Էլեկտրամագնիս

Երկաթե միջուկով կոճն անվանում են էլեկտրամագնիս։ Հաստատուն մագնիսների համեմատությամբ էլեկտրամագնիսները ունեն ավելի մեծ կիրառություն։ Դա բացատրվում է նրանով, որ էլեկտրամագնիսներն ավելի հզոր են, միացնելով կամ անջատելով հոսանքը ցանկացած ժամանակ հնարավոր է դրանք մագնիսացնել և ապամագնիսացնել։

Էլեկտրամագնիսները լինում են տարբեր ձևերի, չափերի և մեկի փոխարեն կարող են պարունակել մի քանի կոճ։

Օինակ՝ պայտաձև էլեկտրամագնիսներն օգտագործվում են մետաղամշակման գործարաններում՝ մետաղի ջարդոնը տեղափոխելու նպատակով։ Գյուղատնտեսության մեջ էլեկտրամագնիսներն օգտագործվում են մշակաբույսերի և մոլախոտերի սերմերը զատելու համար։

Էլեկտրամագնիսները լայնորեն կիրառվում են բժշկության մեջ։ Օրինակ՝ մարդու աչքից երկաթե տաշեղները հանելու համար, ինչպես նաև գլխուղեղը հետազոտելու համար։

Արշակ Բ

Գահակալման սկիզբ

350 թվականին Ոսխայի ճակատամարտում հայ–հռոմեական ուժերը հաղթել են պարսից Սասանյան արքա Շապուհ Բ Երկարակյացին (309-379) և հարկադրել գերությունից ազատել հայոց թագավոր Տիրանին։ Քանի որ Տիրանը կուրացվել էր, գահաժառանգ Արտաշեսը մահացել, իսկ մյուս որդին՝ Տրդատը, պատանդ էր Բյուզանդիոնում, ուստի Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ թագավորել է Արշակ Բ-ն։

Արշակը չի դարձել նրանց կամակատարը. վարել է ինքնուրույն քաղաքականություն, որից վրդովված, Վալենտինիանոս I կայսրը սպանել է նրա պատանդ եղբորը՝ Տրդատին և խոշոր ուժերով հարձակվել Մեծ Հայքի վրա։ Արշակը հաշտություն է խնդրել և ճանաչել Հռոմի գերիշխանությունը։ Կայսրն իր սպանված եղբոր հարսնացու Օլիմպիային կնության է տվել Արշակին՝ իբրև երաշխիք երկու երկրների փոխհավատարմություն։ Միաժամանակ նա պատանդությունից արձակել է Տրդատի Տիրիթ և Գնելորդիներին։

Մեկ այլ վարկածի համաձայն՝ երբ Արշակը գահ է բարձրացել, սկսել է վարել հավասարակշռման քաղաքականություն, ուստի տասը հոգուց բաղկացած պատգամավորություն է ուղարկել Հռոմեական կայսրություն, որոնք դաշինք են կնքել և Հայաստան բերել Արշակի հարսնացու Օլիմպիային։ Վերջինս Կոստանդիանոս Ա Մեծ կայսեր մահացած եղբոր Կոստասի նշանածն էր, պրետորյաների պրեֆեկտ Աբլաբիոսի աղջիկը։ Համարվում է, որ այս պատգամավորության մեջ եղել է նաև Ներսեսը, ով այդ ժամանակ արքունի սենեկապետն էր։ Վերջինս մինչ այդ զինվորական էր։ Արշակի գահակալության առաջին շրջանում Ներսեսը թագավորի մերձավոր գործակիցն էր ու խորհրդատուն։ Նա կաթողիկոս է ձեռնադրվել 353թվականին, հետևաբար այս դեպքերը տեղի են ունեցել մինչ այդ։ Սա վկայում է այն մասին, որ Արշակը գահակալելուց անմիջապես հետո պատգամավորություն է ուղարկել Հռոմ։

Գնելը, խախտելով հայրենի ավանդական կարգը, բնակվել է Այրարատ նահանգի Արագածոտն գավառի Կվաշ ավանում, կուրացված պապի՝ Տիրանի մոտ, ամուսնացել Սյունիքի նախարար Անդովկի դստեր՝ Փառանձեմիհետ, զանազան միջոցներով իր շուրջը համախմբել նախարարներին և սեպուհներին։ Գնելի կողմն է եղել նաև Արշակի հոր՝ Տիրանի և Հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծի համակրանքը։ Զգուշանալով դավադրությունից՝ Արշակն ասպարեզից հեռացրել է թե՛ հորը, թե՛ եղբորորդիներին։ Ազատվելով իր վտանգավոր մրցակիցներից՝ թագավորն ամուսնանում է Գնելի այրի Փառանձեմի հետ՝ փորձելով սիրաշահել նրա հորը՝ Անդովկ իշխանին։ Շատ չանցած՝ ծնվում է թագաժառանգ Պապը։

Երեխաների իրավունքները

1) սեփական կարծիքը արտահայտելու իրավունք

2) ծնողների հետ շփման իրավունք

3) կրթության իրավունք

4) առողջության պահպանման իրավունք

5) մշակութային կյանքին մասնակցության , գեղարվեստական կրթության իրավունք

6) արդարադատության իրավունք

Ես առաջարկում եմ ավելացնել

1) անվճար միջնակարգ կրթության իրավունք

2) մինչև 18 տարեկան երեխիաների անվճար  բուժօգնություն

 

 

Թեստի նմուշ

 

32

1

5

6

7

 

21 I հատվածից դու՛րս գրիր արահետ բառի հոմանիշը։

Պատասխան՝ կածան

22 Գրի՛ր  ծխում էր բայաձևի անորոշ դերբայը։

Պատասխան՝ ծխել

23 Տեքստի ո՝ր  բառն է նշանկում << ծառերից թափված աշնան տերևները >>։

Պատասխան՝ խաշամ

24 I հատվածից դու՛րս գրիր այն բառը, որը փոխաբերաբար նշանակում << ոչնչով չխանգարվող, անվրդով >>, նաև՝ << տևական >>։

Պատասխան՝ խաղաղ

25 I հատվածից դու՛րս գրիր նորից բառի հոմանիշը։

Պատասխան՝ դարձյալ

26 I հատվածից դու՛րս գրիր արմատ+հոդակապ+արմատ կազմությամբ բառը։

Պատասխան՝ մոշահավ

27 I հատված 7-րդ նախադասության մեջ և-ից առաջ ինչու՛ է ստրորակետ դրվել։

Պատասխան՝  Ենթական փոխվել է

28 հորեղբայր

29 ինքս

30 պարապ

Պապ թագավոր

Պապ (մոտ 353-374), հայոց Արշակունի թագավոր 370 թվականից։ 17 տարեկանում հաջորդել է հորը` հայոց արքա Արշակ Բ–ին։ Մայրն էր Սյունյաց Անդոկ մեծ իշխանի դուստրը՝ Փառանձեմ թագուհին։ Պապը գահին հաստատվել է Հռոմեական կայսրության օժանդակությամբ։ Գործակցելով Մուշեղ Մամիկոնյանի հետ՝ 371 թվականին Ձիրավի ճակատամարտում պարտության են մատնել պարսկական զորքերին, ինչի շնորհիվ դարձել է հայոց թագավոր։

Իշխելով երկրի համար արտաքին և ներքին ծանր պայմաններում՝ Պապը կարողացել է վերամիավորել Հայաստանից անջատված ծայրագավառները, չափավորել եկեղեցու տնտեսական և քաղաքական հզորությունը, փորձել է ազատվել Հռոմեական կայսրության գերիշխանությունից։

Ըստ որոշ կարծիքների՝ Պապ թագավորի օրոք հայոց բանակի թիվը հասնում էր 90.000-ի։ Պապը եկեղեցուց բռնագրաված հողերը շնորհել զինված ծառայություն կրող մանր ազնվականությունը, կրճատել է վանքերի թիվը, վերացրել կուսանոցները։

Ներսես Ա Պարթև կաթողիկոսի մահից հետո, Պապը, Շահակ Ա Մանազկերտցուն արգելելով Արևելահռոմեական կայսրության Կեսարիա քաղաքի մետրոպոլիտի մոտ օծվելու գնալ և Մեծ Հայքում հայոց եպիսկոպոսների կողմից Հայոց կաթողիկոսին օծել տալով, փաստորեն, դրել է Հայ Առաքելական Եկեղեցու անկախացման և ազգայնացման հիմքը։

Նախարարների որոշ շրջանում ևս Պապի նկատմամբ դժգոհություններ են սկսում առաջանալ արտաքին քաղաքականության հարցերում։ Պապը այն գահակալներից չէր, որ խաղալիք լիներ հռոմեացիների ձեռքին։ Նա արտաքին քաղաքականության ասպարեզում, հատկապես իր գահակալության վերջին տարիներին, աշխատել է միանգամայն ինքնուրույն լինել։ Փավստոսի մոտ ականարկներ կան այն մասին, որ Պապը փորձել է նույնիսկ բանակցությունների մեջ մտնել Շապուհի հետ։ Պապն աշխատել է նաև երկրից դուրս հանել հռոմեական կայազորը, որոնց հրամանատար Տերենտիոսը ամեն կերպ միջամտում էր երկրի ներքին կյանքին։

Պապի ինքնուրույն քաղաքականությունն առաջ է բերել հատկապես Հռոմի դժգոհությունը։ Հայաստանում հռոմեական զորքերի հրամանատար Տերենտիոսը Պապին ամբաստանել է պարսից արքա Շապուհ II–ի հետ գաղտնի կապ պահպանելու մեջ։ Վաղեսը, խորհրդակցության պատրվակով, Պապին հրավիրել է Տարսոն և հսկողության տակ առել, սակայն վերջինս իր 300-անոց թիկնազորով ճեղքել է շրջապատումը և, խուսափելով հետապնդող հռոմեական զինվորական ուժից, վերադարձել հայրենիք։ Տերենտիոսին փոխարինած Տրայանոսը կարողացել է շահել Պապի վստահությունը, նրան հրավիրել է խնջույքի և դավադրաբար սպանել։

թեստ-9-րդ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 1.

Լրացնել տեքստում բաց թողած տառերը.
Լենկթեմուրը ներխուժել էր Հայաստան: Բանբերները նրան հայտնեցին, որ մոտակայքում մի ուխտատեղի կա, որտեղ գտնվում է հայոց յոթ ուղտաբեռանոց ադամանդը: Կաղ զավթիչի ախորժակը գռգռվեց. նա արշավեց դեպի սրբավայրը: Բայց հենց մոտեցան վանքին, Լենկթեմուրի զինվորներն սկսեցին ցավերի մեջ գալարվել ու մեռնել: Բռնակալը հասկացավ, որ այն գերբնական զորություն ունի: Առանց հափշտակելու որևէ բան՝ նա հապշտապ հեռացավ:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 2.
Ընդգծել այն բառերը, որոնք գրվում են մեծատառով.

ա/ բոլոր  հայ  մանուկները  սիրում  են  մեծ  գրող  Հովհանես  Թումանյանի հեքիաթները՝ «Չախչախ  թագավոր », «Քաջ  Նազարը » և  այլն :

բ/ Փայտակարանը  Մեծ  Հայքի  տասնմեկերորդ  նհանգն  էր  Կուր  և  Երասխ  գետերի ստորին հաոսանքի շրջանում :
գ/ միջնադարի  հայ  իմաստասեր  Գրիգոր  Տաթևացին  ծնվել  է Վայոց  Ձորում , աշակերտել  է կարկառուն  գիտնական , ուսուցչապետ  Հովհան  Որոտնեցուն :
դ/ Հինավուրց հիշատակներով հայտնի  Աղթամար  կղզին  տարածվում է Վանա  լճի հարավարևելյան մասում , նրա  դիմաց  Հայկական  Տավրոս լեռնաշղթայի  մաս կազմող   Կապուտկող  լեռն  է:
ե/ Գրգոր  Զոհրապը  կանգ առավ գրասեղանի մոտ և հայացքն ուղղեց Էդգար  Շահինի «Փարզուհին  կառքում» նկարի և սկսեց խոևհել Հայաստանի ճակատագրի մասին:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 3.
Սյունակներից առանձնացնել և կողք կողքի գրել հոմանիշ բառերը (հոմանիշների եռյակ).
1. պաշտել 1. ապականել 1. ոգեշնչել 2. թևավորել 2. ալեկոծվել 2.մեծարել 3. պղծել 3. երկրպագել 3. վշտակցել 4. ծփալ 4. ցավակցել 4. արատավորել 5. կարեկցել 5.գոտեպնդել 5. ծածանվել

  1. պաշտել-սիրել
  2. ապականել-փչացնել
  3. Ոգեշնչել- ոգևորել
  4. թևավորել- քաջալերել
  5. մեծարել – հարգել
  6. Պղծել-կեղտոտել
  7. Երկրպագել-պաշտել
  8. վշտակցել — ցավակցել
  9. ալեկոծվել-ոգևորվել
  10. ծփալ- ծածանվել
  11. ցավակցել- վշտին կարեկից լինել
  12. արատավորել –անունը փչացնել
  13. կարեկցել – խղճալ
  14. Գոտեպնդել- Խրախուսել
  15. ծածանվել — շարժվել   ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 4.
    Կազմել տրված գոյականների հոգնակի թիվը.
    ոտնաձայն ___ոտնաձայներ_________________ հեռագիր__հեռագրեր____________________ պատմագիր _պատմագիրներ___________________ հրացան___հրացաններ____________________ կին____կանայք_______________________

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 5.
Ընդգծել ածականի գերադրական աստիճանի օրինակները.
թեթևագույն, ծղոտագույն, վարդագույն, առավելագույն, մոխրագույն, ազնվագույն, ժանգագույն, հազարագույն, լավագույն, գերագույն:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 6.
Սյունակներում առանձնացնել որակական և հարաբերական ածականները.
ՈՐԱԿԱԿԱՆ ԱԾԱԿԱՆՆԵՐ

Ջանասեր

Բարձր

Գեղեցիկ

Հմուտ

Կույր

Հավասար

Ձրի

Հղի

ճաղատ,

մերկ,

տկլոր,

օժանդակ
ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԱԾԱԿԱՆՆԵՐ

արևելյան

լեռնային

մարդկային

լուսեղեն

օդային

 
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 7.
Ո՞ր նախադասության մեջ հատուկ անվան գրությանսխալ կա․

1․ Մխիթար Հերացին գիտական և բժշկական գործունեություն է ծավալել կաթողիկոսանիստ Հռոմկլա ամրոցում։

2․ Մեր պատկերասրահում է գտնվում Հովհաննես Այվազովսկու«Նոյն իջնում է Արարատից» կտավը։

3․Երուսաղեմի մատենադարանում են գտնվում հայկական ձեռագիր շատ մատյաններ։

4․ Մեծ Հայքի նշանավոր նահանգներից է փոքր Սյունիքը կամ Արցախը։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 8.
Տրված թվականները գրել բառերով. 910_ինը հարյուր տաս

1899___հազար ութ հարյուր իննսունինը

1600005-մեկ միլիոն վեց հարյուր հազար հինգ XXV_քսանհինգ

61-րդ -վաթսունմեկերորդ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 9. Կազմել նախադասություն՝ չխախտելով տրված բառերի հերթականությունը.
ա/ Մութ, գիշեր, խորհրդավոր, լռություն, խախտել, միայն, եղեգներ, խշշոց: _Մութ գիշերի խորհրդավոր լռությունը խախտում էր միայն եղեգների խշշոցը:

բ/ Աննա, անհանգիստ, սիրտ, թպրտալ, անորոշ, հուզմունք, ու, երջանկություն: _Աննայի անհանգիստ սիրտը թպրտում էր անորոշ հուզմունքից ու երջանկությունից:

գ/ Հանկարծ, անծանոթ, գեղեցկուհի, հայացք, պատահմամբ, հանդիպել, Հունանյան, հայացքին:

Հանկարծ անծանոթ գեղեցկուհու հայացքը պատահմամբ հանդիպեց

Հունանյանի հայացքին:

դ/ Գյուղ, աղբյուր, մոտ, թխկի, տակ, միայնակ, կանգնել, Մարան:

Գյուղի աղբյուրի մոտ թխկիի տակ միայնակ կանգնել էր Մարան:

ե/ Մասիս, գագաթ, փայլփլել, ոսկեվառ, շող, որոնք, աչք, շլացնել:

Մասիսի գագաթը  փայլփլում էր ոսկեվառ շողերից որոնք աչք էին շլացնում: