Խենթություն

Երբ ես փոքր էի, շատ չարաճճի էի: Մի անգամ ես, հայրիկիս ու մայրիկիս հետ, գնացել էի հյուր՝ մեր ծանոթներից մեկի ամառանոց: Այնտեղ շատ հյուրեր կային, ովքեր հավաքվել էին տան բակում, լողավազանի մոտ: Ես այդ ժամանակ երկու տարեկան էի ու լողալ շատ էի սիրում: Մինչ մայրիկս ու հայրիկս հյուրերին բարևում էին, ես աննկատ հանեցի շորերս ու նետվեցի ջրի մեջ: Տանտերը շատ վախեցավ, ինչպես և ծնողներս: Նա իմ հետևից շտապ նետվեց ջուրն ու ինձ փորձում էր ջրից դուրս հանել: Ես նրան շատ չարչարեցի ու ոչ մի կերպ չէի ուզում ջրից դուրս գալ:

մայրենի20

  1. Ընդգծված բառի կամ բառակապակցության ճիշտ տեղը գտի՛ր:

 

մայիսյան Բուրավետ  գինարբի փունջ էր բերել:

Նրա ուսին կանգնել էր  որսի ձեռնասուն  բազեն:

Նայեց կապույտ ծիծաղից արցունքոտ կապույտ  աչքերին ու ամեն ինչ գլխի ընկավ:

Դրությունը փոխվեց  Արսենի անկեղծ, կրակոտ ու համոզիչ  խոսքից հետո:

Ոտքս բլրակը բարձրանալիս սայթաքեց:

 Հաղորդավարի որոտացող  ձայնն ազդարարում էր քո հաղթանակը:

Մատենադարանում պահվում են  շատ հունական, հռոմեական հեղինակների համաշխարհային արժեք ունեցող   գործեր:

 

  1. Տրված ընդարձակ նախադասաթյունները դարձրու համառոտ (ենթակայից և ստորոգյալից կազմված):

 

Երեկոյան քաղաքում մեծ իրարանցում սկսվեց:

Իրարանցում սկսվեց:

Մորաքրոջս ամուսինը ձեռնասուն մի թռչուն ուներ:

Ամուսինը ուներ:

Նա թռչուններին անգամ խոսել էր սովորեցնում:

Նա սովորեցնում էր:

Չղջիկները չեն կարողանում լույսին նայել:

Չղջիկները չեն կարողանում նայել:

Մեքենայացված գրադարանում աշխատող մարդիկ չկան:

Մարդիկ չկան:

Այդ գրադարանը գործում է Հոլանդիայի Դեֆտ քաղաքի բարձրագույն տեխնիկական դպրոցում:

Գրադարանը գործում է:

 

  1. Տրված նախադասությունները համառոտի՛ր:

 

Արգելանոցում բուսական ու կենդանական աշխարհը պահպանվում է:

Աշխարհը պահպանվում է:

 

Այդ ծառի տարիքն անցնում է մեկ հազարամյակից:

Տարիքն անցնում է:

 

Խիզախ ճանապարհորդին խութերն ու հուժկու հոսանքները չեն վախեցնում:

Հոսանքները չեն վախեցնում:

Փչովի նավակը նստած՝ նա Հիմալայներից իջնելու է Ինդոս գետի հոսանքով:

Նա իջնելու է:

Թեթև, մեկտեղանի ինքնաթիռ էր գնել:

Գնել էր:

Բարձունքից քաղաքն այցելուներին բոլորովին ուրիշ տեսքով է երևում:

Քաղաքն երևում է:

Երեկոյան՝ մթնշաղին, միջատների անլռելի նվագախմբի աղմուկը հազարապատիկ ուժեղ հնչեց:

Աղմուկը հնչեց:

 

  1. Տրված նախատդաությանների ստորոգյալները համաձայնեցրու ենթակաների հետ:

Օրինակ՝

Ինձ մոտ նոր դասագրքեր կա: — Ինձ մոտ նոր դասագրքեր կան:

 

Գարնանը օրերը երկարում է:- Գարնանը օրերը երկարում են:

Նրա մազերը սև է:- Նրա մազերը սև են:

Քո երգերն ամրողջ քաղաքում երգվում է:- Քո երգերն ամրողջ քաղաքում երգվում են:

Կատվի աչքերը ճրագի պես վառվում էր:- Կատվի աչքերը ճրագի պես վառվում էին:

Ուրախ է անցնում նրա օրերը:- Ուրախ են անցնում նրա օրերը:

Ցրտերն ընկավ: — Ցրտերն ընկան:

Ջրերը կտրվեց:- Ջրերը կտրվեցին:

Գրածիդ մեջ սխալներ կա:- Գրածիդ մեջ սխալներ կան:

Քաղաքում ինչ-որ լուր են պտտվում:- Քաղաքում ինչ-որ լուրեր են պտտվում:

Այնպես փախան, որ հետքերն էլ չի երևում:- Այնպես փախան, որ հետքերն էլ չեն երևում:

 

 

Ռուբայաթներ

Անտառը թափում է իր սաղարթը,
Անտառում հատնում է ու վատնում,
Բայց նայի՛ր— ինչքա՜ն նա զվարթ է,
Ինչքան նո՜ր է— ու մի՛շտ անհատնում։

 

 

Այս ռուբայաթով հեղինակն ուզում է ասել,որ թեև  անտաառը կորցնում է իր  տերևները  աշնանը, բայց չի տխրում, որովհետև գիտի, որ նորից գարուն է գալու:

 

 

Դու մի օր աչքերըդ կփակես, որ ուրիշը քո տեղ գոյանա.
Կգնաս, կանցնես աշխարքից, որ ուրիշը քո տեղ գոյանա։

 

 

Հեղինակն այս ռուբայաթում ասում է, որ մարդիկ մեռնում են՝ տեղը զիջելով ուրիշ մարդկանց:

 

 

 

 

 

Ախ, նայե՛ք, այդ մարդը, այդ հիմարը.— նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է.
Հավատում է նա, որ սա քար է. նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է

 

 

Հիմար մարդը   չի  խորանում ու միայն տեսնում է իրերն  ինչպես  դրանք  կան:

 

Իմ սիրած զբաղմունքը

Իմ  սիրած զբաղմունքը նկարելն է:

Ես նկարում եմ, երբ ազատ ժամանակ եմ ունենում և ուզում եմ հանգստանալ: Շատ եմ սիրում նկարել բնապատկերներ: Ամռանը հաճախում եմ նկարճության դասերի, որոնք ինձ օգնում են ավելի լավ նկարել: Դեռ չեմ որոշել ինչ մասնագիտություն եմ ընտրելու, բայց կարծում եմ, կշարունակեմ նկարել:

Թագավորի թռչունը և Հունացարքայի ձին

Հնդկաց թագավորը մի թռչուն ուներ, որ ձվի փոխարեն ածում էր մարգարիտ և ակներ: Հունաց արքան լսելով դրա մասին, խնդրեց թագավորի դեսպանին և նա տվեց թռչունին: Նա էլ ուզեցՀունաց թագավորի ձին, որն ավելի արագ էր քան թռչունը:

Թեպետ երկուսի խնդրանքներն էլ ծանր էին, յուրաքանչյուրը կատարեց: Հունաստան գալով՝ թռչունը մյուսների նման սկսեց ձու ածել:Եվ ձին գնալով Հնդկաստան՝ սկսեց կաղալ, այլ ոչ թե արշավել: Հնդկաց թագավորը, շատ մեղադրելով վերադարձրեց երիվարը:

Եվ նույն ձևով մեղադրեցին թռչունին:

Եվ յուրաքանչյուրը, գնալով իրենց տեղերը, դառձան առաջվա նման:

Իմ սիրած զբոսայգին

Իմ սիրած զբոսայգին կենդանաբանական այգին է: Այնտեղ շատ կենդանիներ ու բուսականություն կա: Թեև ես չեմ սիրում, որ կենդանիների ազատությունը ասհմանափակում են ու վանդակում պահում, բայց ներկայումս նրանց կյանքի պայմանները բարելավվել են: Նրանց վանդակները դարձել են ավելի ընդարձակ ու մաքուր:

Ես այս այգում սիրոմ եմ լինել հատկապես ամռանը, երբ շուրջն ամեն ինչ կանաչ է, ու կենդանիներն ավելի ուրախ են:

Բայց, միենույնն է, նրանց աչքերը միշտ ազատություն են խնդրում: