Գործնական քերականություն

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերն ու կետադրի՛ր։

Իտալիայի Ջենովա քաղաքի արվարձաններից մեկում խաղում էին մի խումբ ցնցոտիավոր մանուկներ։ Նրանց մեջ առանձնանում էր գանգու՝ր մազերով, իննամյա մի տղա՝ դուրս ցցված ծնոտով, երկար քթով, կեռ հոնքերով։ Ոտքերը ծուռ էին, թևերն ու ձեռքերի մատները անբնական երկար։ Դեմքը չափազանց տգեղ էր, բայց աչքերն ապշեցնում էին իրենց փայլով։ Ինչ-որ տարօինակ բան կար տղայի մեջ, որով առանձնանում էր խաղընկերներից։ Նա աղքատ երաժիշտ Անտոնիո Պագանինիի որդին՝ Նիկոլո Պագանինին էր։ Դաժան մարդ էր Անտոնիոն, ով յուրաքանչյուր սխալի համար ձաղկում էր որդուն ու ստիպում, որ նվագը հասցնի կատարելության։

-Ես քեզ կստիպեմ նվագել, անիծյա՛լ կապիկ,- գոռում էր նա,- դու ծախված ես սատանային և դժոխքի բաժին ես։

Հետագայում Նիկոլոն երախտագիտությամբ է հիշում հոր անողոք հետ-ողականությունը, որն էլ իրեն դարձրեց աշխարհահռչակ ջութակահար և երգահան։

  1. Առանձին խմբերով գրի՛ր կրկնադիր և զուգադիր հետևյալ շաղկապները․

թե՛․․․թե՛,  եթե․․․ուրեմն, ոչ թե․․․այլ,  քանի որ․․․ուստի, և՛․․․և՛,  կա՛մ․․․կամ,  ոչ միայն․․․այլև,  է՛լ․․․է՛լ,  ո՛չ․․․ո՛չ,  եթե․․․ապա,   չնայած․․․սակայն,  թեև․․․այնուամեայնիվ։

կրկնադիր- թե՛․․․թե՛,  եթե, է՛լ․․․է՛լ, ո՛չ․․․ո՛չ

զուգադիր- եթե․․․ուրեմն, ոչ թե․․․ այլ, քանի որ․․․ուստի, միայն․․․այլև, եթե․․․ապա, չնայած․․․սակայն, թեև․․․այնուամեայնիվ

  1. Առանձնացրո՛ւ և ընդգծի՛ր դերանվանական սխալ գործածության ձևերը, դիմացը գրի՛ր ճիշտը

Ինձ մոտ, իրեն հետ-իր հետ, քեզ համար, քո մոտ— քեզ մոտ, իր համար, քո չափ, մեզ չափ— մեր չափ, ոչ ոքու-ոչ ոքի, մեզնից-մեզանից, ամեն մեկու-ամեն մեկի, ոմանք, որևիցե մեկը-որևէ մեկը, բանն ինչումն է։

  1. Առանձին խմբերով գրի՛ր զգացական, կոչական և նմանաձայնական հետևյալ ձայնարկությունները․

թը՛շշ,  քը՛շ, բը՜զզ, ճը՜ռռ, փի՛շտ, տո՛,  չրը՛խկ,  վա՜խ, խը՛շշ,  չո՛շ, ա՜խ,  քը՛շ, օ՜ֆ, վո՜ւյ, ջո՛ւ-ջո՛ւ,  հա՛ֆ-հա՛ֆ, ծուղրուղո՜ւ, ջա՜ն, ծո՛, միաո՜ւ, արա՛։

զգացական- վա՜խ, ա՜խ, օ՜ֆ, վո՜ւյ, ջա՜ն,

կոչական- քը՛շ, փի՛շտ, տո՛, չո՛շ, քը՛շ, ջո՛ւ-ջո՛ւ, ծո՛, արա՛

նմանաձայնական- թը՛շշ, բը՜զզ, ճը՜ռռ, չրը՛խկ, խը՛շշ, հա՛ֆ-հա՛ֆ, միաո՜ւ ծուղրուղո՜ւ

  1. Հոլովի՛ր հետևյալ բառերը տրված հոլովաձևերով՝ այգի, մարդ, ծաղիկ։

ուղղական-այգին, մարդը, ծաղիկը

սեռական-այգու,մարդու,ծաղկի

տրական-այգուն,մարդուն, ծաղկին

հայցական-այգին,մարդուն,ծաղիկը

բացառական-այգուց,մարդուց․ծաղկից

գործիական-այգով,մարդով,ծաղիկով

ներգոյական-այգում,մարդու մեջ,ծաղկի մեջ

Վ․Սարոյանի

Վ․Սարոյանի << Մեքսիկացին >> պատմվածքում հեղինակի հորեղբայրը մարդասիրության, խղճի մարմնացումն է։ նա թեև  այգում աշխատողի կարիք չուներ,համաձայնում է մեքսիկայուն աշխատանքի ընդունել և նույնիսկ գումարն ավելացնել, որպեսզի վերջինս կարողանա իր ընտանիքը պահել։

Նա այնքան դյուրահավատ է, որ կարծում է, որ իր բարեգործության շնորհիվ տարին բարեհաջող կլինի։

Տնային աշխատանք

Ընդգծի՛ր ձայնարկությունները (առոգանության նշանները դրված չեն) և խմբավորի՛ր ըստ տեսակների։

Վայ, խշշալ, ձայն տալ, ծուղրուղու, հեյ, հարայ կանչել, ճռռոց, օֆ, քչքչոց, ծիվծիվ, բզզոց, ախ, վաշվիշ, ճռվողյուն, ուխայ, թրըխկ, շրխկոց։

Զգացական- օֆ, ախ, ուխայ

Կոչական- հեյ

Նմանաձայնական — ծիվծիվ, վաշվիշ. , ծուղրուղու. թրըխկ

3.Փակագծերում տրված բառերից ընդգծի՛ր տվյալ նախադասությանը համապատասխանողը։

  1. Քաղաքապետարանը վերջերս մի որոշում է ընդունել,  ըստ որի ՝ բոլոր բնակարաններում պետք է ջրչափներ տեղադրվեն։
  2. Տեսնում ես՝ մենք մի մեքենայում չենք տեղավորվում, երեխան թող գա քեզ հետ։
  3. հանձինս պարոն Կարապեյանի՝ մեր դպրոցն ունի բանիմաց, կրթական գործը լավ պատկերացնող , բարձր նկարագրի տեր տնօրեն։
  4. Համալսարանի ուսանողներ հարգում են նրան՝ որպես լավագույն , դասախոսի։
  5. Ի տարբերություն խաղի մյուս մասնակիցների՝ դարպասապահը աչքի ընկավ իր գեղեցիկ խաղով։

4.Փակագծերում տրված տարբերակներից մեկը ընտրի՛ր և ընդգծի՛ր։

  1. Այսօր հայոց պատմական Արցախ աշխահը մեծ մասով ազատագրվել է ադրբեջանական գերիշխանությունից, շնորհիվ հայ անձնուրաց ազատամարտիկների։
  2. Վիրավոր ըկերոջ կյանքը փրկելու համար, փոխանակ,շտապ օգնություն կանչելու, վազել էր հոր հետևից։
  3. Ի՞նչ կար այդ անհունի մեջ, այդ արծաթազօծ լույսի ներքո։
  4. Փաստաբանը շատ կարճ ժամանակում հասցրեց հանգամանորեն ծանոթանալ փաստերին։
  5. Այդ , հարցին ուզում եմ անդրադառնալ մի քանի առումներով։

Տնային աշխատանք

1.Ո՞րն է պատմվածքի հիմնական ասելիքը․ ձևակերպի՛ր մեկ-երկու նախադասությամբ։

2.Ի՞նչ են խորհրդանշում գնացքները։

3.Ումի՞ց կամ ինչո՞ւ էր փախչում տղան։

4.Ի՞նչ նման կամ հակադիր զգացողություններ ես ունեցել։

5.Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած՝ մտորման տեղիք տվող, մի քանի տող պատմվածքից, փորձի՛ր բացատրել ընտրությունդ։

6.Աղջկա կերպարը․ ինչո՞ւ տղան այդպես հիացավ, կառչեց, ի՞նչ էր փնտրում աղջկա մեջ, ինչո՞ւ։

7Ինչո՞ւ հանկարծակի այդքան բաղձալի աղջկան տուն ճանապարհեց, ի՞նչ եղավ։

8.Մտքեր, որոնք ծնվեցին քննարկումից, մտորումից, վերընթերցումից։

9.Տարվա եղանակների, ժամային և ջերմային փոփոխությունների ազդեցությունները մարդու վրա (հոգեբանություն)։ Հետաքրքիր փաստերի որոնում, ներկայացում, թարգմանություն։

10.Ի՞նչ սկզբունքով ես առաջնորդվում, երբ որոշում ես գիրքը լա՞վն է, թե՞ վատը։

11.Ո՞րն է քո կարդացած լավ գիրքը կամ գրքերը։

12.Նշի՛ր 5-10 հատկանիշ, որոնցով լավ գիրքն (ըստ ձեզ) տարբերվում է վատ գրքից։

2.

4.

5.

6.

7.

Մարսողական համակարգ

Մարսողական համակարգը  օրգանների համակարգ, որի դերն է ընդունած սննդանյութերը ենթարկել մեխանիկական և քիմիական մշակման, այնուհետև մշակված նյութերը՝ ներծծման, իսկ չմարսվածները՝ արտաթորել որպես կղանք։ Ավելի բարձր կազմակերպված կենդանիների ու մարդու մարսողական խողովակները  տարբերակվում են ավելի բարդ ձևերով՝ կախված նրա զանազան բաժինների մասնագիտացումից։ Մարսողական խողովակի ամբողջ երկարությամբ նկատվում են կառուցվածքի բազմաթիվ հաջորդումներ։

Մարդու մարսողական խողովակն ունի մոտ 8-10 մ երկարություն և ստորաբաժանվում է հետևյալ բաժինների՝ բերանի խոռոչ, ըմպան, կերակրափող, ստամոքս, բարակ աղիք (նրբաղի) և հաստ աղիք։ Վերին երեք բաժինները, որոնք տեղավորված են գլխի, վզի և կրծքի շրջաններում, պահպանում են համեմատաբար ուղիղ դիրք։ Ըմպանում մարսողական խողովակը խաչաձևվում է շնչառական ուղիների հետ. ըմպանի վերին մասը բացառապես շնչառական է և առջևից խոանների միջոցով հաղորդակցվում է քթի խոռոչի հետ, իսկ կողքերից եվստախյան փողերի միջոցով՝ միջին ականջի խոռոչի հետ. ըմպանի ստորին մասում առջևից բացվում է կոկորդը։

Մարսողական խողովակը, անցնելով ստոծանու միջով, լայնանում է և կազմում ստամոքսը, որին հաջորդող նրբաղին իր հերթին բաղկացած է երեք բաժնից՝տասներկումատնյա աղի, աղիճ աղի և զստաղի։ Հաստ աղիքի կազմության մեջ մտնում են կույր աղին իր որդանման ելուն, վերելով, միջաձիգ, վայրէջ և սիգմայաձև աղիները և, վերջապես, ուղիղ աղին։ Մարսողական խողովակի նշված 10 բաժիններն ըստ իրենց ծագման սաղմնային խողովակի երեք մասերից (առաջնային, միջին կամ հետին) որևէ մեկի ածանցյալներն են։

Մարսողական խողովակի պատերը, բացի բերանի խոռոչից և ուղիղ աղիքի վերջնահատվածից, կազմված են 4 թաղանթից՝ լորձաթաղանթ, ենթալորձային հենք, մկանային թաղանթ և, արտաքին դասավորությամբ՝ շճային թաղանթ։ Կախված մարսողության խողովակի համապատասխան բաժնի առանձնահատկություններից՝ վերը նշված շերտերի զարգացվածությունը տարբեր կերպ է դրսևորված։

  1. Յուրաքանչյուր շարքում ընդգծի՛ր կապը։
  • երբ, բացի, որովհետև, այնտեղ
  • մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
  • վրա, որևէ, և, մյուս
  • ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
  • հանուն, անուն, այնքան, սույն։

2.Ընդգծի՛ր շաղկապները և խմբավորի՛ր (համադասական և ստորադասական)։

Եթե, իսկույն, այնտեղ, բայց, և, մյուս, բոլոր, թեև, սակայն, որովհետև, ինչպես, այս, որպեսզի, պատճառով, դեպի, քանզի, նաև, բացի, քանի որ։

Համադասական- և,  բայց,  սակայն,  նաև

Ստորադասական- Եթե,  թեև, որովհետև, որպեսզի, քանզի, քանի որ
3.Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով եթե, որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։

 

Եթե ես գնամ բակ, կհանդիպեմ իմ ընկերներին։

Ես գնացի խանութ, որպեսզի հաց գնեմ։

Ես ուրախացա, որովհետև հայրիկս չմերժեց իմ խնդրանքը։

Մենք շատ էինք ուզում մասնակցել այդ միջոցառմանը,սակայն չկարողացանք։

Հայ մարզիկները գրավեցին լավագույն տեղերը, իսկ մյուսները՝ շնորհավորեցին։

Տղան ծաղիկներ նվիրեցին, և աղջիկն ուրախացավ։

Ավստրալիա և Օվկիանիա աշխարհամասի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները

Ավստրալիա և Օվկիանիա աշխարհամասը բաղկացած է Ավստրալիա մայրցամաքից և դրան հարակից բազմաթիվ կղզիներից, որոնք միասին կազմում են Օվկիանիա կոչվող տարածաշրջանը:
1. մայրցամաքի կենտրոնով անցնում է հարավային արևադարձը, որին ավելի մոտ է հյուսիսային եզրը (Յորք հրվ.), քան հարավայինը
2. մայրցամաքն ամբողջությամբ գտնվում է Տաք ջերմային գոտում, իսկ աշխարհամասը՝ նաև Բարեխառն
3. ինչպես մայրցամաքի, այնպես էլ աշխարհամասի ափերը ողողում են Հնդկական (մայրցամաքի արևմտյան ափեր) և Խաղաղ օվկիանոսի (մայրցամաքի արևելյան ափեր) ջրերը
4. աշխարհամասը գտնվում է միաժամանակ բոլոր 4 կիսագնդերում, քանի որ Օվկիանիայում գտնվող Կիրիբատի կղզին միակն է, որի տարածքով անցնում է և՛ հասարակածը և՛ 180° միջօրեականը, իսկ մայրցամաքն ամբողջությամբ գտնվում է հարավային և արևելյան կիսագնդերում
5. մայրցամաքին առավել մոտ է Ասիան, որից այն բաժանվում է մի խումբ կղզիներով և Թորրեսի նեղուցով:
Australia and Oceania with island.jpg

Նովել

Նովելնորավեպ («նորություն»), պատմողական պրոզայիկ ժանր, համեմատաբար սեղմ ծավալի արձակ ստեղծագործություն, որն ունի դեպքերի ընթացք (սյուժե) և կերպարներ: Սրան բնորոշ են սուր, կարճ սյուժեն, պատմողական չեզոք ոճը, անսպասելի արդյունքը։ Երբեմն օգտագործվում է որպես պատմվածքի հոմանիշ կամ համարվում է նրա տարատեսակ։ Ժամանակակից գրականության մեջ նովելը և պատմվածքը հաճախ դժվար է սահմանազատել։

Նովելը ձևավորվել է վաղ Վերածնության շրջանում և իր դասական ձևով հանդես է եկել իտալացի Բոկաչչոյի «Դեկամերոն»գրքում (14-րդ դար)։ Նովելների հիմքում ընկած էր հասարակությա բարձր խավի թերությունները երգիծող որևէ արտասովոր պատմություն կամ անեկդոտանման նորություն։ Իր հետագա զարգացման ընթացքում նորավեպն ընդլայնում է թեմատիկ ընդգրկման շրջանակները և դառնում արձակի տարածված ժանրերից մեկը։

Պատմվածքի նման նորավեպը ևս սակավաթիվ կերպարներ ունեցող փոքրածավալ երկ է, որը պատկերում է մարդկային կյանքի մեկ, համեմատաբար ավարտուն դրվագ։ Նրա բնորոշ առանձնահատկություններից են անսովոր սյուժեն, սուր բախումը, գործողության արագ զարգացումը և անսպասելի, կտրուկ վախճանը։ Բնության տեսարանների, առարկաների, հանգամանքների և հոգեվիճակների մանրամասն նկարագրություններ նովելի մեջ սովորաբար չեն լինում։

Համաշխարհային գրականության նշանավոր նովելիստներ են եղել Մոպասանը, Օ’Հենրին, Չեխովը, Մերիմեն։ Հայ գրականության մեջ մեծարժեք նորավեպեր են գրել Գրիգոր Զոհրապը («Զաբուղոն», «Ռեհան», «Ճեյրան», «Ճիտին պարտքը», «Այինկա», «Երջանիկ մահը», «Մեղա՜ տեր» և այլն), Ստ. Զորյանը («Վճռական մարդը», «Ցանկապատ», «Պապն ու թոռը», «Երկաթուղին» և այլն)։

 

Տնային աշխատանք

1.Ընդգծի՛ր տեղի, ժամանակի, ձևի, չափի մակբայները։

Ամենուր, ընդառաջ, այսօր,  դռնեդուռ, վաղ, հեռու, մեջտեղ, ուշ, այլուր, վեր, այժմ,  դանդաղ,  առհավետ, դեռևս, բազմիցս, ժամ առ ժամ, արագ, ներքուստ,  ավել, եռակի, երիցս, ամբողջովին։

Տեղի մակբայ                                                                Ժամանակի մակբայ

Հեռու                                                                   վաղ

այլուր                                                                   այսօր

Ամենուր                                                             ժամ առ ժամ

վեր                                                                      ուշ

առհավետ                                                            այժմ

Դռնեդուռ                                                              դեռևս

Մեջտեղ

ներքուստ                                                                 բազմիցս

Ձևի մակբայ

Չափի մակբայ

Ավել

Եռակի

Երիցս

ամբողջովին

 

Արագ

դանդաղ

 

2.Փակագծերում տրված տարբերաներից ընդգծի՛ր ճիշտը։

  1. Ես քեզ (առնվազն, առնվազը) ութ անգամ զանգահարել եմ, բայց դու չես պատասխանել։
  2. Բոլորը (հոտնկայս, հոտնկաց) ծափահարում էին պատանի ջութակահարին։
  3. Ցերեկը ես (մեծ մասամբ, մեծամասամբ) տանն եմ լինում։
  4. Մենք նրան (ազգովի, ազգովին) ընտրեցինք նախագահ, բայց նա շուտով կորցրեց ժողովրդի վստահությունը։
  5. Մրցույթի արդյունքներն (առայժմ, առայժմս) չեն հրապարակվել, բայց ես չեմ կասկածում իմ հաղթանակին։
  6. Մեր փողոցի նոր գետնանցումը (արդեն, այլևս) գործում է։

Ուղղակի խոսքը դարձրո´ւ անուղղակի:

  1. Մայրս ինձ հարցրեց.

-Որտե՞ղ ես պահել  մեր կախարդական շղթան:

Մայրս ինձ հարցրեց , թե որտեղ եմ պահել մեր կախարդական շղթան։

  1. Աղվեսն ագռավին խնդրեց.

Աղվեսն ագռավին խնդրեց երգել, որովհետև նա շատ լավ էր երգում։

-Ագռա՜վ քույրիկ, երգի’ր, :

  1. Արջն աղվեսին ասում էր.

Արջն աղվեսին ասում էր,որ նա աշխարհի ամենասիրուն աղվեսն է։

-Դու աշխարհի ամենասիրուն աղվեսն ես:

  1. Պապս ասաց.

Պապս ասաց,որ իր իմացած միակ լեզուն հայերենն է։ Եղբայրս ասաց, որ նա շատ լավ էլ խոսում է ծառ ու ծաղիկ հետ էլ, կենդանիների հետ էլ։

-Իմ իմացած միակ լեզուն հայերենն է:

Եղբայրս ասաց.

-Ես շատ լավ էլ խոսում եմ ծառ ու ծաղկի հետ էլ, կենդանիների հետ էլ:

  1. Տղան ասաց.

Տղան ասաց

-Չգիտեմ, նրանք քանի լեզու գիտեն, բայց իմ հայերենը շատ լավ հասկանում են:

  1. Ի՞նչ ես հասկանում գրական հայերեն ասելով:
    Գրական հայերեն ասելով, հասկանում եմ, ոչ փողոցային`ժառգոնային բառերով արտահայտված միտք:
  2. Ի՞նչ կոնկրետ գործողություններ ես կատարում մայրենի խոսքդ անաղարտ պահելու համար: Ինչո՞ւ է այդ կարևոր,  կարևոր է արդյո՞ք: Կա՞ արդյոք հայերենի մահացման վտանգ:

Մայրենի խոսքն անաղարտ պահելու համար աշխատում եմ խոսել մաքուր հայերենով, այսինքն՝ չօգտագործել օտարերկրյա բառեր, չաղավաղել վերջավորություններ, աելորդ մասնիկներ չավելացնել։ Դա կարևոր է լեզուն պահպանելու գեղեցեիկ հնչողության համար։ 

Եթե մարդիկ չխոսեն գրագետ հայերենով, այն աստիճանաբար կվերանա։

3.Ի՞նչ տառատեսակ ես օգտագործում համացանցում, ինչո՞ւ:

-Համացանցում աշխատում եմ գրել հայատառ,որովհետև մենք ունենք մեր այբուբենը

4.Համացանցային-սոցցանցային անգրագետ, ժարգոնային խոսակցության, դիտարկման երկու օրինակ ներկայացրու: Ներկայացրածդ անգրագետ մտքերը վերաձևակերպի՛ր հայերեն:

  1. -Լոկշ վիճակ է։

— Ձանձրալի է։

2.-ok. հելանք։

-Լավ։ Գնացինք։

5. Ներկայացրո՛ւ երկու, քո կարծիքով, գրագետ հայերենով երկու միտք, դիտարկում սոցցանցերից:

-Ընթերցողն ահազանգում է։

-Մի շարք կարևոր  հարցեր են քննարկվել ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի նիստում։

6.Փորձիր բացատրել, խորհել այս թեմայով՝ սոցցանցերի, առօրյա-խոսակցական լեզուն, ինչպիսի՞ն պետք է լինի, ի՞նչ բառապաշար պիտի ունենա և ի՞նչն է անհանդուրժելի ու վտանգավոր:

Սոցցանցերի, առօրյա խոսակցական լեզուն պետք է լինի գրագետ, հակիրճ, զերծ ավելորդաբանություններից։ Պետք է ունենա բոլորին հասկանալի բառապաշար՝ առանց օտարամոլության։

Անհանդուրժելի ու վտանգավոր է օտարածին բառերի օգտագործումը, հայերենի աղավաղումը։