Վ. Տերյան

<< Երկիր Նաիրի>> շարքի ամենաանհույս բանաստեղծությունը << Քեզ կմնա միշտ օտար>> բանաստեղծությունն է: Հեղինակը հույս չունի, որ երբևէ որևէ մեկը կհասկանա ու լիարժեք կզգա հայ ազգի ճակատագրի ծանրությունը, տառապանքները: Նա երկիրն անվանում է << մեռնող>>, որի համար էլ ինձ այն դուր չի գալիս: Մեր գինին անգամ համեմատում է մեր արյան հետ:

Քեզ կըմնա միշտ օտար
Նաիրական իմ հոգին
Եվ թախիծն այս անդադար,
Եվ տրտունջը հին։

Ոչ քարերը դարավոր,
Ոչ գրերն ավեր
Չեն պատմի քեզ վիշտը խոր
Եվ երկունքը մեր։

Ու զանգերն այն լալագին
Մեռնող իմ երկրում
Չեն հուզելու քո հոգին
Տխրությամբ անհուն:

Եվ խնջույքում հրով հին
Երբ կարմիր խնդա,՛—
Չես զգա, որ մեր գինին
Մեր արյունն է դա…

 

Ամենահուզիչ բնաաստեղծությունը << Այստեղ է լացել իմ մայրը>> բանաստեղծությունն է: Բանաստեղը հուզիչ ձևով ներկայացնում է իր հարազատ տունը, որը դատարկ է ու որբացած: Այն վերածվել է ավերակների: Այդ պատերը վկան են եղել իր մոր լացի, վշտի:

Հեղինակը ասարիկ կարոտ ու ցավ է զգում:

Այստեղ է լացել իմ մայրը
Մորմոքն իր և իր օրորը,
Այստեղ այնպես անծայր է
Կարոտն ու այնպես խոր է։

Մեր տունը համր ու դատարկ է,
Մեր տունը որբ ու ավեր է,
Բարակ զանգակի զարկը
Լալիս է երկրիս ցավերը…

Оставьте комментарий