Վ.Տերյան

Ամենահուզիչ բանաստեղծությունը ՙՙՄթնշաղի անուրջներ՚ շարքից ՙՙՉարտասանված տխուր խոսքեր՚՚ բանաստեղծությունն է: Նրանում հեղինակը խոսում է իր չարտահայտված սիրո մասին, այն տխուր խոսքերի մասին, որոնք այրում են իր հոգին՝  << սև եղեռնի>> նման:Նա կարծում է, որ այդ խոսքերը երբեք չեն լքի իր միտքը ու իրեն հանգիստ չեն թողնի:

չարտասանված տխուր խոսքեր
Որ դողում եք անպատասխան,
Ես սիրում եմ ձեզ, տխուր խոսքեր,
Ձեր թրթիռը կախարդական։

Խենթ հուզումի անուշ խոսքեր,
Պաղ մարդոցից խորը պահված,
Անջատման պես տխուր խոսքեր,
Հոգուս լույսեր մթնշաղվա՜ծ…

Դուք այրում եք, սիրո խոսքեր,
Կարոտիս պես սիրտըս մորմոք
Ձեզ չի գգվի, տխուր խոսքեր,
Ցուրտ աշխարհում ո՛չ ոք, ո՛չ ոք…

Չարտասանված տխուր խոսքեր,
Դուք չեք մեռել, դուք չե՛ք մեռնի,
Դուք այրում եք, սիրո խոսքեր,
Որպես խայթը սեւ եղեռնի…

1904

Ամենաերազկոտ բանաստեղծությունը <<Մթնշաղ>> բանաստեղծությունն է: Հեղինակը գեղեցիկ ձևով նկարագրում է մայրամուտը, երբ ամեն ինչ << խորհրդավոր է ու խոհուն>>, մոռացվում է ամեն ցավ ու տրտունջ: Մարդու ողջ կյանքը թվում է անվերջ, քաղցր քուն:

 

ՄԹՆՇԱՂ

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում…
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…

1904-1905

Оставьте комментарий