայման հաշտեցնում էր նրանց:

Նրա հայրիկը շատ հյուրասեր էր: Սիրում էր հյուրեր ընդունել, նույնիսկ եթե ֆինանսական դժվարություն ունենար: Նա իր մայրենի լեզուն շատ էր սիրում ու մեծ հայրենասեր էր:

2. Հատկապես տպավորիչ էր այն հատվածը, որը պատմում էր հայրիկի ընկույզ գնելու մասին: Տեսնելով, որ ընկույզները փուչ են, այնուամենայնիվ, խղճացել եր վաճառողին ու գնել էր, քանի որ վերջինս ասել էր, որ երեխաները կարիքի մեջ են:

3. Իմ հայրիկը մշտապես շատ օգտակար խորհուրդներ է ինձ տալիս:Նա ինձ համար ոչ միայն հայր է, այլ նաև՝ ընկեր: Ես նրա հետ կարող եմ կիսել իմ բոլոր անհանգստությունները և խորհուրդ հարցնել:

Նրա տված խորհուրդներից մեկն այն է, որ տղամարդը պետք է կարողանա ինքնուրույն որոշումներ կայացնել ու չվախենալ դժվարություններից:

Մի դրվագ կարող եմ հիշել, երբ չէի կարողանում իմ կոնստրուկտրով ինքնաթիռ հավաքել ու ուզում էի, որ հայրիկս ինձ օգնի: Բայց նա խորհուրդ տվեց, որ ես նախ ինքնուրույն փորձեմ հավաքել: Ես հետևեցի նրա խորհրդին ու ինձ մոտ ստացվեց: Ես դրանից հետո սկսեցի իմ ուժերին ավելի շատ վստահել:

Տնային աշխատանք

1. Թումանյանի «Մեծ ցավը» հոդվածի առանցքային հարցերը հետևյալն են՝

  • հայ ժողովուրդն անտեղյակ է իր պատմությունից, գրականությունից, աշխարհագրությունից
  • շատերը հայերեն լեզուն կա՛մ չգիտեն, կա՛մ աղավաղում են
  • երբեմն ընկնում են ծայրահեղոությունների գիրկը՝ կա՛մ պախարակում են իրենց ազգը, կա՛մ հակառակը՝ չափից ավելի աստվածացնում։

2. Հիմա էլ մարդիկ աղավաղում են պատմական իրադարձությունները, քանի որ անտեղյակ են մեր պատմությունից։ Շատերը խոսում են գրականությունից՝ կարդացած չլինելով ընդհանրապես։

3.  Ինձ նույնպես մտահոգեց մեր ազգի պատմության դասեր չքաղելը, պատմության վերաբերյալ ոչ բավարար նյութերը, անտեղյակությունը։

4.  Թեև Թումանյանը նշում է,որ մենք չունենք «ինքնուրույն ազգային պատկեր ու բովանդակություն և հանդիսանում ենք միմիայն իր աղավաղումը», ես այս կարծիքը համարում եմ հնացած ու ոչ արդիական։ Մենք այժմ ազգային ինքնագիտակցության զարթոնք ենք ապրում, անկախանալուց հետո մենք սկսել ենք մեր ազգայինը կարևորել, գնահատել։

 

Домашняя работа

  1. Упражнение:

Разбирать, умереть, примирить друзей, примерять одежду, считать, выжигать, разжигать, оттирать, упираться, упереть дверь, растирать, растереть, утереть, постелить, разбирательство, размеренное движение, блистательный, блеснуть, вытереть, посчитать.

 

  1. Заполните пробелы в словах

сочетание, умирающий, стелить, сдирать

блистать, сжигать, забирать, вычитать

упираться, утереть нос, начинать, сжимать

выдернуть, обнимать, замереть, блеснут