Մթնոլորտի աղտոտում

промышленность

Մթնոլորտի աղտոտման հիմնական աղբյուրները

44% Ավտոմեքենա

20%  Ջեռուցում

14% Արդյունաբերություն

և  5% Աղբի արյում

Շրջակա միջավայրի աղտոտումը մարդկանց, բույսերի և կենդանիների կենսագործունեության վրա բացասաբար ազդող նյութերի թույլատրելի քանակի գերազանցումն է միջավայրում: Աղտոտիչները լինում են բնածին և մարդահարույց:

Բնածին աղտոտիչներն առաջանում են բնական երևույթների, օրինակ` հրաբուխների, երկրաշարժերի, ջրհեղեղների, հրդեհների հետևանքով, իսկ մարդահարույցները՝ մարդու գործունեության հետևանքով: Մարդահարույց աղտոտիչներից են արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտային և կենցաղային թափոնները, էներգիայի տարածումը ջերմության, աղմուկի, ճառագայթման և այլ ձևերով:

Առանձնացնում են շրջակա միջավայրի աղտոտման  4 ձևեր՝ մեխանիկական ,քիմիական, կենսաբանական և ֆիզիկական:

Մեխանիկական աղտոտումն առաջանում է քաղաքաշինության, ճանապարհաշինության, ծառահատումների և բնական լանդշաֆտների վրա ազդող այլ միջոցառումների հետևանքով:

Քիմիական աղտոտումը պեստիցիդների, հանքային պարարտանյութերի, թունավոր գազերի, ծանր մետաղների (սնդիկ, կապար, կադմիում և այլն), տարատեսակ աղերի, ճառագայթաակտիվ տարրերի, սինթետիկ լվացամիջոցների ազդեցության հետևանք է:

Կենսաբանական աղտոտումն տեղի է ունենում հիվանդածին միկրոօրգանիզմների՝ բակտերիաների, վիրուսների, սնկիկների տարածման միջոցով:

Ֆիզիկական աղտոտումը առաջանում է միջավայրի                       ֆիզիկական հատկությունների՝ լույսի, աղմուկի, ջերմության, խոնավության, ճառագայթման, էլեկտրամագնիսական դաշտի փոփոխությունների հետևանքով:

Մթնոլորտն աղտոտող վտանգավոր նյութերից են ազոտի միացությունները` ազոտի օքսիդը (NO) և ազոտի երկօքսիդը (NO2): Դրանց գլխավոր աղբյուրը բենզինով և դիզելային վառելիքով աշխատող ներքին այրման շարժիչներն են:

Ազոտի երկօքսիդը դեղին գույնի, բավականին կայուն գազ է և գոյանում է գլխավորապես ավտոմոբիլների արտանետումներից: Այն կարող է մթնոլորտում պահպանվել երեք ժամից ավելի: Հաճախ քաղաքների օդը այդ գազից ստանում է շագանակագույն երանգավորում: